Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Պաշտպանության նախարարի՝ նոր պատերազմ, նոր տարածքներ հատարաւրությունը այլ բան չէր թողնում Ադրբեջանին, քան Թուրքիայի գիրկն ընկնելը

«Մենք Արտաքին գործերի նախարարություն  չունենք, թեև ունենք փորձառու մասնագետներ:

 Արվել է ամեն ինչ՝ Թուրքիայինպատերազմի մեջ  ներգարվելու համար: Պաշտպանության նախարարի՝  նոր պատերազմ, նոր տարածքներ հատարաւրությունը այլ բան չէր թողնում Ադրբեջանին, քան Թուրքիայի գիրկն ընկնելը:

Եթե ՀՀ իշխանությունները լինեին Թուրքիայի գործակալներ, ապա կանեին նույնը, ինչ արվեց այս ըթացքում:

Արդյո՞ք ՀՀ կառավարութունը գիտեր պատերազմի մասին:

Հայաստանի գրեթե բոլոր վերլուծաբաններն էին  ահազանգում, որ պատերազմի վտանգը չափազանց մեծ է, անգամ դեսպանատներն էին զգուշացնում իրենց քաղաքացիներին, որ Արցախ գնալը չափազանց վտանգավոր է:

Ինչո՞վ բացատրել, որ պատերազմի առաջին օրերին մենք ահռելի կորուստներ կրեցինք:  Բացատրություն չկա: Ինչո՞ւ ենք մենք պարտվել. դարձյալ բացատրություն չկա:

Պատերազմում են պետութունները, ոչ թե բանակները: Պետությունն է մոբիլիզացնում բոլոր հնարավորութունները՝ պատերազմում հաղթելու համար, ադ պատճառով էլ երկրի ղեկավարը դառնում է  գերագույն  գլխավոր հրամանատար: Գերագույն գլխավոր հրամանատարը մոբիլիզացիան ձախողեց, բանակը համալրելու փոխարեն ջոկատներ կազմվեցին: Մովսես Հակոբյանի հարցերն անպատասխան մնացին:

Պատերազմի ժամանակ վարչապետի հրապարակային ելութը լսել եք՝ ով ինչ ունի, տնից վերցնի, գնա Արցախ:  Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանն այլևս ռեսուրսներ չունի և Ադրբեջանը կարող է ռազմական ճնշումներն ավելացնել Հայաստանի վրա:  Սա հանցագործություն է, ուղղակի հանցագործություն»,- հոկտեմբերի 4-ի մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: