Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թշնամու երկրով նորից ցորեն է տեղափոխվել Հայաստան

Ռուսաստանից Հայաստան ևս մեկ տարանցիկ բեռ է իրականացվել Ադրբեջանի տարածքով. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այսօր Բիլյաջարի կայարանից ուղարկվել է 14 վագոն ցորենով, որոնց ընդհանուր քաշը կազմում է 979 տոննա:

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է արդեն իսկ տեղափոխվել ավելի քան 36,000 տոննա հացահատիկ, մոտավորապես 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67,000 տոննա փայտանյութ։

Բացի այդ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա AI-92 և AI-95 բենզին»,-նշված է հաղորդագրության մեջ։