Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արման Պեշտմալջյան. «Երաժշտական մտածողությունս ձեւավորվել է բազմազանությամբ»

Արծվի Բախչինյան
28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ – Արման Պեշտմալջյանը (ծնված 1992-ին) մրցանակակիր կոմպոզիտոր, գործիքավորող, ստեղնահար–դաշնակահար եւ երաժշտական արտադրիչ է։ Մասնագիտացել է ջազի, փոփի, ֆոլքի եւ ֆյուժնի մեջ՝ շարունակաբար ուսումնասիրելով նորարարական մոտեցումներ տեխնո, D’n’B, Lo-Fi Hip Hop, Dream Pop եւ պսիխոդելիկ սոուլ ժանրերում։ Ուսանել է Երեւանի Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում (դաշնամուր, հարվածային գործիքներ, կիթառ, հարմոնիկա) եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ մասնագիտանալով դաշնամուրի եւ կոմպոզիցիայի մեջ։ Ավելի ուշ ստացել է ջազային կոմպոզիցիայի մագիստրոսի աստիճան Բազելի (Շվեյցարիա) Երաժշտության Ակադեմիայի Ջազ կամպուսում։ Այժմ մասնակցում է «Էմ Վի Էֆ բենդ», «Գողթ բենդ», «Երեւան քոլինգ», «Զեստենգուստո» եւ «Արմինիըն նեվի բենդ» խմբերի գործունեությանը. վերջինս արժանացել է Բիբ Բի Սի Ռադիո 3-ի «Աշխարհի երաժշտություն» մրցանակին։ Ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս նաեւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ։ Նախաձեռնել է սեփական արդի ջազ նախագիծը՝ «Արման Պեշտմալջյան գրուփը»։ Մեծ Բրիտանիայի երգահանների մրցույթում դարձել է եզրափակիչ փուլի մասնակից հինգ ստեղծագործություններով, որոնցից «Այս գիշերն» արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակման։ «Վորլդ Էնթերթեյնմենթ Աուորդս» մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆոլք երգ» անվանակարգում ներկայացել է «Զարթի՛ր, նազելի» ստեղծագործությամբ։ Ելույթներ է ունեցել մի շարք հեղինակավոր երաժշտական փառատոներում, այդ թվում՝ «Թողարկված է Նյու Յորքում» ջազային մրցույթում (2014), «Սմիթսոնյան ֆոլք» (2018), Սեուլում կայացած Կովկասյան մշակույթի (2016) եւ Երեւանյան ջազ (2015–2024) փառատոներում։

–Արմա՛ն, դու նոր շունչ ես հաղորդում քիչ հայտնի հայկական երգերին, միաժամանակ ստեղծում ես նորարարական ինքնուրույն գործեր։ Օրինակ, քո «Այս գիշեր» երգի մեկնաբանությունը համարվում է հայկական երաժշտության առաջին ստեղծագործությունը «դրիմ փոփ» ժանրում։ Որքանո՞վ են արդարացված նման վերաիմաստավորումները։

–Իմ կարծիքով՝ այսօր հայ երաժշտության ոլորտում պակասում են որոշ կարեւոր տարրեր։ «Հայկական» բառը հաճախ բացակայում է մեր երաժշտական արտադրություններում։ Հայ հին ժողովրդական երգերի պահպանման նախագծի շրջանակներում իմ նպատակը դրանք կենդանի պահելն է։ Հին երգերի նորովի մատուցումը չի նշանակում դրանց էության փոփոխություն կամ փոխարինում, այլ դրանք նոր սերունդների համար արդիական դարձնելու միջոց է։ Մեր ժողովրդական երգերից շատերը փոխանցվել են բանավոր ճանապարհով՝ բնականորեն զարգանալով ժամանակի ու միջավայրի ազդեցությամբ։ Իմ նպատակը դրանց ոգին պահպանելն է, միաժամանակ ներկայանալի դարձնելն այսօրվա ունկնդրին։ Այս կերպ հայ երաժշտությունն այսօր կներառի դարավոր գործեր, եւ յուրաքանչյուր ունկնդիր կարող է վստահորեն ասել՝ «Սա հայկակա՛ն է»։

Միաժամանակ, լրացնելու համար որոշ բացեր հայ երաժշտական ոլորտում, ես ստեղծում եմ երաժշտություն այլ ժանրերում, օրինակ՝ ձեր նշած «դրիմ փոփը»։ Մելամաղձոտ տրամադրությունը, մթնոլորտային հնչյունները, մեղմ վոկալը՝ այս բոլոր տարրերը բացակայում են հայ կոմերցիոն երաժշտական ոլորտում։ «Այս գիշեր»-ը հայկական առաջին «դրիմ փոփ» երգն էր։ Տեքստը հայերեն է, ընդգրկել եմ քանոնի նվագ, որպեսզի, կրկին, յուրաքանչյուր ունկնդիր կարողանա վստահ ասել, որ այն հայկական է։ «Դրիմ փոփի» սիրահարներն այժմ կարող են վայելել իրենց նախընտրած ժանրը հայերենով։ Ուստի՝ լինի ֆոլք թե փոփ, այս բոլոր նախագծերը նույն նպատակն ունեն․ անկախ ժանրից՝ ապահովել հայերեն տարբերակով այնպիսի երաժշտության, որը լսելով՝ կհասկանաս, որ այն պատկանում է հայ մշակույթին։

–Բացի հայ ժողովրդականից, ուրիշ ի՞նչ երաժշտական ազդեցություններ են ձեւավորել քո ստեղծագործությունը։

–Ջա՛զը. դրա հիմքի վրա է ձեւավորվել իմ երաժշտական մտածողությունը։ Բացի դրանից, ստեղծագործելով եւ ելույթներ ունենալով ֆոլք-ֆյուժն, ֆոլք-ավանգարդ, սոուլ, հիփ-հոփ եւ տեխնո ժանրերում՝ այդ բոլոր փորձառությունները եւս մեծապես ազդել են իմ մոտեցումների վրա։ Ուստիեւ ինձ համար միշտ դժվար է ճշգրիտ սահմանել իմ ստեղծագործությունների ժանրը։ Ես չեմ մտածում ժանրերի անունների մասին․ իմ երաժշտական մտածողությունը ձեւավորվել է բազմազանությամբ։

–Իմ սիրելի երգչուհի Քեթի Բերբերյանը մի անգամ ասել է, որ ջազը 20-րդ դարի «չարիքի արմատներից» է։ Նա այնպիսի մեկը չէր, որ պատահական արտահայտություններ աներ։ Որպես ջազի կոմպոզիտոր՝ ինչպե՞ս ես վերաբերվում այս տեսակետին։

–Ջազը միշտ եղել է մի ժանր, որը մարտահրավերներ է նետել ավանդույթներին․ այն ծնվել է պայքարից, ընդվզումից եւ տարբեր մշակույթների խառնուրդից։ Այն փոխեց երաժշտությունը, ինչպես մոդեռնիստական եւ ավանգարդ շարժումները փոխեցին արվեստի մյուս ձեւերը։ Որպես ջազի կոմպոզիտոր՝ ես այն դիտում եմ որպես արվեստի ազատ արտահայտման ձեւ։ Այն կարող է ներշնչվել տարբեր մշակույթներից եւ ընդունել միանգամայն նոր ձեւեր՝ դառնալով ամենից բաց ու զարգացող ոճերից մեկը։ Եթե մանրամասն ուսումնասիրենք Բերբերյանի արտահայտությունը, գուցե նա նկատի է ունեցել, որ ջազը ցնցել է երաժշտական աշխարհն անսպասելի ձեւերով։ Բայց ինձ համար հենց այդ փոփոխությունն է, որ ջազը դարձնում է այդքան հզոր։ Այն լի է ստեղծագործականությամբ, ռիսկով ու խորը հույզերով, եւ հենց այդ պատճառով շարունակում է ինձ ներշնչել։

Բացի այդ, 20-րդ դարից ի վեր շատ բան է փոխվել։ Ջազն այլեւս միայն խանգարող կամ հեղափոխական ուժ չէ․ այն դարձել է խորությամբ լի, հարուստ եւ մեծապես գնահատված արվեստի ձեւ, որն այսօր ազդում է գրեթե բոլոր երաժշտական ժանրերի վրա՝ կինոերաժշտությունից մինչեւ էլեկտրոնային երաժշտություն։

–Ինչո՞վ է «Արման Պեշտմալջյան գրուփը» տարբերվում այլ ջազային համույթներից։

–Նկատել եմ, որ Հայաստանում ջազային ոլորտը որոշ չափով սահմանափակված է եւ հիմնականում կենտրոնացած է 20-րդ դարի ջազային ստանդարտների ու ոճերի վրա։ Մեր խմբի առանձնահատկությունը սահմանների ընդլայնման եւ հայկական ջազային ոլորտը ժամանակակից դարձնելու փորձն է։ Այս նախագծով ես ձգտում եմ ներդրում ունենալ այդ փոփոխության մեջ՝ նոր կյանք ու բազմազանություն բերելով հայկական ջազի մեջ։ Մենք կատարում ենք միայն իմ հեղինակային ստեղծագործությունները, որոնք ներառում են տարրեր ֆոլքից, փոփից եւ այլ ժանրերից՝ համադրված հայ ժողովրդական երգերի մեղեդիներին ու ջազային իմպրովիզացիաներին։ Այս ֆյուժնը մեր երաժշտությունը դարձնում է ավելի բազմազան, քան սովորական ջազային խմբերի դեպքում, քանի որ այն պարզապես ավանդական ջազ չէ։

–Դու ելույթներ ես ունեցել անսովոր վայրերում, օրինակ՝ Վլադիվոստոկում…

–Որպես երաժիշտ՝ ես շատ եմ ճանապարհորդում եւ մասնակցում տարբեր փառատոների, ինչն իմ կարիերայի ամենահետաքրքրական կողմերից է։ «Երեւան քոլինգ» խմբի հետ Վլադիվոստոկում ելույթ ունենալն իսկապես յուրահատուկ փորձառություն էր։ Այնտեղ մի քանի անգամ հանդես եկանք միջազգային ջազ փառատոնում, որն այդ քաղաքի ամենամեծ իրադարձություններից է։ Վլադիվոստոկի ջազային փառատոնը հայտնի է, այն ամեն տարի հավաքում է աշխարհի լավագույն ջազիստներին։ Այնտեղ մարդիկ ապրում ու շնչում են ջազով, իսկ նման մթնոլորտում ելույթ ունենալը միշտ հաճելի է։ Վլադիվոստոկից անմիջապես հետո ուղեւորվեցինք Փարիզ՝ ելույթ ունենալու Արեւելյան Եվրոպայի մշակութային «Մի շաբաթավերջ Արեւելքում» փառատոնին։ Եվ հանդիսատեսի արձագանքը նույնքան ջերմ էր։ Փարիզում, որտեղ ջազն ունի խորը արմատներ, մենք ստացանք նույն մակարդակի ոգեւորություն եւ գնահատանք։ Այնպես որ, կարծում եմ, տեղն ամեն ինչ չէ։ Հիանալին այն է, որ երաժշտությունը կարող է կապ ստեղծել տարբեր լսարանների միջեւ՝ անկախ մշակութային կամ աշխարհագրական տարբերություններից։

–Պատմի՛ր նաեւ անցյալ տարի կայացած հայ-քրդական համատեղ համերգին մասնակցելու փորձառությանդ մասին։

–Հայ-քրդական համատեղ համերգին մասնակցելն ինձ համար խիստ կարեւոր եւ խորհրդանշական էր։ Դա մշակութային փոխանակման եւ միասնության հիանալի պահ էր, որտեղ համախմբվեցին երկու համայնքների երաժիշտները։ Երաժշտությունը ներկայացնում էր հայկական եւ քրդական ավանդույթների միաձուլումը՝ արտահայտելով երկու մշակութային աշխարհների նրբերանգները։ Հանդիսատեսի արձագանքն անչափ հուզիչ էր․ կար փոխըմբռնման եւ ընդհանուր զգացմունքների մթնոլորտ, որը համախմբում էր բոլորին՝ անկախ ծագումից։ Հայերի եւ քրդերի մշակութային խառնուրդը շատ խորն է ու հարուստ։ Շատ երգեր կան, որոնք երկու ժողովուրդներն էլ համարում են իրենցը։ Մենք հաճախ կատարում ենք նույն մեղեդիները, բայց տարբեր խոսքերով ու ավանդույթով։ Այս նմանությունները ցույց են տալիս, թե որքան սերտորեն են մեր երաժշտական ժառանգությունները կապված իրար։ Պատմականորեն Հայաստանը տարածաշրջանում եղել է մշակույթի եւ երաժշտական ոճերի փոխանակման առաջատարներից՝ կամրջելով տարբեր ժողովուրդների, ուստի նման մշակութային փոխանակման նախագծերին մասնակցելն անչափ կարեւոր է։ Այն մեզ հիշեցնում է մեր պատասխանատվության մասին՝ շարունակել ստեղծել ամուր կապեր եւ փոխանակել մեր մշակութային ու երաժշտական հարստությունները։

–Հաջողություն եմ մաղթում քո հետագա գործունեության մեջ։ Իսկ ի՞նչ սպասենք մոտ ապագայում։

–Շատ շնորհակալ եմ։ Խանդավառ եմ առաջիկա ծրագրերով։ Ես շարունակում եմ աշխատել ժողովրդական երաժշտության վերածննդի իմ նախագծի վրա եւ շուտով մի քանի նոր գործեր կհրապարակեմ։ Նախատեսում եմ սկսել համերգներ սփյուռքահայ համայնքների համար։ Կարծում եմ, որ հենց նրանք առավելապես կարիք ունեն լսելու հայ երաժշտություն։ Բացի այդ, նոր ջազային ալբոմ է սպասվում։ Միշտ նոր գաղափարներ ու համագործակցություններ են առաջ գալիս։ Երաժշտությունը մշտապես զարգացող ճանապարհ է, եւ ես անհամբեր սպասում եմ նոր հնարավորությունների ի հայտ գալուն…

Արծվի Բախչինյան

Նախորդ գրառումը

Սումգայիթ՝ դաժան սպանդ…

Հաջորդ գրառումը

Փոփոխություն ռուս-ամերիկյան հարաբերություններում: Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Փոփոխություն ռուս-ամերիկյան հարաբերություններում: Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական