Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհանդես՝ Թեքեյան կենտրոնում

Նաիր Յան
05/06/2026
- 05 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

«Նախիջեւանի հայկական նյութական եւ հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը». Ժայռապատկերներից մինչեւ բերդեր ու եկեղեցիներ

Սա Նախիջեւանի մասին հանրագիտարան է, որն ամբողջացնում է հայերի Հայրենիքի այդ մի կտոր հողի վերաբերյալ ամեն ինչ՝ սկսած ժայռապատկերներից, մինչեւ եկեղեցիներ ու գյուղեր. Արգամ Այվազյանի «Նախիջեւանի հայկական նյութական եւ հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը» գիրքն այսպես են գնահատում մասնագետները:

Թեքեյան կենտրոնում հունիսի 2-ին տեղի ունեցավ «Նախիջեւանի հայկական նյութական եւ հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը» ստվարածավալ, եռալեզու աշխատության շնորհանդեսը:

Լինելով նախիջեւանցի՝ Արգամ Այվազյանը դեռ նախորդ դարի կեսերից փաստահավաք առաքելություն է կատարել իր ծննդավայրում, որը 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով բռնակցվել է Ադրբեջանին:

1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը եւ Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի՝ Նախիջեւանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը: Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր: Երկու երկիր իրենց իսկ կողմից ինքնավար ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ Ադրբեջանին:

Ուշադրություն դարձրեք՝ Քեմալ Աթաթուրքը պայման է դրել, որ Թուրքիան Նախիջեւանը հանձնում է Ադրբեջանին՝ մի պայմանով, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում այն չի հանձնելու մի երրորդ պետության:

Պատմությունը կրկնվում է՝ 2021-ին Նախիջեւանը բռնակցվեց Ադրբեջանին, 2023-ին՝ Արցախը, հիմա Սյունիքի հերթն է:

Նախիջեւանն Ադրբեջանին բռնակցելուց հետո ոչնչացվեցին 219 եկեղեցիները եւ Ջուղայի միջնադարյան խաչքարերի գերեզմանոցը:

 «Թեքեյան» մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը պատմեց, որ Երեւանի մաթեմատիկական մքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ֆադեյ Սարգսյանը եւ Երեւանի կոնյակի գործարանի տնօրենը գաղտնի կերպով Նախիջեւանից մեկ բեռնատար խաչքար են տեղափոխել Հայաստան:

Խաչքարերը բեռնատարի մեջ են դրել խորհրդային զինվորները:

Արգամ Այվազյանը եւս կործանումից փրկել է բազմաթիվ խաչքարեր ու կոթողներ՝ դրանց մասին թողնելով գրավոր փաստեր ու լուսանկարներ: Այս աշխատությունը նա կազմել է իր նախորդ գրքերի հիման վրա, որոնք նախիջեւանյան ուսումնասիրություններ ու վավերագրություններ են:

Փաստավավերագրական նյութը ներկայացնում է Նախիջեւանում մինչեւ 1998-ից  2006 թվականներն ընկած ժամանակահատվածում հրաշքով փրկված հայկական հուշարձանները՝ վանքեր, եկեղեցիներ, գերեզմաններ, խաչքարեր, կամուրջներ, որմնանկարներ, մանրանկարներ, կիրառական արվեստի նմուշներ:

Գրքում ներառված է հազարից ավելի լուսանկար: Կից ներկայացված են տեղեկություններ, քարտեզներ՝ տվյալ շինության, եկեղեցու, պատմամշակութային կոթողի, բնակավայրի վերաբերյալ: Դրանք պատմական վկայություններ են, որոնք ապացուցում են, փաստում են, որ Նախիջեւանը հայերի Հայրենիքն է, ադրբեջանցիները որքան էլ ջանացել են այնտեղից ջնջել, ոչնչացնել հայկական հետքը, միեւնույն է, չի ստացվել:

 Արգամ Այվազյանի «Նախիջեւանի հայկական նյութական եւ հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը» գիրքը հրատարակվել է բարերար Գագիկ Մելիքյանի մեկենասությամբ:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

Առաջիկա ժամերը՝ բարին ընդ մեզ

Հաջորդ գրառումը

Արտաքին ազդեցությունն ու Հայաստանի քաղաքական ուժերը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

Արտաքին ազդեցությունն ու Հայաստանի քաղաքական ուժերը

Լրահոս

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և...

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն...

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի...

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

07/07/2026

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի...

Ընդդիմադիր ուժերը դիմելու են ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն. Կարապետյան

07/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին,...

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

07/07/2026

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական