Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ամեն անգամ նոր շնորհ եմ ակնկալում». Անուշ Հարությունյանի գեղանկարչական ցուցահանդեսը

28/06/2024
- 28 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

«Սպասում» էր խորագրել «Փյունիկ» արվեստի կենտրոնում վերջերս բացված իր անհատական ցուցահանդեսը երիտասարդ նկարչուհի Անուշ Հարությունյանը: Անուշի առաջին ծանրակշիռ ցուցադրությունը Երեւանի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին էր, երբ Եղիշե Չարենցի տուն – թանգարանից առաջարկ ստացավ ներկայանալու իր արվեստով: Մինչ այդ կրթվել էր Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի քոլեջի դեկորատիվ – կիրառական արվեստի բաժնում, որտեղ հիմնավոր դասեր էր առել Աննա Հովհաննիսյանից եւ Հասմիկ Ղազարյանից: Գոբելենի հյուսքի միջոցով բարձր արվեստ ներկայացնելու վարպետությունը հաղորդել էր Հ. Ղազարյանը, գույնի գաղտնիքը յուրովի բացահայտելու ճանապարհն էր ցույց տվել Ա. Հովհաննիսյանը, եւ մեր զրույցում Անուշն առանձնակի սիրով ու երախտագիտությամբ էր տալիս իր ուսուցիչների անունները՝ անպայման հավելելով իր՝ որպես նկարչի կայացման հարցում գեղանկարիչ Էդիկ Վարդանյանի ավանդը: Երեւանի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին Անուշը հենց նրանից էր գլխավոր դասերն առել եւ իր դասախոսի մահից ընդամենը շաբաթենր անց առանձին զգացմունքով էր հիշում նրա խոսքը. «Հետո պատվով պետք է ասեք, թե ու՛մ կուրսից եք եղել»: Հիմա, իրոք, հպարտությամբ էր խոսքւմ իր վարպետից, եւ իր աշխատանքներում եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի երեւում էր Էդիկ Վարդանյանի «դպրոցի» ազդեցությունը: Չմանրամասնված, խոշոր վրձնահարվածներով, գունային վառ արտահայտությամբ կտավներն իսկույն առանձնանում էին մի քանի տասնյակ գործերի շարքում, դրանց թվում՝ թարմ յասամանափունջը, հայոց վանքի ընդհանրացված պատկերը՝ գոբելենի հյուսքին՝առաջին պլանում խոշոր փշածաղիկներով, այլ վանքանկարներ, բնանկարներ:

Սիրով եւ աղոթքով արված գործեր տեսա այս ցուցահանդեսում, հասկացա, որ նկարչուհին համառ է, նպատակասլաց եւ ի զորու է անելու ավելին իր աշխատասիրության եւ փնտրումի շնորհիվ: ԷդիկՎարդանյանի «դպրոցի» արժանավոր շարունակողը կլինի՝ իր գունազգացողությամբ, գունաընկալմամբ եւ երանգների վառ ընտրությամբ մեծամասամբ իր հայացքը հաղորդելու կարողությամբ: Անուշի տարբեր նյութերով արված գեղանկարչական աշխատանքների՝ ծաղկանկարների, վանքանկարների, նատյուրմորտների, ջրաներկ թերթերի, գրչագծագրումների կողքին ցուցադրված էին իրո՛ք վարպետությամբ հյուսված, ճաշակով, միեւնույն ժամանակ ընդգծված գաղափարայնությամբ, միտք եւ ուղերձներ կրող գոբելեն աշխատանքներն ու բատիկ տեխնիկայով ստեղծված կտավները:

Մտերմիկ զրույցների պես էին իր տատի գյուղական հին տան եւ բակի պատկերները, իր հաճախակի այցերի արդյունքում են ծնվել Աշտարակի վանքերի, Սաղմոսավանքի եւ այլ սրբավայրերի գեղանկարչական արձանագրումները: Պատմում էր Խոր Վիրապ իր այցի մասին. դիմահար քամին խանգարում էր նկարել, հոգնած իր ջանքից՝ շրջվել էր դեպ Արարատ եւ տեսել լույսից ծագող գագաթները, հենց այդպիսին էլ նկարել էր Բիբլիականը: Հեշտ ճանապարհներ չի փնտրել. պատանեկան տարիներից գերադասել է անսպասելիորեն հայտնաբերված, դժվարամատչելի վայրեր՝ բարձունքներ եւ ձորեր՝ իր ուզած հեռապատկերն ընտրելու եւ կտավին հանձնելու համար: Վանքերը պատկերելիս՝ մի հարց է շարունակ կրծել միտքը՝ ո՞նց պահպանել դրանք, ի՞նչ ուղիներ գտնել՝ խոնարհված եկեղեցիները վերականգնելու համար: Նկարչուհու մեկնաբանմամբ, իր գործերը նաեւ գեղանկարչության լեզվով օգնություն հայցող կանչ են, ահազանգ, եւ եթե ծավալուն գոբելենին եկեղեցու պատկերը շուրջառել է փշածաղիկներով, ապա դա մեր անցած Գողգոթան է, բայց վառ գույները սգո նշան չեն, այլ մաքառման արդյունքում՝ մեծ ակնկալիք:

Անուշ Հարությունյանն ինքն էլ դյուրին ճանապարհ չի անցել արվեստի աշխարհում. մի քանի տարի ընդմիջումից եւ նկարչությունից հեռանալուց հետո կամք եւ ուժ է գտել ուսումը շարունակելու, բարձրագույն կրթություն ստանալու համար կարողությունները թարմացնելու եւ սեփական անձին ապացուցելու համար, որ կարող է, պարտավոր է Աստծո տված շնորհն ի գործ դնելու: Հիմա գոհացած է, որ առանց ընդմիջելու ստեղծագործում է, թեեւ միաժամանակ զբաղված է ուսուցչական գործով. դասավանդում է տարբեր տարիքի պատանիներին եւ աղջիկներին Ղ. Սարյանի անվ.արվեստի դպրոցում:

Մանկավարժությունը կոչում է. պետք է նվիրվես մինչեւ վերջ».- ականջներում է իր վարպետի՝ Էդիկ Վարդանյանի հորդորը, եւ այդ սկզբունքով է առաջնորդվում ինքը՝ դպրոց մուտք գործելիս: Իրեն աշակերտածներից ոմանք այժմ մասնագիտական ուսումնական հաստատությունների սաներ են, եւ դա լավագույն գնահատականն է իր ջանքին: Բայց, սրանով հանդերձ, ունի սպասում, ինչի մասին ակնարկել է իր ցուցահանդեսի խորագրով: Դա կանացի, նեղ անձնական բնույթի երջանկության սպասման մասին չէ: Դա, իր ձեւակերպմամբ, «ամեն անգամ վրձին վերցնելիս Աստծուց նոր շնորհ ստանալու» ակնկալիքի մասին է:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

ՀԱՊԿ: Քննարկումների վեց երկար տարիներ առանց շոշափելի արդյունքի

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական