Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեների խառնուրդը և մայր բնությունը

20/09/2020
- Մշակույթ

20-րդ դարի եվրոպական գրողներից սրտիս ամենամոտը Անրի Թրուայան էր` մեր Թորոսյանը։ Գրականության մեջ ամենաշատը գնահատում եմ հեղինակի երևակայությունը, ինչՆ այս գրողի գրվածքներում գլխավորն է` անշուշտ խոսքի վարպետությունից հետո։ Էգլեթիերների ընտանիքի պատմությունն այնպես եմ կարդացել, ասես ինձ հետ պատահած լինի (նկատի ունեմ հատկապես հորաքույր Մադուի կերպարը)։

Վերջերս գրադարանում տեսա Թրուայայի պատմվածքների «Դիմանկարը» ժողովածուն ու զգացի, որ ուզում եմ կրկին հայտնվել նրա արտասովոր աշխարհում։ Ցավոք, նոր գործեր գրեթե չկային, բայց դա չխանգարեց խորասուզվել ծանոթներիս հետ կատարվող դեպքերի ոլորաններում։

Խոսք չկա`գրողի երևակայության սահմանները անպատկերացնելի են։ Յուրաքանչյուր պատմվածք վերընթերցելուց հետո գիրքը փակում էի, աչքերս էլ էի փակում և շշնջում` կեցցես, հայրենակից։

Վերջին գործը կարդալիս սրտխփոց ու անհանգստություն զգացի, տարօրինակ, անդրաշխարհիկ մի բան… Պպատճառը երկար չփնտրեցի՝ հերոսների խախտված հոգեբանությունն էր։ Այս մարդիկ աշխարհից դուրս մեկ այլ աշխարհում են ապրում, որտեղ բնական իրադարձություններ են կատարվում, սակայն դրանք կապ ունեն իրենց ընկալումների՛, ոչ թե իրականության հետ։

Գիրք կարդում ես` կյանքդ իմաստավորելու և հոգեբանական օգնություն ակնկալելու համար։ Թրուայայի հերոսները քեզ համոզում են, որ դրանք անմտություններ են, կարևորն այն է, ինչ կա քո ներսում։ Իսկ նրանց ներսում գլխիվայր շրջված, սովորականից շատ տարբեր պատկերացումներ են…Առաջ, երբ նոր էի Թրուայայի գրականությանը ծանոթանում` հիանում էի նրանով, այս անգամ սկսեցի… վախենալ։

Ունայնության շունչը տիրականորեն պաշարեց, ծակող հարցից ցնցվեցի` սա ա՞յն է, ինչն ապրելու համար մարդուն պետք է։ Այդ տագնապները, մտային ջղաձգումները, խեղված հոգիները, տեսիլքները մարդու սիրտն ամոքելու ուժ ունե՞ն…

Մեր հայրենակիցն այս ի՞նչ է անում իր ընթերցողի հետ։ Էվրիկա, թնջուկի բանալին գտնված է, այն թաքնված է «հայրենակից» բառի մեջ։ Պարզ է` խոշոր գրականագետներն ու գրականության մեծ սիրահարները բուռն ցասում կզգան այն մտքի հանդեպ, որն ուզում եմ հիմա հայտնել, բայց միևնույն է, պետք է ասեմ։

Ո՞վ է Անրի Թրուայան։ Ֆրանսիայի, ապա Եվրոպայի, այնուհետ աշխարհի գրական միտքը շլացրած այդ կախարդը։ Ըստ էության մարդ, ում գեներում միախառնվել են չերքեզական, գերմանական, վրացական և հայկական արյունները։ Հայերեն չի խոսել, հայկական շրջանակների հետ շփվել է Փարիզում` հայտնի դառնալուց հետո։ Մի քանի պարբերությամբ գրվածք ունի «Հայակական պատարագ» վերնագրով։

Լինելով ռուս գրականության ու ռուսական պատմության գիտակ` մի շարք աշխատություններ է գրել այդ երկրի ու նրա անվանի դեմքերի մասին։ Ըստ երևույթին տվյալ հանգամանքը որոշակի դեր է ունեցել նրա և Ֆրանսիայի նշանավոր հայերի միջև հարաբերություններում, որովհետև այսպես, թե այնպես ռուսն ու ռուսականը հայերիս հետ որոշ զուգորդություն ունեն։ Մնացածը, ինչ գրել է, իր ապրած երկրի շեղակի կյանքն է և այն մարդկանց պատմությունները, որոնք բնակվում էին իր երևակայության լայնատարած հորիզոններում:

Ասացեք` ինչ կուզեք, Թրուայայի օրինակով կարող եմ եզրակացնել, որ գեների խառնուրդը մարդու մտածողության ու հոգեբանության վրա բացասաբար է ազդում։ Որոշակի ազգի ու ռասայի պատկանող մարդը գենետիկական ամբողջություն է, երբ այդ բնական համակարգում հավասարակշռությունը խախտվում է` ի հայտ է գալիս հետևանքը, ոչ թե արդյունքը։

Ժամանակակից գիտությունը հաստատում է, որ տարբեր ազգերի ու ռասաների ներկայացուցիչների ամուսնությունից ծնվածները մեկ, առավելագույնը երեք սերունդ լինում են առողջ ու խելացի, ապա ժամանակի ընթացքում գենը թուլանում է, և հիվանդագին խախտումները դառնում են անխուսափելի։ Գիտնականները չեն ասում, թե նման ամուսնությունները պետք է արգելել, նրանք ցեղախտրություն՝ ռասիզմ չեն քարոզում, ազնվորեն հայտնում են իրենց հետազոտությունների արդյունքները։ Այս հարցում ես միայն նրանց հանդեպ հարգանքի տուրք եմ մատուցում` ամենևին չժխտելով մշակութային գյուտերի արժեքը։

Բայց որպեսզի արվեստագետի երևակայության բոցավառումից շշմեցնող ծնունդներ չլինեն, այլ միտքը հարստացնող և հոգին շոյող արարումներ, ըստ երևույթին պետք է ենթարկվել Ամենակարողի սահմանած օրենքներին։… Ինչո՞ւ կրկիրն հիշեցի Սարոյանին։ Երևի իր կենսահորդ գրչի, իր հայկական իմաստասիրության, ընթերցողի սիրտը փաղաքշելու հայրական մեծահոգության համար։Ի՞նչ կարող եմ անել, այդ զտարյուն հայը իմ մեծ թուլությունն է։

Հրաչուհի Փալանդուզյանի ՖԲ էջից

Նախորդ գրառումը

Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը»

Հաջորդ գրառումը

Բասենի Ճակատամարտը

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Հայ պարողները մոսկովյան բալետի մրցույթում

10/07/2026
Հաջորդ գրառումը

Բասենի Ճակատամարտը

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական