Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գոյ»աջնջում՝ թամադայի ձեռքով

Նաիր Յան
18/01/2024
- 18 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

 Գրիչը տվեցին ինչ-որ թամադայի, որը ձեռքի հետ դերասանություն էր անում, ու նա 35 տարվա թատրոնը մի ստորագրությամբ ջնջեց-ոչնչացրեց:
Ո՞վ էր նա, ոչ ոք չգիտե: Նա «Գոյի» հետ ոչ մի կապ չուներ:

ԿԳՄՍ նախարարությունը նրան Արտաշատից էր գտել-բերել: Ինչ գնով էլ լիներ, «Գոյը» Սունդուկյանի անվան թատրոնի հետ «վերակազմակերպելու» պլանը պիտի իրագործվեր:

Նախարար-փոխնախարարներով զահլա չունեին հանդիպում-զրույց-վիճաբանություն-բանակցության մեջ մտնելու «գոյամարտի» բռնված թատրոնի անձնակազմի հետ. մեկին գտան, մականունն էլ՝ «թուրք»,  որն իր ամենագունավոր երազում անգամ չէր կարող պատկերացնել, թե մի օր մի թղթի վրա կգրվի «Գոյ» թատրոնի տնօրեն, տակն էլ՝ իր անուն-ազգանունը՝ նախարարի ստորագրությամբ: Ու այս անհայտ դերասան-թամադան մի 10 օրով դարձավ իրենից մի քանի տարով փոքր կամ գուցե իր տարեկից թատրոնի տնօրեն, այսինքն՝ ստորագրող գրիչ, որը մարդու անուն-ազգանուն ունի:

Ամեն ինչ այնքան արագ կատարվեց ու կարճ պատմություն ունեցավ, մինչդեռ սրան նախորդել էր անցյալ  տարվա գարնանից ձգվող նողկալի մի քաշքշոց՝ զուգակցված դատավարությամբ ու բողոքի, ընդվզման պարբերական ակցիաներով, հարցազրույցներով:

Փաստաբան, դատարաններ, կառավարության որոշումը վիճարկելու եւ ազատ խոսքը, այլընտրանքային թատրոնի իրավունքները վերականգնելու հույս…

«Գոյ» թատրոնը,  գարնանից սկսած,  իր խաղացանկից բացի, Սունդուկյանին չմիավորվելու, ասել է թե՝ չոչնչանալու ու չլուծարվելու պայքար է մղում, հաշվետվություններ ներկայացնում, որ նախարարության պահանջներին համապատասխան է աշխատում, պլանին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի,  բավականին հանդիսատես ունի, խաղացանկն ընդլայնել է, մարդիկ գոհ են իրենցից, սիրում են իրենց արվեստը, արժեւորում: Տասնյակ մտավորականներ, արվեստագետներ այս ընթացքում պատմել են «Գոյի» մշակութային կարեւոր դերի, յուրօրինակ ձեռագրի, տարբերվող ոճի մասին:

5 տարուց ավելի է՝  նիկոլենք իշխանության են, բայց մեր երկրում դեռ հարյուր հազարավոր միամիտներ կան, ովքեր հավատում են՝ եթե լավ աշխատանքով, բարի համբավով ապացուցես, որ արժանի ես այս արեւի տակ քո տեղն ունենալ, ուրեմն կունենաս՝այս բուհը չի փակվի, այն թատրոնը կթողնեն, որ աշխատի: Եթե փաստական ապացույցներով դատարանին ներկայացնես, որ կարմիրբերատավորը դիտավորյալ հուժկու հարված է հասցրել զոհված զինվորի մոր գլխին՝ ասես վրեժ հանելու նրանից, այդ ապացույցները կկարեւորեն, կուսամնասիրեն, արդարադատությունը  կհաղթի, գոնե մի ոստիկանի  ուսադիր վրայից կպոկեն:

Միամի՜տ հասարակություն, որ արդեն 5 տարի կորցրել ես ազգ ու ժողովուրդ լինելու իրավունքդ ու որակներդ, միամի՜տ սեւազգես մայրեր. Ներքին գործերի նախարարը 2 օր առաջ ընդամենն ասաց՝ ցավում է ոստիկանների արարքների համար, եթե հնարավոր լինի, կհանդիպի զոհված զինվորների ծնողների հետ: Եթե հնարավոր լինի…Այսքանը…

«Գոյ» թատրոնի 35 տարվա ռեժիսորներ ու դերասաններ, նաեւ միջին ու նոր սերունդ, որ դեմ առ դեմ հանդիպել եք ինչ-որ սերիալներում հիմնականում բացասական, աննշան   դերեր խաղացած անհայտ ծագման նորանշանակ մի տնօրենի հետ, դուք՝ թատրոն ստեղծած ու թատրոն պահող մի քանի տասնյակ, նա՝ նախարարության խամաճիկ, թատրոն քանդող մի գրիչ՝ մեն-մենակ:

Նա՝ մենակ, դուք՝ մի քանի տասնյակ: Նա մի քանի տասնյակիդ առաջ երդում-կրակ է արել, թե «Գոյը» Սունդուկյանին միավորելու ընդունում-հանձնման փաստաթղթի տակ չի ստորագրի, իբր ինքը ձեզանից մեկն է: Դուք՝ մի քանի տասնյակդ, քաջ իմանալով, թե նախարարությունն ինչու է ձեր տնօրենին  ազատել աշխատանքից ու իր խամաճիկ-գրիչին բերել, նրան հաճելիաբար լսել եք ու ցրվել տներով:

Հետո նա՝ էլի մեն-մենակ, խոսքը փոխել է, թե՝  ստորագրելու եմ. դուք՝ մի քանի տասնյակով զարմացել ու վրդովվել եք ու էլի ցրվել տներով, որ երկուշաբթի գաք ԿԳՄՍ նախարարություն, դուք՝ էլի մի քանի տասնյակով ներքեւում հավաքվեք, բողոքի ակցիա անեք ու սպասեք, թե ոնց է խամաճիկ-գրիչը մի քանի հարկ վերեւ, մեն-մենակով մի քանի տասնյակիդ ու  35 տարեկան թատրոնի հախից գալիս՝ ստորագրում ձեզ ցրելու,  կազմաքանդելու ու վերացնելու թուղթը:

Տղերք, դուք մի քանի տասնյակ եք, նա՝ մենակ: Ու դուք մինչեւ էդ անտեր ստորագրումը 20 օր ունեիք:  Դուք Քամյուի Օտարին եք մարմնավորել, Չարենցին, Նժդեհին, Շեքսպինին, «Անասնաֆերմա» եք խաղացել:

Պարզվեց՝ ընդամենը խաղացել եք:

Իսկ իրական կյանքում կիրթ ու կառուցողական եք: Դուք՝ թատրոն ստեղծած մի քանի տասնյակդ, ոչինչ չկարողացաք անել թատրոն քանդող ոմն մի թամադայի, մականունն էլ «թուրք»:

ՆԱԻՐ ՅԱՆ 

Նախորդ գրառումը

Մայրենի. «Տարվա բառը»… ինչակցո՞ւմ

Հաջորդ գրառումը

Հայ համայնքների մասին՝ Ինդոնեզիայի գիտաժողովում

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայ համայնքների մասին՝ Ինդոնեզիայի գիտաժողովում

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական