Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծեծի պատմական տեսությունը

15/09/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեռ Կամասարան այդպես էլ պատշաճ կերպով չգնահատվեց ոչ գրականագետների մեծամասնության, ոչ էլ պետության կողմից, չնայած այն բանին, որ վերջինիս ղեկն արդեն չորրորդ վարորդն է փորձում. մեկ է, կարծես՝ դեռ «կարմիրներն» են շնչում մեր թիկունքում, և հեռվից՝ հեռու Մոսկովից, կենտկոմային մի սպառնալից ձայն է հնչում՝ ասելով՝ «լռեք, թե չէ կծեծեմ»: Հենց ծեծի մասին, այդքան կարևորված ծեծի մասին է Լեռ Կամսարի ստորև բերված մտորումը, որը գրվել է հեռավոր 1964 թվականին և այսօր էր համառորեն պահպանում է իր արդիականությունը.

«Թե ո՞ր դարում է առաջ եկել ծեծը, հայտնի չէ։

Այն, որ մեր աշակերտության ժամանակ մեզ ծեծում էին եւ ասում՝ «ծեծը դրախտից է եկել», պատմական փաստերով չի ապացուցվում։

Դրախտում Աստված բոլոր իրավունքներն ուներ ծեծելու Եվային իր պատվազանցության համար, բայց չծեծեց։

Հնում մարդիկ ինչքան ասես կռվել են իրար հետ, սպանել, ջարդել, փշրել են, բայց երբեք թույլ չեն տվել իրար ծեծել։

Վայրենին անգամ մորթել կերել է մարդուն, բայց վրան ձեռք չի բարձրացրել։

Ծեծի մասին մենք լսում ենք առաջին անգամ Հին Հունաստանից, մոտավորապես չորս հազար տարի Քրիստոսի թվականությունից առաջ։ Սոկրատեսի կինը, սաստիկ բարկացած, ծեծում է հույն փիլիսոփային եւ դրանով չհագեցած՝ ձեռքի կուլան փշրում է նրա գլխին։ (Զարմանալի կերպով ամեն չար բան կնոջից է գալիս)։

Ծեծն իր բնույթով անհատական է։ Չի պատահել դեպք, որ ազգ ազգի վրա հարձակվի եւ ծեծի նրան։

Հետեւաբար, ծեծը մարդկությունը ծառայեցրել է միայն իր անհատական կարիքների համար։

Ծեծի կողմից մարդուն բախտակից է անասուններից մեր խեղճ ավանակը։ Մարդը նրան էլ է ծեծում անխնա։ Բայց ավանակները մարդուց բախտավոր են նրանով, որ նրա քուռակին չեն ծեծում փոքր ժամանակ, ընդհակառակը, սիրում եւ փայփայում են այնքան ժամանակ, մինչեւ նա ծեծունակ է դառնում։

Իսկ մարդու հետ ճիշտ դրա հակառակն է պատահում։ Մարդու երեխան ծեծվում է տանը ծնողների կողմից, հետո իր ծեծը կատարելագործում է դպրոցում ուսուցչի օգնությամբ։ Ավանակը մարդուց բախտավոր է եւս մի այլ կողմով։ Ամեն երկրում կենդանիների պաշտպան ընկերություններ կան կազմված, որոնք արգելում են անասունի վրա ձեռք բարձրացնել։

Քսանչորս թվականին մեզ մոտ էլ կար, որի նախագահն էր մի տիկին՝ Մալխասյան ազգանունով. նա միջամտում էր գյուղացու գործերին, թույլ չտալով (գեթ) քաղաքում ծեծել իր ավանակին։ Գյուղացին էլ նախ գյուղում ծեծում էր կենդանուն՝ հետո քաղաք իջեցնում։ Շատ երկար քրքրելով պատմական անցյալը, ես չկարողացա իմանալ, թե մարդն առաջին անգամ իրե՞ն է ծեծել, թե՞ ավանակին։ Այս կարգի պրպտումներս ինձ միայն այն եզրակացությանը բերին, որ ծեծը տեղի է ունենում միայն քաղաքակիրթ մարդու եւ ընտանի անասունի շրջանում։ Վայրի գազանին հայտնի չէ, թե ինչ բան է այդ զարմանալի ակտը։ Եթե պետք է պարզել, թե այդ ակտը մարդու ո՞ր ֆիզիոլոգիական պահանջի բավարարումն է, ես չեմ կարող ձեզ ասել, դա ձեզ կասի բժիշկը։

Սուտ, թե սխալ՝ չգիտեմ, մի բժշկական գրքում կարդացել եմ, որ սեռական անտարբերություն ունեցող ամուսինը խնդրում է կնոջը մտրակով ծեծել իրեն՝ եռանդի գալու համար։ Եթե այս բանը ճիշտ լինի, ծեծը կշարունակվի մարդկանց մեջ հավիտյանս հավիտենից ու երբեք չի վերանա աշխարհից։

Կյանքումս ես ծեծվել եմ երկու տեղ։ Մեկը՝ դպրոցում, մյուսը՝ Ստալինի ժամանակ բանտում։ Դպրոցում ծեծվել եմ թվաբանության դասին։ Սխալվում էի, չէի իմանում, որ երկու անգամ երկու անում է չորս։ Ասում էի՝ հինգ։

Իսկ բանտում ճիշտ դրա հակառակը։ Ծեծվում էի ճշմարիտը խոսելուս համար. ասում էին պետք է սխալ խոսես, որ չծեծենք։

Ինքս՝ հարազատ սովետական քաղաքացի, ոչ մի զանցանք չկատարած։ Ասել են՝ կանգնիր, կանգնել եմ, ասել են՝ նստիր, նստել եմ։ Բայց ստիպում էին ինձ խոստովանել, որ ես կառավարության «նստի՛ր» հրամանին կանգնել եմ, իսկ «կանգնի՛ր» հրամանին՝ նստել։ Իսկ ես, որովհետեւ սուտ խոսել չեմ իմանում, չէի խոստովանում այդ բանը եւ ծեծվում էի։

Այս փաստն էլ գալիս է ասելու, որ ծեծը հավիտենական երեւույթ պիտի դառնա։ Որովհետեւ մարդը կամ սուտ պիտի խոսի, կամ ճիշտ ու երկու դեպքում էլ ծեծվի… Ի՞նչ արած։

Ծեծվենք, տեսնենք՝ մեր վերջն ի՞նչ կլինի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կյանքում ամենից շատ ապրել էի ուզում` չապրեցի

Հաջորդ գրառումը

Հանդիպում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լույսի ելեւէջումներ կտավին  

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հանդիպում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական