Բաղրամյան պողոտայից առևանգված Սուրեն Պետրոսյանին հայտնաբերել դեռ չի հաջողվել: Այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Նա շուրջ 16 ժամ զրկված է իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու իրավունքից, փաստաբանի հետ կապվելու իրավունքից»,-հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։








