Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպական ուղին տարբերա՞կ է Հայաստանի համար

12/12/2025
- 12 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Հայաստանում երկար տարիներ, իրականում տասնամյակներ շարունակ վիճարկման խնդիր է եղել պարզելու, թե արդյոք հնարավո՞ր է ինտեգրվել Երոմիությանը կամ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետություն: Այդ երկու կառույցների հետ Հայաստանի հարաբերությունները ընդհանուր առմամբ բավականին դրական են զարգացել:

Նախքան 2018-ի իշխանափոխությունը, այդ հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկված չէր: Պատճառաբանություններից մեկն այն էր, որ Հայաստանը առանձնապես մեծ հույսեր չուներ միանալու Եվրոմիությանը, նախ որովհետեւ ընդհանուր սահման չուներ դրա հետ եւ երկրորդ` որովհետեւ անդամակցում էր Եվրասիական Տնտեսական Միությանն (EAEU) ու Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ESTO):

Իշխանափոխությունից հետո, սակայն, իրավիճակը զգալիորեն փոխվեց, եւ Հայաստանի կառավարությունը սկսեց հայացքն ուղղել դեպի Եվրոպա, հույս ունենալով, որ Եվրոպան էլ, իր հերթին, մի օր հայացքը կուղղի դեպի Հայաստան եւ ինտեգրվելը հնարավոր կդառնա: Սակայն դա շատ բարդ գործընթաց էր լինելու:

Չպետք է մոռանանք, որ Վրաստանը, Ուկրաինան եւ մի շարք այլ պետություններ բավական երկար ու բարդ ճանապարհ են անցել եւ դեռ չեն դարձել ԵՄ անդամ` հիմնականում Ռուսաստանի ընդդիմության հետեւանքում: Ռուսաստանը եվրոինտեգրումը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկար եւ հարատեւորեն ընդդիմանում ՆԱՏՕ-ի սահմանների ընդարձակմանը դեպի իր սեփական սահմանները: Ռուս-վրացական եւ ռուս-ուկրաինական պատերազմները, լարվածություններն ու հարաբերությունների բարդացումները հենց դրանից են բխում:

Այս օրինակները հաճախ են բերվել Հայաստանում ինտեգրման փորձերի հակառակորդների կողմից, որոնք հստակ բացատրել են, որ եթե Հայաստանը ընտրի այդ ճանապարհը, ապա խնդիրներ են առաջանալու Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը բացահայտ է: Վրաստանի պարագայում, նա Աբխազիան եւ Հարավային Օսիան անջատեց Վրաստանից եւ ստեղծեց այսպես կոչված բուֆերային գոտի իր համար, որպեսզի եթե մի օր Վրաստանը ԵՄ/ՆԱՏՕ-ի անդամ դառնա, ինքը երկար սահման չունենա Վրաստանի հետ եւ այդպիսով այդ բուֆերային գոտին ծառայեցնի նաեւ ՆԱՏՕ-ի ընդարձակման դեմ: Նույնը կարելի է ասել Ուկրաինայի պարագայում: Ռուսաստանը փորձում է բուֆերային գոտի ստեղծել Լուգանսկի եւ Դոնեցկի, ինչպես նաեւ Ուկրաինայի մյուս մասերի միջեւ, որպեսզի որեւէ սցենարով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի սահմանները չխաչվեն: Բելոռուսիան էլ նմանատիպ բուֆերային գոտի է հանդիսանում Ռուսաստանի համար:
Հիշատակման արժանի է այն, որ աշխարհի ամենամեծ պետության եւ աշխարհի ամենամեծ ռազմական դաշինքի ընդհանուր ցամաքային սահմանը կազմում է 2.600 կմ, ինչը չափազանց փոքր է, եթե հաշվի առնենք Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների չափսերը: Տվյալ հաշվարկը ներառում է նաեւ Ֆինլանդիայի հետ սահմանը, որն ընդամենը 2023-ին միացավ ՆԱՏՕ-ին:

Բայց ի հակադրություն Վրաստանի եւ Ուկրաինայի, Հայաստանը ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, եւ այդ առումով Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին չի կարող դիտվել որպես անմիջական սպառնալիք Ռուսաստանին: Սակայն Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես իր պատմական ազդեցության ոլորտի մի մասնիկը եւ համարում է, որ իր այդ ազդեցությունը Հարավային Կովկասում պետք է ամբողջովին վերականգնվի: Այս հանգամանքը ճիշտ է, քանի որ հատկապես 2020-ի պատերազմի արդյունքում Ռուսաստանը կորցրեց Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ունեցած իր ազդեցության մեծ մասը, իսկ Վրաստանի հետ իր հարաբերությունները մնացին լարված:

Հետեւաբար, Ռուսաստանը այսուհետ դիտարկելու է Հայաստանի հնարավոր ինտեգրումը Եվրոպային ոչ թե որպես անմիջական սպառնալիք, այլ պարզապես որպես խնդիր կամ խոչընդոտ Հարավային Կովկասում իր ազդեցության ոլորտը վերականգնելու ճանապարհին: Ռուսաստանը կկարողանա իր ազդեցությունը ուժեղացնել տարածաշրջանում, եթե հնարավոր լինի Հարավային Կովկասի երեք պետություններից առնվազն երկուսին պահել իր ծիրում: Ներկայիս այդ երկու պետությունները գրեթե ամբողջովին դուրս են եկել Ռուսաստանի պատմական ծիրից, իսկ Վրաստանը, հակառակ հարաբերությունների որոշ ջերմացմանը, շարունակում է նշանակալի հեռավորություն պահպանել Մոսկվայից:

Պետք է չմոռանալ, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի Եվրոմիության երկրների հետ, ինչը վստահաբար դժվարացնելու է ինտեգրումը: Սակայն Հայաստանը սահմանակից է Թուրքիային, եւ այդ սահմանի բացումը կարող է էական դերակատարություն ունենալ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի հնարավոր ինտեգրմանը: Մյուս կողմից Հայաստանի հարեւան բոլոր պետությունները հակված են որոնելու ինտեգրման այլ ուղղություններ կամ տարբերակներ: Դրանց թվում կարելի է նշել մասնավորապես համագործակցությունը Չինաստանի հետ եւ անդամակցությունը կամ սերտ հարաբերությունների մշակումը BRICS-ի կամ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ:

Նման հեռանկարի պարագայում Հայաստանը միայնակ է մնում իր եվրոպական ձգտումներով, ինչը է՛լ ավելի է բարդացնում ինտեգրման ե՛ւ հեռանկարը, ե՛ւ իրագործումը: Հետեւաբար, մոտակա ժամանակներում Հայաստանը հավանաբար հնարավորություն չի ունենալու նախաձեռնել ինտեգրման որեւէ գործընթաց, հատկապես եթե հաշվի առնենք իր հարեւանների, մասնավորապես Ռուսաստանի եւ Իրանի շահերը:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Բեռլինում չնկատեցի՞ն, որ Ադրբեջանի դեսպանը պայմանական խաղաղություն է թելադրում

Հաջորդ գրառումը

Տոմսակ. Ճանապարհային սադրիչ քարտեզ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի դեսպանին հակադարձենք՝ դադարեցրե՛ք հայոց մշակույթի դեմ վանդալիզմը

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական