Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաբուսիկ խաղաղությանը սպասելիս

Հակոբ Ավետիքյան
13/03/2026
- 13 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն

Թերեւս 1000-րդ անգամ վերահաստատվում է այն ճշմարիտ խոսքը, թե դյուրին է պատերազմ սկսելը, բայց դժվար` այն ավարտելը: Ջղային գալարումների մեջ գտնվող ողջ աշխարհն է սպասում Մ. Նահանգներ-Իսրայել դաշինքի Իրանի դեմ սկսած պատերազմի ավարտին, որն ուշանում է, քանզի պատերազմը հրահրողներն իրենք չգիտեն, թե ինչի՞ են հասել, որքանո՞վ են իրականացրել իրենց սկզբնական՝ հայտարարած նպատակը:

Այո, զգալիորեն թուլացել է Իրանը, նրա հրթիռահրետանային զինատեսակները, անօդաչու թռչող սարքերն ու կործանիչները ամեն օր ավելի քիչ են ամերիկաիսրայելական թիրախներին հարվածում, սակայն նախագահ Թրամփի առաջադրած casus belli-ն, ավելի ճիշտ՝ նախապայմանները՝ կրոնապետական իշխանության հեռացում եւ միջուկային կարողականության ոչնչացում կամ հրաժարում, տեղի չունեցան եւ հավանաբար տեղի չունենան երբեւիցե, հակառակ կրոնապետերի եւ բարձրաստիճան զորահրամանատարների իրարահաջորդ սպանություններին, նույն տանդեմի ձեռքով:

Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պահանջին՝ ոչ ավել եւ ոչ պակաս՝ ամբողջական կործանումը Իրանի Իսլամական Հանրապետության, անկարելի երազ կարող է մնալ, որքան էլ որ հայտնի տանդեմը փորձի շարժման մեջ դնել նաեւ քրդական գործոնը եւ սաստկացնել ռազմական հարվածները:

ԱՄՆ-Իսրայել տանդեմը այդպես էլ չհասկացավ, որ գործ ունի առնվազն 3000-ամյա պետականություն ունեցող մի երկրի ու ժողովրդի հետ, որը գիտի արժանապատվորեն պահել եւ իրացնել պատմական իր ավանդույթներն ու փորձառությունը:

Ստեղծված անել այս կացությունը բոլորից առաջ հասկանում են թե՛ հրեա եւ թե՛ ամերիկացի ժողովուրդները: Օրերս Իսրայելում անցկացված հարցախույզի արդյունքները բավական պերճախոս են: Իսրայելցիների 81 տոկոսը թեեւ համաձայն է Իրանի ռմբակոծմանը, սակայն 59 տոկոսը դեմ է քաղաքականությանը վարչապետ Նեթանյահուի, որի գլխավորած Լիքուդ կուսակցությանը դժվար օրեր են սպասվում առաջիկա ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է ամերիկացիներին, ըստ ամենավերջին հարցախույզի եւ ըստ անգլիական The Economist շաբաթահանդեսի, հարցվածների միայն 40 տոկոսն է կողմ Թրամփի քաղաքականությանը, իսկ 56 տոկոսը՝ դեմ, ընդամենը 4 տոկոս չկողմնորոշվածներով: Ընդունենք, որ ցածր վարկանիշ է Հանրապետական կուսակցության համար, որը պատրաստվում է կես տարի հետո կայանալիք վճռորոշ ընտրություններին, մինչ դեմոկրատներն օգտվելով առիթից՝ պատրաստվում են մինչ այդ իմպիչմենտի ենթարկել Թրամփին:

Սակայն ամենածանր վիճակը տիրում է Պարսից ծոցի երկրներում, հատկապես այն երկրներում, ուր ամերիկյան ռազմաբազաներ կան, որոնք ամենօրյա ռեժիմով թիրախ են իրանական հրթիռների եւ, միաժամանակ, Հորմուզի նեղուցի ականապատման, փաստացի՝ փակման պատճառով այժմ զրկված են իրենց նավթը արտահանել, անգամ՝ արդյունահանել:

Այդ երկրները ժամանակին, 1991 թ.ին, շատ գոհ էին, որ Քուվեյթի իրաքյան ներխուժումից եւ Սադդամ Հուսեյնի զորքերին այդ երկրից դուրս մղելուց հետո, ամերիկացիները ռազմական հզոր հենակետեր ստեղծեցին իրենց երկրներում, որոնք այժմ ռմբակոծվում են մարդկային ու նյութական մեծ կորուստներ պատճառելով: Ամերիկյան պաշտպանական հովանոցի ներքո նրանք հույս ունեին, որ, մանավանդ 2003-ի իրաքյան պատերազմի եւ Սադդամի չեզոքացումից հետո, տեւական խաղաղության մեջ կշարունակեն հարստանալ, բարգավաճել: Սակայն շուտով պարզվեց, որ Իրաքի ջախջախումը առավել օգուտ տվեց Իրանին, որն այդպիսով ազատվեց իր արքիթշնամուց…

Այստեղ փակագիծ բացելով ասեմ, որ ես չեմ հիշում ամերիկյան ռազմական որեւէ միջամտություն, որքան էլ հզոր ու տպավորիչ, տեւական խաղաղություն բերի տվյալ երկրին ու ժողովրդին: Ես հիշում եմ, օրինակ, 1958 թ.ին, լիբանանյան քաղաքացիական առաջին պատերազմին, ամերիկյան 6-րդ հզոր նավատորմի մուտքը Բեյրութի նավահանգիստ եւ ափամերձ ջրեր: Ծովայինները եկան ու գնացին՝ առանց տեւական խաղաղություն բերելու Իսրայելի ատամների տակ գտնվող այդ փոքրիկ պետությանը: Միակ օգտվողը հազարավոր այդ ծովայիններից եղան նավահանգստի մերձակայքում գտնվող հասարակաց տների տիրուհիները… Նույնը կրկնվեց 1983 թ.ին, երբ ամերիկյան բազա ստեղծվեց Բեյրութի օդակայանի մոտ, սակայն 2-3 ամիս հետո փակվեց՝ դավադիր պայթյունից հետո, որը խլեց ամերիկացի 230 զինվորների կյանքը:

Տնտեսական ու քաղաքական ալեկոծումների մեջ է նաեւ Եվրոպան, որը վերջին երկու շաբաթներին անդադրում նիստեր է գումարում լուծելու համար իր անվտանգային ու վառելանյութի դժվարությունները, մանավանդ օտարերկրյա դեսպաններին տուն ուղարկելու վերաբերյալ Կրեմլի որոշումից հետո:

Ստրասբուրգում տեղի ունեցած այդ ժողովում մի քանի շաբաթ առաջ կատաղի ելույթ ունցավ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն իրեն ուղղված կոռուպցիոն մեղադրանքներին ի պատասխան Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխին անցկացրեց, ինչպես ասում են, կոռուպցիոն գործերից հյուսված… վարտիքը:

Երկու օր առաջ նույն ամբիոնից խոսեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ փոխանակ վտանգալից մեր տարածաշրջանում Հայաստանի դժվարություններին անդրադառնալու, հարմար, տեղին ու կարեւոր համարեց, իր կարծիքով, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին «պատերազմի կուսակցություն» որակելը: Իսկ երեկ, երբ լրագրողներից մեկը, արդեն Երեւանում, հարց տվեց նրան, թե ինչո՞ւ համար է նման բողոք ներկայացրել եվրոպացիներին, պատասխանեց, որ ոչ թե բողոքել, այլ իրավիճակն է ներկայացրել…

Իրավիճակային այս մարդուն պետք է հիշեցնել, որ առաջին անգամը չէ, որ ինքը միջազգային հարթակներում բամբասում, վատաբանում, հեղինակազրկում ու ծիծաղելի է դարձնում մեր երկիրը, պետությունը, ազգային մեր կառույցները:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Տեղեկատվական խառնիճաղանջ

Հաջորդ գրառումը

Փաշինյանը վրաց բարեկամների համար ոչ միայն հարվածային գործիք է նվագում, այլ նաեւ զբաղվում Եվրոպայում նրանց «լոբբինգով». Հակոբ Բադալյան

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը վրաց բարեկամների համար ոչ միայն հարվածային գործիք է նվագում, այլ նաեւ զբաղվում Եվրոպայում նրանց «լոբբինգով». Հակոբ Բադալյան

Լրահոս

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական