Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ՀԱՄԲԵՐՈՒԹԵԱՆ ԲԱԺԱԿԸ ԿԸ ՅՈՐԴԻ

07/05/2023
- Վերլուծություն

Խմբագրական

«Պայքար», 07.05. 23

Հայաստանի` «Հայ Ազգային Ռամկավար Կուսակցութեան»  Հիմնադրութեան Առիթով

Խմբագրականներու յատկացուած մեր այս սիւնակը այսօր կը յատկացնենք Հայաստանի մեր պաշտօնակից  «Ազգ» թերթի Ապրիլ 28 թիւին մէջ ծանուցած` Ապրիլ 25-ին Երեւանի մէջ «Հայ Ազգային Ռամկավար Կուսակցութիւն»  նոր կուսակցութեան մը Հիմնադրման լուրին:

Մեր ազգային ներքին քաղաքական կեանքին մօտէն հետեւողներուն` եւ յատկապէս կուսակցութեանց ներքին տագնապներուն հետեւողներուն` Ռամկավար գաղափարականով Հայաստանի մէջ այս նոր կուսակցութեան կազմութեան լուրը հաւանաբար պիտի չզարմացնէ երբեք:

Արդարեւ յայտնի է բոլորին թէ 102 տարիներ առաջ, Պոլսոյ մէջ ստեղծըւած Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, որ ծանօթ է բազմաթիւ տասնամեակներու ընթացքին մինչեւ Հայաստանի վերանկախացման առաջին շրջանը իր կատարած ազգակառոյց պանծալի բացառիկ գործունէութեամբ, դժբախտաբար աւելի քան երկու տասնամեակներէ ի վեր կը գտնուի ներքին բաժանման տագնապի վիճակին մէջ: Այս մասին բնականաբար տարբեր առիթներով լայնօրէն գրած ենք մեր այս սիւնակներուն մէջ: Գրած ենք մանաւանդ այն լուրջ ջանքերուն մասին որ կատարուած են որպէսզի դադրի այս անպտուղ եւ անիմաստ ոյժերու ջլատման պարագան: Այդ ջանքերը սակայն մինչեւ այսօր դժբախտաբար մնացած են ապարդիւն:

Անհրաժեշտ կը նկատենք սակայն այս հանգրուանին` մանաւանդ վերյիշեցնել թէ Կուսակցութեան վերամիացման համար վերջին եւ լրջագոյն աշխատանքները կատարեց` Ռ.Ա.Կ.-ի պատմութեան տարբեր շրջաններուն ընթացքին գերագոյն պատասխանատուութիւն ստանձնած ղեկավարներու խումբ մը, ՙՌ.Ա.Կ.-ի միասնականութեան նախաձեռնող ղեկավարներու համախմբում՚ անուան տակ, ամիսներ շարունակ, տակաւին մինչև անցնող 2022 տարուան ընթացքին:

Միասնականութեան համախմբման այս մարմինը սկսաւ իր աշխատանքները Դեկտեմբեր 19, 2021-ին հրապարակած իր կոչով` ուր ան կը յայտարարէր յատկապէս թէ  «Այսօր մայր հայրենիքը կը գտնուի ճակատագրական մարտահրաւէրներու դիմաց: Իր հերթին Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը բովանդակ աշխարհի մէջ կը գտնուի հարկադրանքին առջեւ իր տունը կարգի դնելու» :

Սակայն այդ կոչին յաջորդող եօթը ամիսներուն ընթացքին, որքան որ այս համախմբման անդամները կանոնաւոր հանդիպումներով ջանացին ընել իրենց կարելին, դժբախտաբար ի վերջոյ այս վերջին փորձը եւս մնաց ապարդիւն:

Ամենացաւալին այն է թէ Հայաստանի մէջ անկախութեան առաջին իսկ օրերուն` 1990ին ստեղծուած աշխոյժ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը այժմ տառացիօրէն բռնագրաւուած է մի քանի հոգիներու կողմէ, որոնք վերջին տարիներուն կուսակցութեան կնիքը «իրենց ծոցին մէջ պահած»,  պատկառելի այս կուսակցութիւնը դրած են փաստօրէն եւ խստօրէն դատապարտելի բացարձակ անգործութեան վիճակի մէջ: Այսօր անոնք նաև շատոնց օրինազանց են հինգ տարիներ անց` պահանջուած կուսակցութեան ընդհանուր պատգամաւորական ժողովն իսկ հրաւիրած չըլլալով:

Վերոյիշեալ միասնականութեան ջանքերուն ընթացքին բազմիցս կոչեր կատարուեցան այս խմբակին, դուրս գալու այդ լճացած յանցագործ վիճակէն եւ վերահաստատելու միասնականութիւնը գոնէ Հայրենիքի տարածքին, տեղ տալով երեսուն տարիներու ընթացքին կուսակցական կարեւոր աշխատանքներ կատարած` կուսակցական մամուլը գործօն եւ պատուաբեր վիճակի մէջ պահած` հոյլ մը կարող ղեկավար ընկերներու:

Կատարուած այս բոլոր կոչերը անպատասխանի մնացած ըլլալով, բոլորովին հասկնալի է, թէ այսօր այս վերջիններուն համար սպասման ժամկէտը անցած է շատոնց, և անոնց համբերութեան բաժակը յորդած է այլեւս: Մանաւանդ Հայաստանի եւ Արցախի գոյութենական մեծ տագնապի ներկայ մթնոլորտին մէջ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը պարտաւոր կը զգայ տէր կանգնելու իր առաքելութեան եւ անցնելու գործօն աշխատանքի` իր կարելին ընելու համար մասնակցելով հայրենիքի փրկութեան աշխատանքին: Ահա այս հասկացողութեամբ է որ կազմուած է նորաստեղծ «Հայ Ազգային Ռամկավար Կուսակցութիւնը»,  նոյն ժամանակ սպասելով այն օրուան երբ կը վերահաստատուի աւանդական եւ աւանդապահ  «Ռամկավար Ազատական Կուսակցութեան» միասնականութիւնը:

Երբ հասնի այդ խորապէս բաղձալի օրը, կըակնկալուի թէ նորաստեղծ Ռամկավար այս Կուսակցութիւնը եւս վստահաբար պիտի միանայ բոլորին, որպէս Ռամկավար Ազատական Կուսակցութիւն` լաւագոյն ձեւով գործելու համար ի շահ Հայ ժողովուրդին եւ Հայրենիքին:

«Հայ ազգային ռամկավար» կուսակցութեան հիմնադիր համագումարը

Անկասկած, ոմանք տարակուսանքով պիտի ծանօթանան ստորեւ հրապարակուող հաղորդագրութեանը: Ութ տասնեակից աւել կուսակցութիւնների շարքում ի յաւելումն ի՞նչ է անելու քաղաքական այս նոր կազմակերպութիւնը, միւսներն ի՞նչ են արել, որ այս մէկը ի՛նչ անի: Նախ յստակեցնենք, որ իբրեւ գաղափարախօսութիւն ու դաւանանք` այս կուսակցութիւնը նոր չէ, այլ` հնարմատ, մինչեւ 133 տարի առաջ Վանում ծնունդ առած Արմէնական եւ 102 տարի առաջ Պոլսում վերամիաւորւած Ռամկավար Ազատական կուսակցութիւնները երկարող արմատներով:

Երկրորդ` նորակազմ այս կուսակցութիւնը չի գալիս որեւէ այլ կազմակերպութեան տեղն ու դիրքը գրաւելու. այդ տեղն ու դիրքը արդէն տեւական ժամանակ, փառասիրական եւ այլ նկրտումների հետեւանքով, թափուր է եւ անգործութեան մատնուած:

Երրորդ` այս կազմակերպութիւնը մերժում է «ընդդէմը» եւ դաւանում է  «յանունը»։ Վասն պետականութեան եւ ազգի, վասն Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան, Հայկական պահանջատիրութեան եւ Հայ եկեղեցու միասնութեան: « Ընդդէմն» արդէն խեղդում է մեզ, սպառել է մեր ոյժերը, քայքայել ազգային միասնականութիւնը, դիմադրողականութիւնը, ինքնապաշտպանական բնազդն անգամ:

Նորակազմ այս կուսակցութիւնը, հայրենիքի դժնդակ այս պահին չէր կարող եւ չի կարող անգործ մնալ, հետեւաբար գալիս է իր բաժին պատասխանատուութիւնը վերցնելու, գալիս է առողջ այլ ուժերի ջանքերին միացնելու իրը, իր պատմական փորձառութիւնը, մասնագիտական հըմտութիւնն ու սփիւռքեան ներուժը:

Ժամն է պատասխանատուութիւն ստանձնելու:

Քաղուած  «Ազգ» շաբաթաթերթի Ապրիլ 28 – Մայիս 4 թիւէն

Նախորդ գրառումը

Բացառիկ վիրահատություն․ ԱՄՆ-ում պտղին վիրահատել են հենց արգանդի մեջ

Հաջորդ գրառումը

Հայոց Եռագույնը բարձրացվեց նաև սահմանամերձ Արծնիում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայոց Եռագույնը բարձրացվեց նաև սահմանամերձ Արծնիում

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական