Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոստան Զարյանի «Սպանիան»՝ ֆրանսերեն

Արծվի Բախչինյան
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Փարիզի «Թադե» հրատարակչությունը լույս է ընծայել Կոստան Զարյանի «Սպանիա» հատորը՝ Աշոտ Փափազյանի ֆրանսերեն թարգմանությամբ։ Նախապես այն որպես թերթոն հրատարակվել էր Փարիզի «Նոր յառաջ» պարբերականում։ Հետաքրքրական է, որ գրքի վերնագիրը ֆրանսերեն թարգմանվել է ոչ թե «Espagne», այլ բնագրի պես՝ «Spania»:

Ինչպես նշված է գրքի ծանուցման մեջ՝ «Այս փորձագրությունն ուսումնասիրում է տարագրի հոգին։ Կոստան Զարյանը՝ «հայ Մալրոն», «Սպանիայով» ներկայացնում է իր ամենաինքնատիպ ստեղծագործությունը։

1930-ականների սկզբին, մեծ վտանգների սրման ժամանակ, նա գտնվում էր հիսնամյակի շեմին եւ արդեն անցել էր մի շարք կործանարար փորձությունների միջով՝ 1915 թվականի ցեղասպանությունը, օսմանների դեմ հաղթական մարտերը, որոնք հանգեցրին Հայաստանի Հանրապետության ստեղծմանը, այնուհետեւ պարտությունը քեմալական զորքերից։ 1924 թվականին Զարյանն ստիպված էր կրկին լքել հայրենիքը՝ փրկվելու համար խորհրդային ռեժիմի հետապնդումներից. սա ծանր հարված էր նրա համար, որն իր նախնիների հողին կապված էր գրեթե խորհրդավոր կապով։ Նա հավատում էր, որ հողն է ձեւավորում ժողովուրդներին, եւ հայ ժողովուրդն իր հողի արտացոլումն է. սա էր նրա գլխավոր գաղափարներից մեկը։

Տարագրվելով՝ Զարյանն անընդհատ փնտրում էր հայ հոգին վերագտնելու այլ ժողովուրդների ու երկրների միջոցով՝ նիցշեական մի ժեստով։ Լինելով անդուլ բազմալեզու ճանապարհորդ՝ նա ընկերացել էր իր ժամանակի մեծագույն մտավորականների ու արվեստագետների հետ։ Եվրոպայում նա սիրահարվեց Իսպանիային, որն իրեն ներշնչեց Հայաստանի հետ «բոդլերյան» համարժեքությունների մի ցանց։ Նրա ահռելի գիտելիքներն ու վերլուծությունների փայլը «Սպանիան» դարձնում են ոչ միայն հայ-իսպանական, այլեւ իր դարաշրջանի մասին մի փորձագրություն, որը հասնում է համընդհանուր մակարդակի։

Ժամանակակից կրոնագիտության պատմության հիմնադիրներից մեկը՝ Միրչա Էլիադեն, իդեալական կերպով ամփոփում է Զարյանի ջանքերն իր «Հատվածներ օրագրից» գործում (1973). «Տարագիրը պետք է կարողանա ներթափանցել իր թափառումների թաքնված իմաստի մեջ եւ դրանք ընկալել որպես այնպիսի նախապատրաստական փորձություններ, որոնք նրան կվերադարձնեն դեպի կենտրոն»։

Ի տարբերություն ժամանակակիցների մեծ մասի՝ Զարյանը 1962 թվականին կայացրեց յուրահատուկ որոշում և հաստատվեց Խորհրդային Հայաստանում, որտեղ էլ անցավ նրա կյանքի մնացած մասը մինչև 1969 թվականը»։

Հատկանշական է, որ Զարյանի սերունդները գիրքը հղացել են որպես ձոն՝ մեծ գրողի 140-ամյակի առթիվ։ Գրքի նախաբանը գրել է թոռոնուհին՝ Սիրվարդ Զարյանը, գրողի կենսագրականը՝ թոռնուհի Անաիս Զարյանը, իսկ գրքի շապիկը ձևավորել է ծոռը՝ Մարտին Զարյանը:

Ավելացնենք, որ մինչ այս «Սպանիան» թարգմանաբար հրատարակվել է ռուսերեն (թարգմանիչ՝ Իրինա Կարումյան), այս թարգմանությունից էլ՝ իսպաներեն։ Մի հատված էլ թարգմանվել է գերմաներեն, սակայն մնացել է անտիպ։

«Սպանիաիյ» ֆրանսերեն թարգմանիչը՝ երիտասարդ ֆրանսահայ Աշոտ Փափազյանը, ապրում եւ աշխատում է Հայաստանում։ Նրա ֆրանսերեն թարգմանությամբ «Նոր յառաջ»-ում լույս են տեսել նաեւ հայ գեղարվեստական եւ հուշագրական գրականության այլ նմուշներ տարբեր հեղինակներից (Լեւոն Շանթ, Զապել Եսայան, Լեւոն Մեսրոպ, Փանոս Թերլեմեզյան, Ռուբեն Դարբինյան, Կարո Սասունի), որոնք, հուսով ենք, նույնպես մի օր առանձին հատորներով կդրվեն ընթերցողի սեղանին։

Ա. Բ.

Նախորդ գրառումը

Ցորենհացը մեր հանապազորյա

Հաջորդ գրառումը

Ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը «Abraham Accords»-ի հետ

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը «Abraham Accords»-ի հետ

Լրահոս

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական