Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սումգայիթ՝ դաժան սպանդ…

Անժելա Սահակյան
28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Անցել է 37 տարի…

Սումգայիթի հայ բնակչության ցեղասպանությունը կանխավ ծրագրված էր… Գազանությունները մի խումբ խուլիգանների տարերային արարք չէր, ինչպես փորձում էին այն ներկայացնել խորհրդային իշխանություններն ու դատական մարմինները: Ասվածի վկայությունն են հետեւյալ անհերքելի փաստերը.

Ջարդերի համար նախատեսված սառը զենքերը պատրաստվել էին քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում: 

Սումգայիթ քաղաքում ապրող հայերի ֆիզիկական բնաջնջման նպատակով, կազմվել են նրանց ցուցակները:

Հանրահավաքներում ելույթ են ունեցել ամբոխին  քաջալերող հատուկ պատրաստված սադրիչներ: Տեղական ոստիկանությունը աջակցել է ջարդարարներին: Անջատվել են հայերին պատկանող բնակարանների հեռախոսները, եւ այն թաղամասերի լոսավորող լապտերները, որտեղ ընթանում էին ջարդերը: Հստակ համակարգվել են ավազակախմբերի գործողությունները, ջարդարարներին բաժանվել են երկաթե ձողեր, կտրված խողովակներ, գետաքարեր, բենզինով լցված շշեր եւ ալկոհոլային խմիչքներ…

Զինյալ խմբերի կողմից փակվել են  քաղաքի մատույցները:  Բուժաշխատողների կողմից տուժածներին օգնություն չի ցուցաբերվել : Վերացվել են հանցագործությունների հետքերը (ջարդված խանութներ, բնակարաններ եւ այլ տարածքներ հապճեպ նորոգվել են) եւ արդարադատությունից թաքցվել են ցեղասպանության կազմակերպիչներն ու վայրագ գործողություններն իրագործողները:

Սումգայիթյան սպանդի օրերին, մոսկվացի մի խումբ ռուս գիտնականներ Գորբաչովին ուղղված իրենց բաց նամակում գրել էին.«Ստալինյան գազանություններից հետո, մեր երկրում  չի եղել մի այնպիսի բան, որն  այսչափ հետ շպրտեր մեզ քաղաքակրթությունից դեպի վայրենություն»:
Այո, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության սահմանադրական պահանջներին ազերիները հակադրեցին բիրտ ուժի եւ բռնության քաղաքականությունը:

Ռուս ականավոր գիտնական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Անդրեյ Սախարովը ցավով ու ցասումով գրել է. «… Ոչ մի խոսք ժողովուրդների բարեկամության մասին, եթե մինչեւ սումգայիթյան դեպքերը որեւէ մեկի մոտ կասկած կար, ապա այդ ողբերգությունից հետո ոչ ոք բարոյական իրավունք չունի պարտադրելու, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում»: (1988թ., Մոսկվա):

Պահոցային փաստաթղթերից ու հրապարակված նյութերից տեղեկանում ենք, որ 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթում բնակվող 18 հազար հայերի ցեղասպանությունն ու տեղահանությունը, որ Սումգայիթում սպանվել է ոչ թե 26, այլ ավելի քան 400 հայ, տուժել եւ խեղվել են առնվազն 1000 հոգի, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մամիկներ ու պապիկներ:(*)

37 տարի շարունակ հայ ժողովուրդն իր արդարացի ձայնով պահանջում է, որ Սումգայիթի հայերի դեմ ցեղասպանության կազմակերպիչներն ստանան իրենց արժանի պատիժը, սակայն ոչ միայն չպատժվեցին, ավելին՝ չպատժված եղեռնը շարունակվեց մեզ պարտադրված Արցախի ազատագրական պայքարով, ապա՝ շրջափակումով ու բռնի տեղահանությամբ:

Այո՛, 37 տարի շարունակ ներքաշված ենք պատերազմի մեջ: Աշխարհագրական դիրքի եւ բնակչության թվաքանակի համեմատ, 1988 թվականի փետրվարի 20- ից սկիզբ առած Արցախի ազատագրական պայքարից   մինչեւ այսօր ոչ մի երկրի մասին այնքան չի խոսվել ու գրվել, որքան Արցախի հիմնախնդրի  մասին, որի հիմքում առկա է ՀԱՅ- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՈՒՆ բառն իր լիարժեք իմաստով:

Մենք մեր դարավոր պատմությանն ամրագրում ենք նոր արյունալի էջեր:

Հայոց ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի մասին հազարավոր գրքեր, գեղարվեստական կինոնկարներ ու փաստավավերագրական տեսանյութեր են տարածվել աշխարհով մեկ, սակայն, ցավոք, ոչ մի արդյունք:           

Ճիշտ է, աշխարհը խոսում է մեր մասին, սակայն, ինչպես որ բազմիցս համոզվեցինք, միայն խոսում է, եւ առանց խորանալու հավատում Ադրբեջանի կեղծ, շինծու պատմությանը:
Ավելին՝ գերության մեջ պահելով Արցախի ղեկավար անձանց, շինծու դատավարություններ սարքելով նրանց դեմ, Ալիեւը  համառորեն փորձում է աշխարհին համոզել, որ ագրեսորը մենք ենք:

Ցավ ի սիրտ, մենք լուռ հանդուժում ենք այս ամենը:

Հարց է ծագում, մինչեւ ե՞րբ:

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ

*) 90-ականների սկզբում ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց ու կազմակերպեց Սումգայիթյան եւ մյուս ջարդարարությունների, կալանավորված, կտտանքների ու խոշտանգված հայերի լուսանկարների եւ տեսանյութերի հավաքում, որին մասնակցեց նաեւ մեր թերթը՝ տրամադրելով ավելի քան 50 բացառիկ լուսանկարներ, Ադրբեջանի դեմ միջազգային դատական գործ հարուցելու նպատակով, որը այդպես էլ չհարուցվեց եւ չենք կարծում, որ առավել եւս հիմա՛ կհարուցվի, նկատի ունենալով 1,5 միլիոն մեր նահատակներին անգամ ուրացող իշխանության «խաղաղասիրական» խոնարհումները Բաքվին եւ Անկարային միաժամանակ:

Սակայն հույս ունենք, որ դատախազության նկուղներում դեռեւս կան այդ նյութերը, որոնց դասակարգված ցուցադրումը պիտի լիներ լավագույն պատասխանը ադրբեջանական իմիտացիոն արդարադատությանը, որն այս օրերին դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանին, հայ ժողովրդին:

Նախորդ գրառումը

Կարգավիճակը՝ ուշացողի թե՞ ուշացածի

Հաջորդ գրառումը

Արման Պեշտմալջյան. «Երաժշտական մտածողությունս ձեւավորվել է բազմազանությամբ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արման Պեշտմալջյան. «Երաժշտական մտածողությունս ձեւավորվել է բազմազանությամբ»

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական