Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կյանքի բանաստեղծական իմաստավորումը

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Մկրտիչ Գրաբսկու ծննդյան 75-ամյակին

«Անմահության ենք ձգտում ամեն օր…», եւ այդ ձգտումն էլ սխալ ուղի է բռնել՝ «Հավանական է՝ մեկը կհիշի…»: Ահա թե որքան սահմանափակ է անմահության գիտակցումը: Ապրում ենք որեւէ մեկի հիշողության մեջ մնալու ջանասիրությամբ, եւ այդ ջանքերի թվում է նաեւ այն, որ «ժամով կյանքն ենք հաշվում ուրիշի»:

Ու գնում ենք այսպես: Մարդկության ուղին սա է Երկիր մոլորակի վրա, ասես բեմահարթակ, որին դիտորդի կարգավիճակը չի բավարարում բանաստեղծին: Երբ մարդն իր կյանքին նայում է դիտորդի կարգավիճակով, նա դժբախտ է: Բայց, երբ մարդը մասնակից է իր կյանքին, այդ դեպքում պաշտպանված է անիմաստ ապրելու վտանգից: Ցավն այն է, որ տիտան մտքով մարդն է մեխանիկորեն տրվում ընդունված միօրինակությանը:

Իսկ ո՞ւր է կամքը, ուր են արժեքները, սկզբունքները, ընտրություն կատարելու հնարավորությունը: Մի՞թե սա է մարդուն տրված ազատության չափը:

Գրաբսկու մարդասիրությունը չի սահմանափակվում ցավից խեղճացողի ներամփոփումներում: Մի կողմից նա զգուշացնում է այն մասին, որ գլուխ է բարձրացրել «շինծու ոգին», որն աշխատում է «անհույզ տքնանքով», արհեստական կայծքարի միջոցով:

Առողջ գիտակցությամբ ու հույզերի օգնությամբ պետք է առաջանալ, մասնակցել կյանքի ընթացքին՝ դառնալով նրա մի մասնիկը:

Սա է մարդասիրությամբ տոգորված ստեղծագործողի իմաստասիրության առանցքը՝ կյանքի իմաստը ոչ թե դրախտն է, այլ՝ դրախտ տանող ճանապարհը, կամ, որը նույնն է՝ մարդու նպատակը ոչ թե երջանիկ ապրելն է, այլ քայլելը երջանկություն տանող ճանապարհով:

Մկրտիչ Գրաբսկու ստեղծագործություններն ունեն աշխարհայացքային բնույթ եւ արտացոլում են հեղինակի հայացքները բնության, աշխարհի, տիեզերքի եւ իր՝ մարդու մասին: Այդ  փոխհարաբերությունների շրջանակներում   բացառիկ տեղ ունեն հեղինակի բազմաբնույթ գիտելիքները, որոնք ընկած են իր դիրքորոշման հիմքում եւ ծառայում են աշխարհի, մարդու եւ իրերի նշանակելիության արժեւորմանը, իր հոգեհարազատ  շրջապատի  ընկալմանն  ու իմաստավորմանը:           

Մկրտիչ Գրաբսկու ուշադրության գիտակցական շեշտադրումները մարդու մտավոր, հոգեկան ու հուզական վիճակների առանձնահատկությունների՝ կամային կայուն հատկանիշների, զգացմունքների խորության աստիճանի վրա, ապացույցն են մարդու նկատմամբ նրա հավատի, վստահության ու ճանաչողական նոր մակարդակի։

Կենսական գործընթացների, հոգեկան երեւույթների ու հասարակական կյանքի ուրույնությունն ու դրանց յուրահատկությունների ընկալումը հիմք են տալիս հավատալու բանականության ճանաչողական  անսահմանափակությանը, ինչը հնարավորություն է տվել Մկրտիչ Գրաբսկուն իր վերապրումների շարադրանքով, բնորոշ գեղարվեստական խոսքով ու պատկերներով, բացահայտել մարդու ներաշխարհը, որպես շրջապատի հետ միասնական մշտափոփոխ ընդհանրություն, որտեղ գիտակցությունը կարծես սավառնում է իր ֆիզիկական պատյանից դուրս: 

Թվում է, թե ինտելեկտուալ եւ մշակութային շարժմամբ, բանականության եւ հատկապես կիրառական տեխնիկական ձեռքբերումների միջոցով հիմնարար կերպով ապագայում բարելավվելու է մարդու ֆիզիկական եւ մտավոր ներուժը, սակայն կան անկանխատեսելի բազում վտանգներ պարունակող զարգացումներ…

Կարծես թե  «մարդը»  պայմանական իմաստով, այլեւս չի լինելու «մարդ բանական» եւ կենսաբանական առումով ընթացող գործընթացներում կորցվելու է մարդու այդ տեսակը, որի արժեհամակարգում մշտապես առկա են մարդասիրական արժեքները՝ հարգանքը մարդու անձի նկատմամբ, նրանց կյանքում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունները ընդունելու, հաջողություններով ուրախանալու, ճակատագրական հարվածները կիսելու պատրաստակամությունը:

Այս ամենի հիմքը, իհարկե, այն գաղափարն է, որ մարդու համար մեր օրերում էվոլյուցիան դեռ չի ավարտվել, այսօրը, միայն սկիզբն է առավել հավակնոտ եւ հակասական տեսլականի՝ ընդհուպ բանականության տեղակայումը տեղեկատվական հոսքերում: Իր ստեղծագործության մեջ ապագայի այս պատկերները վառ երեւակայության արդյունք են, սակայն, ասես, աստիճանաբար վերափոխվում են մեզ շրջապատող իրականության:

…Դատարկությունը միշտ է անթերի,

Գոյի դերում է ոչինչը նորեն:   

Հավատալով, որ հարության ուժով կարելի է հաղթահարել մահը, մարդը դառնում է անկանխատեսելի եւ իր հետաքրքրասեր մտքով՝ իսկապես ազատվելով մարմնական սահմանափակումներից՝ կարող է ձգտել ե՛ւ անմահությանը, որպես գործիքի տիեզերքի ճանաչողության, ե՛ւ նոր մակարդակում ինքնակատարելագործման:

Փակ տարածության ազատությունը,

Մահվան վտանգ է իր մեջ ամփոփում…

Բարձրաձայնվում է կյանքը իմաստավորող առանցքային գործընթացը՝ ոգեւորել մարդուն, նրան դրդել խոհրելու անվիճելի համարվող դրույթների անվիճելիության մասին՝ մեզ վերադարձնելով հիմքերի հիմքին, որոնցից առաջինն է մարդը, որպես արարչագործության պսակ… եւ հաջորդը՝ «մարդն ինքը պետք է լինի իր անդրիի քանդակագործը»:

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայերենի եւ հայերենագիտության ոլորաններում

Հաջորդ գրառումը

Ո՛չ Արցախի նախիջեւանացմանը

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Այսքան ուրախ կյանքը մեզ տեսնես ո՞վ է պարգեւել

Լրահոս

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի...

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական