Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայրենի. «Տարվա բառը»… ինչակցո՞ւմ

Գեղամ Մկրտչյան
18/01/2024
- 18 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Ինչպես նշվում է ՀՀ լեզվի կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային կայքում, տարվա բառ ընտրելն ու հրապարակելը զարգացած աշխարհում ավանդույթ դարձած իրողություն է: Ամեն տարեվերջին հրապարակվում են անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, ռուսերենի, իտալերենի եւ այլ լեզուների «Տարվա բառերը»: Դրանց ընտրությունը մեծ մասամբ կատարում են լեզվի բնագավառում աշխատող մասնագիտական խմբերը (լեզվաբաններ, բառարանագիրներ) կամ «բառարանասերների» համայնքը՝ հիմնվելով որոշակի չափանիշների վրա: Ընտրված բառը կամ բառերն արտացոլում են տվյալ տարվա ընթացքում հասարակական կյանքում կատարված առավել նկատելի իրադարձությունը կամ իրադարձությունները:

Մեր Լեզվի կոմիտեն 2021 թվականից սկսած՝ արդեն երրորդ անգամ, կազմակերպում է «Տարվա հայերեն բառի» ընտրություն՝ կայքի «Այսօրվա  հայերենը» բաժնի բառերի շարքից տարեվերջին իր առցանց հետեւորդների քվեարկությանը այբբենական կարգով ներկայացնելով մեկ տասնյակից ավելի բառեր: Նախորդ երկու տարիներին առավելագույն ձայներ են ստացել «առաջնագիծ» (2021 թ.) եւ «գիտարբուք» (2022 թ.) բառերը:

Անցած տարեվերջին ամփոփված արդյունքներով, ինչպես հաղորդվել է, 12 քվեարկվածներից ամենաշատ ձայներ (42%) է ստացել «ապրումակցում» բառը՝ ճանաչվելով 2023 թվականի «Տարվա հայերեն բառը»… Լեզվի կոմիտեի ակնհայտ շնորհակալ աշխատանքի ու տվյալ քվերարկությանը մասնակցածների հանդեպ  (չգիտենք ովքեր են եղել) ամբողջ հարգանքով հանդերձ, չենք կարող գոնե որպես կրթությամբ բանասերի կարծիք՝ չասել, որ տարվա բառի այսպիսի ընտրությունը եւ այս բառի շրջանառումն իսկ առնվազն լուրջ տարակուսանք է հարուցում:     

Նախ, մի՞թե այդ բառն է արտացոլում մեր անցած խառն ու դրամատիկ տարվա հասարակական կյանքի իրադարձությունները կամ դա է եղել տարվա ամենից շատ գործածված բառերից գոնե մեկը: Իսկ գուցե դրա օգտին քվեարկողներին այն դուր է եկել որպես նոր տարածում գտնող բա՞ռ, «նոր հայա՞ցք»: Երեւի այս երկրորդն է: Ըստ հրապարակված մեկնաբանության՝ թեեւ դիմացինի ապրումները սեփականի պես զգալը միշտ էլ հատուկ է եղել մարդուն, բայց «ապրումակցում» բառը նորաբանություն է, հավանաբար ստեղծվել է «կարեկցում» բառի նմանությամբ, բայց որպես երեւույթ ավելի ընդգրկուն է: Ներեցեք, իսկ հայերենն այնքան խեղճ էր, որ դիմացինի ապրումները սեփականի պես զգալու մարդկային միշտ եղած հատկությունն անվանելու բառ այդպես էլ չուներ եւ մեկը պետք էր, որ նման բա՞ռ հորիներ:

Լավ, եթե «կարեկցում», «կարեկցող(ություն)», «կարեկից» բառերն այդ իմաստով պակաս ընդգրկուն են, ապա կան նաեւ «սրտացավություն», սրտակից, հոգեկից լինելը, ի վերջո՝ «սրտակցություն» բառը, որը երեւի ամենից լավ, ամբողջական է արտահայտում նշված հատկությունն ու հասկացությունը: Իհարկե, կարելի է բերել, մեր լեզվի տրամաբանությամբ ու հնարավորություններով նաեւ կազմել էլի հաջող բառեր, բայց դրա անհրաժեշտությունը, կարծում ենք, չկա:

«Ապրումակցումը» կամ «ապրումակցությունը» արհեստական, անհաջող եւ անտեղի բառ է: Անգամ՝ տգեղ: Այն ավելի շուտ կարծես ակամա զուգորդում է առաջացնում բնախոսական գործողություն արտահայտող «կենակցություն» հասկացության հետ… Իհարկե, այն այսօր չի ստեղծվել, որպես առանձին բառահոդված հասցրել է տեղ գտնել մասնավորապես երկու ոլորտային՝ Ա. Նալչաջյանի «Հոգեբանական» (1984 թ., երեւի առաջին անգամ) եւ Ա. Եսայանի «Սոցիալական ոլորտի» (2005 թ.) բառարաններում (նաեւ Ս. Էլոյանի 2002 թ. «Արդի հայերենի նորաբանությունների բառարանում»): Եվ դա պատահական չէ: Դատելով որոշ մեկնաբանություններից, այս բառը ստեղծվել եւ անգամ որոշ շրջանառության մեջ է դրվել հոգեբանության եւ հոգեբանամանկավարժական գիտության մեջ, ինչպես երեւում է՝ նաեւ սոցիալական ոլորտում: Եվ ըստ ամենայնի՝ առանց լեզվաբանների հետ լուրջ խորհրդակցելու: Հիմքում ընկած «էմպաթիա» անգլերեն միջազգային հոգեբանական եզրույթը, որն իր հերթին վերցվել է հին հունարենից ու նշանակում է կարեկցություն, համակրություն եւ այլն, ենթադրաբար «հայերենացվել է» միջնորդավորված, ժամանակի ռուսերեն մասնագիտական գրականության մեջ թարգմանված « сопереживание » բառից, համարյա բառապատճենման սխալ ճանապարհով: Փոխանակ մեր բառագանձի մեջ գտնելու: Եվ եղել է այն, ինչ տեղի է ունեցել մեր խոսքի մեջ սպրդած ուրիշ շատ սխալ բառերի դեպքում, ինչպես ասենք՝ մի բան կիսելու կամ պատմելու, հաղորդելու, տարածելու փոխարեն կիսվելը, ինչ-որ բան փոխանակելու տեղակ անձամբ  փոխանակվելը, մի բանի կամ մի հատկանիշի ավելացման ու պակասեցման փոխարեն անվերջ բարձրացնելն ու ցածրացնելը եւ այլն, եւ այլն:

Լեզվի կոմիտեի կայքում 2023-ի ընտրության համար նախապես այբբենական կարգով ներկայացված 12 բառերի ցանկում խնդրո առարկա բառն առաջինն էր, եւ դա էլ անցել է: Առաջ է անցել «խաղաղություն» (երկրորդ տեղ), մեր առաջին տիեզերական արբանյակի անունը նշող «Հայասաթ» (երրորդ տեղ) եւ այլ բառերից…

Իրավիճակ, որը թեկուզ ակամա խրախուսում, խթանում է նման բառի գործածության ակտիվացումը: Արդյոք արժե՞ր ընդհանրապես այն ցանկ մտցնելը:   

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ    

Նախորդ գրառումը

Ահագնացող թվեր. վերջին 5 տարում Գյումրու բնակչությունից քանի՞ մարդ լքել է Հայաստանը

Հաջորդ գրառումը

«Գոյ»աջնջում՝ թամադայի ձեռքով

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Գոյ»աջնջում՝ թամադայի ձեռքով

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական