«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով կտավների հետահայաց ցուցադրության բացումը։
Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Նա քաղաքական գործիչ էր, Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրը։
Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի անկախության 35 և Ազգային միացյալ կուսակցության 60 ամյակներին։
«Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համադրող Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում ասաց, որ հեղինակի աշխատանքները կրում են դասական արվեստի կնիքը և իր ժամանակի համատեքստում, ցավոք քիչ են ներկայացվել։
Ցուցադրությունը նախաձեռնել են «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանն ու նկարիչ Հայկազ Խաչատրյանի ընտանիքը։
Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 18-ը։











