Գյումրիում ընտրություններ են լինելու՝ ըստ Փաշինյանի հայտարարության, իսկ Մարտուն Գրիգորյանը կալանավորվեց 2 ամսով

Հայաստանում ևս մի քաղբանտարկյալ ավելացավ։
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ ցուցակով 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած Մարտուն Գարիգորյանը կալանավորվեց 2 ամսով։
Նշենք, որ մայիսի 22-ին նրա տունը խուզարկվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալված ընդդիմադիրին տեղափոխել են դատարան, որտեղ քննվել է իրավապահ մարմնի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը կալանավորվեց Գյումրիում տեղի ունենալիք ընտրություններից առաջ։ Իսկ Գյումրու ընտրությունների մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ դեռ քարոզարշավի օրերին։
Հայտնի է, որ Մարտուն Գրիգորյանն իր ծննդավայր Գյումրիում մեծ հեղինակություն է վայելում, և կասկածից վեր է, որ նա ևս կմասնակցեր առաջիկայում սպասվող Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրություններին։
