Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Պատերազմն սկսվել է ապիկարության, տգիտության պատճառով, բայց ավարտվել է պայանավորվածության արդյունքում. Քոչարյան

«Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց  հոկտեմբերի  7-ին կամ  19-ին:

«Չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը:

 Սրանից  բխում է հետևյալը՝ բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո զոհվածերի մեղքը նրա վրա է, նա է կրում պատասխանատվությունը:

Մինչ 2018 թվականը Ադրբեջանը փորձել է գումարի դիմաց Արցախի հարցը լուծել, նույնը եղել է  և 18 թվականին: Շրջանառվում են 5 միլիարդի խոսակցությունները:

Մեր պարտությունը տգիտությա՞ն հետևանք է,  թե դավաճանության:

Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են պլանավորված պարտության մասին: Մինչև դրանք չհերքվեն, մենք խոսելու ենք դավաճանության մասին: Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ պատերազմն սկսվել է ապիկարության, տգիտության պատճառով, բայց ավարտվել է պայանավորվածության արդյունքում: Գալու է ժամանակը, երբ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար:

Ի՞նչ անել այս կասկածները փարատելու համար: Երկրում ճգնաժամը չի կարող հաղթահարվել,  առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանները ստանալու: Երկրում կա մի ներուժ, որը երբեք չի հարմարվելու այս իրավիճակի հետ, մինչև պարզաբանումներ չստանա»,- հոկտեմբերի 4-Ի ասուլիսի ժամանակ ներածական խոսքում նշել է Ռոբերտ Քոչարյանը: