Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվում է միանալ Արցախի Աժ հայտարարությանը

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը: Այս մասին տեղեկանում ենք «Միասնական հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրությունց:

«Հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից հրապարակվել է «16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ» հայտարարություն:

Ազգային ժողովի անունից հրապարակվող հայտարարությունները սովորաբար համաձայնեցվում են բոլոր խմբակցությունների հետ: «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի տվել իր համաձայնությունը տեքստի սույն խմբագրությանը և իր անունից հանդես գալու իրավասություն չի վերապահել որևէ մեկին:

«Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի և` պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էիք, որ 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել:

Կարդացեք նաև՝ Բաքվում պահվող բոլոր հայերի իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ