«Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգութան երաշխավորը: Հայաստանի իշխանությունները խուսափում են խոսել Արցախի, Արցախի հարցի կարգավորման մասին, տպավորություն է, որ ուղղակի ձեռքերը լվանում են Արցախից՝ բոլոր հարցերը հասցեագրելով Ռուսաստանին: Մի քիչ էլ անցնի, մեր հանրությունն էլ է Արցախի հետ առնչվող բոլոր հարցերի պատասխանատվությունը գցելու Ռուսաստանի վրա:
Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախի հարցը վերջնականպես լուծել է, իսկ մենք արդունավետ բանակցություն վարելու ոչ մի արգումենքտ չունենք այսօր:
Ես աեմն օր հարց եմ տալիս՝ ինչ լինելու 3,5 տարի հետո, եթե Ադրբեջանը չհամաձայնի, որ խաղաղապահ ուժերի մանդատը շարունակվի: Այս հարցը իշխանություններն իրենք իրենց տալի՞ս են:
Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին ենք խոսում:
Լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզնից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելու համար: Ամենազավեշտալին այն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջը չես նստած, այդ բանակցային սեղանի վրա ես նստած, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցութան, դու դադարել ես բանակցային սեղանի սուբյեկտ լինելուց, դու բանակցային սեղանի օբյեկտ ես, չես կարող խաղաղութան դարաշրջան բացել, եթե չես կարողանում խաղաղության դարաշրջանը հաստատել քո երկրում»,- այս պահին դեռ շարունակվող ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը:







