Չորեքշաբթի, Հուլիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տոմսակ. Ճանապարհային սադրիչ քարտեզ

Հակոբ Ավետիքյան
12/12/2025
- 12 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

Խոսքը անշուշտ Նիկոլ Փաշինյանի օրերս ներկայացրած «քարտեզի» մասին է: Գործողությունների մի ամբողջ շղթա, որը, ըստ նրա, պետք է իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի «հեռացումից» հետո: Թեեւ նա չի բացատրում, թե ինչպես է տեղի ունենալու այդ «հեռացումը», ուժո՞վ, թե՞ անաստվածային հրաշքով, սակայն կարելի է ենթադրել, որ առաջիկա կիրակի օրը, հենց Ս. Էջմիածնի Մայր տաճարում, նա, նրա կամակատարները, ոստիկանության ահաբեկիչ խմբերի պաշտպանության ներքո փորձելու են իրականացնել նրա երազանքը, որից հետո, քայլ առ քայլ, կետ առ կետ, իրագործելու են «քարտեզի» վրա նշվածները՝ «տեղապահի ընտրությունից» մինչեւ «նոր կանոնագրի» ընդունում, «եկամուտների թափանցիկության» պարտադրանք, եւայլն:

Կարիք չկա մեկ առ մեկ թվարկելու կամ անդրադառնալու Նիկոլի ցնորամտության արդյունքն զառանցանքներին, որոնց մասին անդրադարձումներն այս օրերին շատ են մամուլում եւ համացանցում, բնականաբար՝ գրեթե բոլորն էլ այպանող, դատապարտող:
Առայժմ մի կողմ թողնելով նիկոլական ցափռտուքներին իմ անդրադարձը՝ ցանկանում եմ մի խորհուրդ տալ մեր եկեղեցական իշխանություններին, մանավանդ՝ մեր Եկեղեցու դեմ դարեր շարունակ պարսկական, արաբական, բյուզանդական, թուրքական, ցարական ու սովետական հալածանքների պատմությանը ծանոթ մեր հոգեւոր հայրերին:

Որպես կանխում «Նիկոլի ճանապարհի քարտեզի» հետագա ծավալումին՝ առաջարկում եմ «Պատարագի» վերջավորության այն հատվածը, որտեղ երգեցիկ դպիրները հիշատակում են սրբերի, հայրապետների, պատարագչի ու մյուս եկեղեցականների անունները, այդ բոլորից առաջ եւ խիստ բարձրաձայն հնչեցնել Նիկոլ Փաշինյանի անունը՝ «վարչապետին մերոյ՝ Սրբոյն Նիկողայոսի» տեքստով, որից անմիջապես հետո ավելացնել՝ «…եւս առաւել՝ կողակցին նորա՝ Սրբուհի Աննայի եւ զաւակացն նոցա» նախադասությունը…

Կարծում եմ այդպիսով սրբադասած կլինենք ողջ Փաշինյան ընտանիքը եւ, Աստծու օգնությամբ, մեղմացրած Նիկոլի ցասումը:

Չմոռանամ նաեւ ավելացնել, որ նախընտրելի կլինի շաբաթը մեկ անգամ հավաքել Հայաստանի եւ արտասահմանի հայկական եկեղեցիներում մոմավաճառությունից գոյացած գումարները եւ դրանք հանձնել Սուրբ Նիկողայոսին: Թեեւ նա չի գոհանա դրանով, սակայն շա՜տ բարձր կգնահատի: Նա շա՜տ է սիրում եւ գնահատում «եկամուտների նման թափանցիկությունը»:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Եվրոպական ուղին տարբերա՞կ է Հայաստանի համար

Հաջորդ գրառումը

Բաքվի դեսպանին հակադարձենք՝ դադարեցրե՛ք հայոց մշակույթի դեմ վանդալիզմը

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի դեսպանին հակադարձենք՝ դադարեցրե՛ք հայոց մշակույթի դեմ վանդալիզմը

Լրահոս

ՍԴ-ն դատաքննություն է իրականացնում, իսկ այդ ընթացում ՔՊ-ն իրենց պաշտոններն է որոշում. սա կարող է բացասական ազդել. Վարդևանյան

01/07/2026

Մենք գտնում ենք, որ մեր դիմումի շրջանակներում ներկայացված ընտրախախտումները եղել են զանգվածային, համակարգային, բավարար են, որ ՍԴ-ն պատասխանողի՝ ԿԸՀ-ի ընդունած...

Այս ընտրությունները  չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան, չեն եղել ազատ, հավասար. Վարդևանյան

01/07/2026

Այս ընտրությունները  չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան, չեն եղել ազատ, հավասար։ Սահմանադրական դատարանում ներկայացրել ենք համակարգային, զանգվածային, պարբերական բնույթ...

Ընտրախախտումների այն ռեսուրսը, որ իրացվել է, կրկնակի իրացման դեպքում  դժվարություններ է ունենալու. Վարդևանյան

01/07/2026

Այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվելու են ամփոփիչ ելույթները. այսօրվա նիստը դրանով ավարտվելու է, և ՍԴ-ն հեռանալու է խորհրդակցական սենյակ։ Այս մասին...

Թուրքիան և Ադրբեջանը փախլավան յուրացնելու համար համատեղ հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ

01/07/2026

Թուրքիան և Ադրբեջանը միավորել են իրենց ուժերը՝ պայքարելու փախլավայի համար, որը Հունաստանը համառորեն փորձում է պնդել, որ իրենն է. գրել...

ԿԳՄՍ երկու փոխնախարար ազատվել է աշխատանքից

01/07/2026

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից. տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։ «Ղեկավարվելով...

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

01/07/2026

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ Տիգրան Վիրաբյանը 2007-2016 թթ․ աշխատել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական