Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Շնորհանդես

Հարգելի բարեկամ,
Հայաստանի Թեքեյան Մշակութային Միությունը հրավիրում է Ձեզ  մասնակցելու Երվանդ Ազատյանին նվիրված «Մատեան Յիշատակի» գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 29-ին՝ ժամը 16:00-ին, «Թեքեյան» կենտրոնի դահլիճում (հասցեն՝ Երեւան, Խանջյան 50):
Սիրով կսպասենք

Հրավեր՝ մամուլի աշխատակիցներին

Թեքեյան կենտրոնում մայիսի 29-ին՝ ժամը 16:00-ին տեղի կունենա Երվանդ Ազատյանին նվիրված «Մատեան Յիշատակի» գրքի շնորհանդեսը:

Երվանդ Ազատյան (1935-2023)`  hայկական աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը:1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթօնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արեւ» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի, «Արմինյըն միրոր-սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, վերջին տարիներին՝ խմբագիր եւ սյունակագիր, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ»՝ անգլերեն հանդեսի, 1991 թվականից՝ Երեւանի «Ազգ» օրաթերթի , 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից եւ գլխավոր աշխատակիցներից:

Հետագա տարիներին ղեկավարելով Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը, նա  շոշափելի ազդեցություն է ունեցել սփյուռքի եւ Հայաստանի մամուլի, մշակութային օջախների ու կազմակերպությունների աջակցության հարցում:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ էր, պարգեւատրվել է միության բարձրագույն պարգեւով՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով:

Շնորհանդեսի ավարտին կցուցադրվի Երվանդ Ազատյանին նվիրված ֆիլմը՝ «Հայրենիքի եւ  Սփյուռքի միջեւ»:

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հարգանքներով՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն՝

հեռ.՝ 010 55 26 32, 010 57 02 83, 055 63 06 37: