Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջիկա ժամերը՝ բարին ընդ մեզ

Գեղամ Քյուրումյան
05/06/2026
- 05 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Թեեւ ընդամենը ժամեր անց հայտնի կդառնան ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների արդյունքները, այսուհանդերձ պարզ չէ, թե հանրության համեմատաբար ակտիվ հատվածն ի՞նչպես կընդունի հրապարակվող արդյունքները, անգամ անվերջ կրկնվող այն հայտարարությունների պարագայում, որ անընդունելի են  վտանգներով հղի առճակատումները: Անգամ ժամեր մնացած այս ընթացքում դժվար է մոտավոր կարծիք հայտնել, թե ի՞նչ ուղղությամբ կընթանան վայրիվերումները, քանզի դրանք ընթանալու են երկրի անվտանգության ու տնտեսական կայացման խնդիրների շուրջ: Թե՛ նախօրեին կայացած ռազմական շքերթը, թե՛ մասամբ կամ գրեթե մոռացության տրված ՀՀ տնտեսության առաջիկա խնդիրները հանրային միջավայրում անգամ մասամբ ընդունելի իրավիճակ չստեղծեցին: Իսկ թե ինչո՞ւ այդպես էլ պարզ չի դառնում, քանզի դրանք կառուցված չեն փաստերի եւ օրինակների հաշվարկի հիման վրա, այլ ընդամենը տեսական բնույթի հիշատակումներ են: Նախընտրական ելույթներում ու բանավեճ-քննակումներում հաճախ էր հիշատակվում, ասենք՝ Սինգապուր պետությունը, իր իրոք հրաշք կայացումով: Եվ՝ վերջ, եթե չնկատենք երկրի ղեկավարի գերունակությունների շուրջ խոսույթը՝ հիմնականում խստացումների ուղղությամբ: Որ դրանք հիմնականում վերաբերվել են տնտեսության կայացմանը, ոչ մի հիշատակում: Ասենք՝ մեզանում ընդունված է սովորականից հաճախ հիշել ու հիշեցնել գյուղական համայնքներում նորօրյա աշխատատեղերի ստեղծման հարցը: Այն առավելապես դիտարկվում է արդյունաբերական արտադրանքի թողարկման տեսքով, երբ նախընտրելի է տեղական հումքի վերամշակման ու սպառման արտադրության կազմակերպումը: Հենց միայն գինու, գարեջրի ու կաթնամթերքի արտադրությունների կազմակերպումն ու դրանց գովազդի տարածումը բավական է, որ տեղական մանր ու միջին գործարարները խնդիրներ ունենան սրճարանային տեղերի, երաժշտական երեկոների, ժամանցի ու զվարճանքի այլեւայլ միջոցառումների, հյուրանոցային համարների ու դրանցում առողջարարական ծրագրերի հասանելիության հետ, որոնց ականատեսն են դառնում Սինգապուր այցելողները, որոնց թվում՝ հայաստանցիները:

Համաշխարհային վիճակագրությունից տեղեկանում ենք, որ ծառայությունների մատուցումով զբաղված է այդ երկրի աշխատունակ բնակչության 86 տոկոսը, երբ ԱՄՆ-ում այն 79 տոկոս է, ՀՀ-ում՝ 52 տոկոս: Եվ հարցը՝ արդյոք հետընտրական շրջանում մեզանում կգերակայեն այսօրինակ խնդիրներ, թե՞ ամեն ինչ կընթանա սովորական դարձած հունով, հնչում է ինքնաբերաբար:

Ընդունված է վստահել ընտրողին, քանզի նա մեզանից մեկն է, դա մենք ենք: Առողջ բանականությունը հուշում է, որ գործող իշխանությունը մարմնավորող կուսակցությունը բավարար ժամանակ ունենալով հանդերձ ՀՀ տնտեսությունը չի հասցրել հանրության որոշակիից մինչեւ զգալի սպասումների աստիճանի, երբ հրապարակվող թվերի կողքին դնենք իրականությունը, որը պակաս խոսուն չէ, հատկապես ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության առումներով, որը դրսեւորվում է նաեւ միջպետական հարաբերություններում:

Թե ուր կտանեն այսօրինակ ալեկոծումները, կտեսնենք ու կզգանք առաջիկա օրերին, անշուշտ՝ Աստծո ողորմածությամբ:

Բարին ընդ մեզ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

Հաջորդ գրառումը

Շնորհանդես՝ Թեքեյան կենտրոնում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Շնորհանդես՝ Թեքեյան կենտրոնում

Լրահոս

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

1994-ից Արգենտինայի Սահմանադրությամբ Մալվինասի վերադարձը մշտական ազգային նպատակ է, իսկ Հայաստանն իր Սահմանադրությունից հանում է Արցախին վերաբերող հղումը. Օսկանյան

16/07/2026

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները,...

«Արարատցեմենտ»-ը պետականացվեց

16/07/2026

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական