Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղեկատվական խառնիճաղանջ

Մարիետա Խաչատրյան
13/03/2026
- 13 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ես ամեն օր ստիպված եմ լսել ազգությամբ հայ ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ, թուրքամետ, եսիմինչամետ մի քանի վերլուծաբանի, հասկանալու համար, թե աջուձախից ինչ լամպ են խոթում մեր աչքերը (Բուլգակով), ամեն կողմից ինչ լապշա են կախում հայ հանրության ականջներին՝ հատկապես Իրանի շուրջ զարգացումների առումով, ու սարսափում եմ այն դոզաներից, որոնցով ապատեղեկատվություն է թափվում թացը չորից տարբերել ձգտող հայերիս վրա:

Գիտեք` պատերազմների անհրաժեշտ բաղադրիչը հենց ապատեղեկատվությունն է, դա ավելի գործուն զենք է հաճախ, քան նորագույն շատ զինատեսակներ: Անգամ պատերազմողները ռազմական ստորաբաժանումներին հավասար հատուկ տեղեկատվական գրոհների խմբեր են ստեղծում` հարձակման ժամկետները, ուղղությունները, նպատակներն ու նպատակակետերը քողարկելու եւ հակահարվածները թուլացնելու «դակդիգագան» նահահջ կամ հարձակման անսպասելիություն ապահովելու համար: Այսինքն` պատերազմական կանոններով հենց տեղեկատվական վակուում կամ աղմուկ է ապահովվում` բոլորին եւ ամենքին սխալ պատկերացումներ տալու համար, եւ հենց Իրան-Իսրայել-ԱՄՆ հակամարտության օրինակով կարելի է տեսնել դա, այդպես էլ վստահ չլինելով, թե, ասենք, ո՞վ է հարվածել Նախիջեւանին, Ինջիրլիքի ուղղությամբ հրթիռ ո՞ր պետությունը կամ միգուցե հենց Ինջիրլիքի տեր պետությունն է ուղարկել, ո՞վ եւ ի՞նչ նպատակով է հարվածել Իրանում աղջիկների դպրոցին, սադրա՞նք են եղել այդ գործողությունները, թե՞ ոչ, ո՞ր կողմից եւ ի՞նչ հրահրելու նպատակով եւ այլն:
Բայց գոնե Հայաստանի նման երկրում, որ ոտքի տակ է, որին հակամարտության ուզած ելքի դեպքում վտանգները չեն շրջանցելու, տեսականորեն գոնե հանրության գիտակից հատվածը պետք է կարողանար գլուխ հանել կատարվողից, դրա համար ջանացողներ պիտի լինեին:

Այդպիսով` վերադառնանք մեր եսիմինչամետ վերլուծաբաններին: Ամերիկամետը գովաբանում է Թրամփին ու նրա հարվածներն Իրանին, թե բա` ժողովրդավարական կառավարման հաստատում Իրանում, կամ` նավթի համար կռիվ, Չինաստանի պատվարի ոչնչացում, Իրանը չկա այլեւս, եւ այլն` վարկած որքան ասես ունի ամերիկամետը: Ռուսամետը խոսում է ցարի իմաստնությունից, Իրանին մենակ չթողնելուց ու զինելուց, առանց Ռուսաստանի որեւէ որոշման անհնարինությունից, Ռուսաստանի հետ Հայաստանի ապագայի լավ լինելուց, թե բա` ամերիկյան բազաներին են խփւմ, Իրանն անսասան է, դեռ սպասեք` Արարատ սարն ենք հետ ստանալու, Արցախն էլ Թրամփն է տվել, եւ այլն: Թուրքիան եւ հայ-թուրքական հարաբերությունները գուրգուրող «տեսաբաններ» կան, սրանք մի ժամանակ թունդ ռուսամետ էին, հիմա թուրքական քարոզչության ակամա տարածողներ են դարձել, նույնիսկ կան հրեական լոբբիինգով զբաղվողներ եւ տեղի ունեցողի պատկերը խեղաթյուրողներ, «Իսրայելը մաքրում է տարածաշրջանը» տեսակետից ելնողներ, Աստված է՛լ բեթարից ազատի:

Մի խոսքով` իսկական բալագան:

Կարող ենք, իհարկե, ասել, թե բանի տեղ մի դրեք ու մի լսեք նրանց, նրանք ավելի շուտ ոչ թե Հայաստանի, այլ այս կամ այն երկրի շահերի ներքո են մտածում, միտք արտաբերում, շահագրգռված կամ համոզմունքո՞վ` դա չէ էականը:

Էականն այն է, որ հայ հանրությունը չի պատկերացնում, չի տեսնում իր քթի տակ կաարվողի իրական համապատկերը, շարժառիթներն ու նպատակները, որ մեզ շատ է հարկավոր` հասկանալու համար, թե ո՞ր վտանգի դեպքում ո՞նց պահենք մեզ: Բայց ի՞նչ այլընտրանք ենք առաջարկում մարդկանց, որ այդպես ասենք: Ումի՞ց ստանանք քարոզով ու ստով չշուլալված իրազեկում եւ գիտելիք, ուր նայում ենք, ում լսում ենք` քարոզ է, ում հառում ենք մեր հայացքը`ընդդիմադիր, իշխանական, լրագրող, մտավորական, տնտեսության գիտակ, կուսակցական` բոլորը քարոզիչ են, նրանցից ճիշտ խոսք չես լսի:

Եթե նույնիսկ Իրանը որպես ինքնուրույն պետություն մնա , եւ այնտեղ քաոս, ներքին խժդժություններ չսկսվեն, քառասուն միլիոնից ավելի ոչ պարսիկ ազգեր ունեցող այդ երկրում կտիրի հետպատերազմական աղքատություն, ու միլիոններ կգնան հարեւան պետություններ, այդ թվում` Հայաստան, մի կտոր հաց վաստակելու:

Երեւանը կլցվի իրանցիներով, մեր մայթերով անգամ չենք կարողանա քայլել, քանի որ այս պահին այնտեղ մոտոցիկլով վզզացող հնդիկներին կավելանան թվով երկու-երեք անգամ գերազանցող, մարդկանց պիցցա ու թմրանյութ առաքող իրանցիները նաեւ:

Ո՞վ պիտի մանրամասն խոսի այս բոլորից, հետագա քայլերի ճանապարհային քարտեզ ներկայացնի, ոչ թե սակի դիմաց քարոզչության բաժին դարձնի մեզ ու բթացնի: Հասկացանք, որ ընտրություններն են դռանը, հասկացանք, որ բոլոր շահ ունեցող պետություններն են մասնակից մեր ընտրություններին, բայց գիշերը տեսնես ո՞նց են քնում երեսուն արծաթի դիմաց հայ հանրությանը խաբող ապակողմնորոշողները, երբ իրենց ստերի պատճառով անվտանգային խնդիրները լուծելու պատրաստ չլինենք, լինեն դրանք պետական այրեր, ընդդիմադիրներ, թե վերլուծաբաններ:

Սա վերաբերում է լրատվությանը նաեւ, սա վերաբերում է քաղաքական դասին նաեւ, որոնցից ամեն մեկի հետեւոմ ականջներ են, որոնք ուռճացնում կամ նվազեցնում են մարտահրավերներն` ըստ նպատակահարմարության: Իսկ նրանք, ովքեր հասկանում են այս բոլորը եւ անելիք ունեն` լռում են: Որ ասում ենք` պետությունը պետք է մտահոգված լիներ անկախ, իրեն ոչ ենթակա ուղեղային կենտրոններ ստեղծելու գործով, որ հենց ինքը զինված լիներ ամենաարդիական զենքով, եւ հայ հանրությունն իրազեկման անկախ, վստահելի աղբյուրներ ունենար` տեղեկատվական վակուումի մեջ չհայտնվելով. մեզ չեք լսում ու ամեն կողմից քարոզ եք դեմ տալիս: Ու անգամ արտաքին հետախուզական ծառայությունն է ներգրավված քարոզչության մեջ, փոխանակ տարածաշրջանի ներկա վիճակի մեջ խորանա:

Չկարողացանք, չկարողացանք ստեղծել ուրիշների շահերից, մեր տեղական քաղաքականներից ու անձերից (իշխանական ու ընդդիմադիր) չկախված իրազեկման կենտրոններ, որոնց շահը միայն հայկականը լիներ, չկարողացանք քարոզի թույնից ազատ լրատվադեմքեր ունենալ, որոնք Նիկոլ Փաշինյանին կասեին` այդպիսի ելույթ չի կարելի Եվրոպական Խորհրդարանում ունենալ, դա հայկական շահից չի բխում, իսկ ընդդիմադիրներին էլ հասկացնել, որ հանուն վարկանիշի չի կարելի ամեն ինչից խոսել` Ջերմուկի սարերի դիրքերը գրավելուց (դե գնացեք եւ իրական լուսանկարներ բերեք`ինչ արբանյակային լուսանկար)` մինչեւ Ռուսաստանին միանալու զառանցանք: Չկարողացանք մեր ունեցած մարդկային ռեսուրսի ազնիվ շերտին համոզել` առանց այս կամ այն շահավոր խմբին հարելու մտածել երկրի ապագայի մասին, կազմակերպվել ու դուրս մղել վերջապես երկիրն իրար մեջ բաժանածներին, որոնք կամավոր իրենց տեղը չեն զիջելու:

Ափսոս:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

Ի՞նչ է որոնում Փաշազադեն Վատիկանի առաքելական գրադարանում

Հաջորդ գրառումը

Խաբուսիկ խաղաղությանը սպասելիս

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Խաբուսիկ խաղաղությանը սպասելիս

Լրահոս

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական