Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բացառիկ վիրահատություն․ ԱՄՆ-ում պտղին վիրահատել են հենց արգանդի մեջ

Ամերիկացի վիրաբույժները բժշկության պատմության մեջ առաջին անգամ ներարգանդային պտղի գլխուղեղի վիրահատություն են կատարել։ Այս մասին գրում է ռուսական Snob-ը՝ իր հերթին հղում անելով ամերիկյան IFLScience հարթակին։

Վիրահատությունը Բոստոնի մանկական հիվանդանոցում է տեղի ունեցել։ Պտուղը 34 շաբաթական է եղել։ Բժիշկները կանխել են դեռ չծնված պտղի գլխուղեղում նկատվող արյան զեղումը։

Ամերիկացի բժիշկներին հաջողվել է արգանդի մեջ ներթափանցել, հատուկ ուլտրաձայներ հաղորդել ու այդպիսով կանխել դեպի պտղի ուղեղ գնացող ավելորդ արյունը։ Նշվում է, որ վիրահատությունը 2 ժամ է տևել։

Ս․Վ․