Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Կոբախիձեն կմեկնի Բաքու

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վաղը կայցելի Ադրբեջան։

Կառավարության ղեկավարը կմասնակցի ադրբեջանա-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 10-րդ նիստին։

 Նախատեսվում է դեմ առ դեմ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ադրբեջանի  նախագահ  Ալիևի միջև։ Հանդիպումից հետո նրանք ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

«Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևանը։ Ժորժոլիանի»,- ասվում է հաղորդագրության մեջ։