Հինգշաբթի, Հուլիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հալեպի հայագիր արձանագրությունները

ԱԶԳ
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ) մեր արվեստի մի ճյուղի՝ ճարտարապետության նմուշները քննող, ներկայացնող, հանրահռչակող հաստատություններից է: Այն եռանդուն մտավոր գործունեության շնորհիվ պարբերաբար ուրախության առիթներ է ընձեռում հայ արվեստի ու հայկական հուշարձանների գաղտնիքների բացահայտմանը լծված, դրանց անանց փայլով հմայված արդի ու եկող սերունդներին. առիթներն այդ հիմնականում լինում են գիտական ուսումնասիրությունները: Տարիներ առաջ Րաֆֆի Քորթոշյանը՝ 2020 թ.-ից այս հետազոտական օջախի համատնօրենը, հայկական ճարտարապետության, հայկական հուշարձանագիտության ասպարեզում ներկայացավ «ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ» շարքի «Հալեպի արձանագրությունները» ստվարածավալ աշխատությամբ:    

Գրքի նախաբանում հեղինակը հետաքրքրական եւ արժեքավոր տեղեկություններ է տալիս Հալեպի եւ Հալեպում եղած հայկական ներկայության մասին: Հատորը ներառում է Հալեպի Սլեյբե թաղամասի Սբ. Աստվածածին, Սբ. Քառասնից մանկանց, դրանց շրջաբակի եւ կից կառույցների, Սբ. Կուսին մոր օգնությանց, Էմանուել, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Գեւորգ, Սբ. Հակոբ, Սբ. Երրորդություն, Սբ. Աստվածածին նոր, Բեթել եկեղեցիների, Ազիզիեի ազգային, Շեխ-Մագսուդի հայ առաքելական, հայ ավետարանական, հայ կաթողիկե գերեզմանատների, Հոգետան, ծերանոցի եւ բնակելի մի քանի տների, ինչպես նաեւ վերոնշյալ եկեղեցիների մեծ մասում պահվող եկեղեցական իրերի արձանագրությունները: Առաջին անգամ մասնագիտական զննման առարկա են դառնում Օսմանյան կայսրության զանազան գավառներում (այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանում) ծնված, 1915 թ. սարսափը վերապրած եւ Հալեպում հաստատված մեր հայրենակիցների տապանաքարերի արձանագրությունները: Աշխատության հետաքրքրական հատվածներից են «Մինչեւ Առաջին աշխարհամարտը Հալեպում հաստատված հայերի ծննդավայրերն ըստ Հալեպի արձանագրություններում նշված տեղանունների» վերնագրով քարտեզները:

Հալեպի վիմագրական ժառանգությունը մինչ մեր ուշադրության առարկա գրքի ստեղծումը ուսումնասիրել է Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյանը՝ որոշ բացթողումներով (ուրիշ ուսումնասիրող մեզ հայտնի չէ): Ըստ Րաֆֆի Քորթոշյանի՝ ներկայացվող աշխատությունը, որ նյութի առավել լայն ընդգրկում ունի, լրացնում է այս ուղղությամբ կատարված աշխատանքը, որն ամփոփում է Հալեպում (պատմական Բերիա) 2006-2008 թթ. ժողոված հայկական վիմագիր ու եկեղեցական իրերի վրա եղած արձանագրությունները: Վերջիններս ներկայացվում են ըստ գտնվելու վայրի՝ բացառությամբ Սբ. Քառասնից մանկանց եւ Աստվածածին (Սլեյբեի) եկեղեցիների արձանագրությունների, որոնք, անկախ գտնվելու վայրից, ներկայացվել են տվյալ եկեղեցու բաժնում: Հայաշունչ մետաղներ ու քարեր, որոնց վրա փորագրված է հալեպահայոց պատմությունը՝ հավելենք մենք:

Գրքի արժեքը, ըստ էության, շատ լավ բացահայտված է հեղինակի հետեւյալ տողերով. «Ինչպես վերոնշյալ անշարժ, այնպես էլ իրենց ստեղծման վայրով Հալեպի հետ առնչություն չունեցող, սակայն Մեծ եղեռնից հետո այստեղ փոխադրված բազմաթիվ եւ տարաբնույթ շարժական (գլխավորապես եկեղեցական իրեր) հուշարձաններն աչքի են ընկնում պատմական մեծ արժեք ներկայացնող հարուստ վիմագրությամբ: Վերջիններիս մի նշանակալի մասը վավերական եւ կարեւոր սկզբնաղբյուր է Հայաստանի պատմական զանազան անցքերի լուսաբանման առումով: Այստեղ բացառիկ նշանակություն ունեն 1915 թ.-ից հետո Հալեպում վախճանված հանգուցյալների հիշատակին կերտված տապանաքարերի արձանագրությունները, քանի որ դրանց մեջ, բացի հանգուցյալների անուն-ազգանուններից, շեշտված են նաեւ ծննդավայրերը, իսկ վերջիններիս հանրագումարը կարծես ուրվագծում է Պատմական Հայաստանի տեղանունների բառարան եւ յուրօրինակ կերպով փաստում Մեծ եղեռնի իրողությունը»:

Այս հատորի նախապատրաստական աշխատանքներին աջակից լինելու համար Րաֆֆի Քորթոշյանն իր շնորհակալությունն է հայտնում ուսուցիչներին՝ Սամվել Կարապետյանին եւ Էմմա Աբրահամյանին, ինչպես նաեւ հորը՝ Հարություն Քորթոշյանին, Բերիո թեմի առաջնորդ տեր Շահան եպիսկոպոս Սարգիսյանին, հայ կաթողիկեների առաջնորդ տեր Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանին, հայ կաթողիկե վարդապետներ տեր Հովհաննես Թաշճյանին եւ տեր Կոմիտաս Դադաղյանին, վերապատվելի Վաչե Էքմեքճյանին, Բերիո թեմի ղեկավար մարմնին, եկեղեցիների, գերեզմանատների, ծերանոցի աշխատակազմերի ներկայացուցիչներին եւ ՀՃՈՒ հիմնադրամի աշխատակիցներին:

Հայկական Հալեպն ուսումնասիրողների համար այս գիրքը իսկական պարգեւ է, հայաստանահայերի եւ հայության այլ հատվածների համար՝ Հայ սփյուռքի ընտիր համայնքներից մեկի ապրած օրինակելի կյանքին ու թողած նշանակալի հետքին ծանոթանալու հնարավորություն:  

Աշխատանքը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր ներկա դժնդակ պայմաններում անձնուրացաբար պահպանում են Հալեպի հայկական հագեւոր ու մշակութային արժեքները. այս խոսքերը թեպետ գրված են 2013 թ., սակայն դրանք ինչ-որ չափով արդիական են նաեւ այսօր, արդիական կլինեն եւ միշտ, քանզի օտարության մեջ այդ արժեքները ավելի շատ հոգածության ու պաշտպանության կարիք ունեն:

Հավաքչական ու հետազոտական ջանադրման այս արդյունքի նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը, տպագրությունը՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը:  

Հիմնականում Հալեպի հայկական եկեղեցիների ու գերեզմանոցների արձանագրությունները ներկայացնող այս գրքի էջերը (656 + 16 էջ գունավոր մամուլ) անձայն խոսում են ընթերցողի հետ, պատմում Հալեպի հայ հոգեւոր ու մշակութային կյանքի մասին, ասել է թե՝ հալեպահայ կյանքի մասին, քանզի պատմել այս կամ այն հայ  համայնքի հոգեւոր ու մշակութային կյանքի մասին՝ նշանակում է պատմել այդ համայնքի մասին, որովհետեւ հոգեւորն ու մշակութայինն են այդ համայնքի կյանքի առանցքը,  դրանց շնորհիվ է վերջինս հարատեւում իր գոյությունը:

Արժեքառատ այս աշխատանքը օգտակար կարող է լինի նաեւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվողների համար, այն մեծ հայասպանության եղելությունը հաստատող փաստերի մի յուրօրինակ ժողովածու է նաեւ:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

«Պատմաբանասիրական հանդես»-ի հայերեն բաժնի խմբագիր

Նախորդ գրառումը

Հիշելով դիմադրում ենք, ապրում ենք

Հաջորդ գրառումը

Թուրքականության պիտակը կրելու իմ երեք կենսավիճակները

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

«Green Rock» բարեգործական հիմնադրամը կաշխուժացնի Դիլիջանի մշակութային կյանքը

08/07/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
Հաջորդ գրառումը

Թուրքականության պիտակը կրելու իմ երեք կենսավիճակները

Լրահոս

Ոչ թե կարված գործ է, այլ կարկատան է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ձայնագրություն է ուղարկել

09/07/2026

Մեր երեսին ուղղակի շպրտում են` եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային...

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային կամրջին

09/07/2026

Միացյալ Նահանգները հարվածել է Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքի Աքկալա կամրջին. տեղեկատվությունը տարածել է Fars գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ այսօր առավոտյան, Իրանի հյուսիսում...

Տեսանյութ. Մարդիկ ուզում են Հայաստանում տեսնել արդարություն և արդարադատություն, և պետք է տեսնեն, ես եմ կրում քաղաքական պատասխանատվությունը. Փաշինյան

09/07/2026

Իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում. Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։...

Հայաստանի Ուշու-Գունգֆու Ազգային ֆեդերացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

09/07/2026

Հայաստանի Ուշու-Գունգֆու Ազգային ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին։ Հայաստանի Ուշու-Գունգֆու Ազգային ֆեդերացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի...

Ալի Խամենեի հուղարկավորությունը նախատեսված է հուլիսի 9-ին՝ ժամը 14։00

09/07/2026

Հեղափոխության նահատակ առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի  հուղարկավորության կազմակերպման շտաբի քարտուղարը հայտարարել է, որ Իրաքում սգո արարողությանը մասնակցող մարդկանց բազմության մեծ...

Ուղիղ. Կառավարության հերթական նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը

09/07/2026

https://www.youtube.com/watch?v=nxcNInyKzNg

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական