Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիվանագիտական ցուցում՝ Նախիջեւան բառի էթնիկ շեշտադրման վտանգը

Անահիտ Հովսեփյան
13/03/2026
- 13 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը մարտի 6-ին X-ում գերմանական ԶԼՄ-ներին ցուցում էր տվել՝« Ադրբեջանի այս հին շրջանի ճիշտ անվանումը Naxçıvan (Nachtschiwan) է, ոչ թե Nachitschewan: Խնդրում եմ գործածել դրա ճշգրիտ անվանումը»: Նախկինում «բարեկամական» նման հրահանգ հրապարակավ չէր ներկայացրել Բաքվի գրաքննիչը, բայց Իրանից անօդաչուի հարվածը գերմանական, նաեւ համաշխարհային մեդիայում վերնագիր էր դարձրել «Նախիջեւան» հայանուն ձեւը, բանավոր հնչմամբ էլ անընդհատ վերակնքվում էր հնամենի տեղավայրի հայապատկան լինելը, որ Աղաեւին երկյուղ էր պատճառել: Եթե հավելենք, որ գերմանական մամուլում ԼՂ -ի կողքին Արցախ ձեւի կիրառումը հաճախադեպ է դարձել 2023-ից հետո, («Ազգում» գրել ենք 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո, նաեւ անդրադարձել ենք «Ազգի» 07.11.2025-ի հոդվածում), ուրեմն աշխարհագրական անվամբ էթնիկ շեշտադրման վտանգն է զգում ֆաշիստական երկրի դեսպանը, եւ անհիմն չէ վախը: Աղաեւի վերադաս սուլթանը՝ ինքնավարություն բառի թշնամին, վերջերս փոխել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունը, կենտրոնաձիգ իշխանության ձգտումով ուզում է վնասազերծել իր խնամակալությանը հանձնված տարածքը՝ Թուրքիայի եւ Իրանի տնտեսական ազդեցության, նաեւ՝ Հայաստանի հետ ռազմական, իրավապայմանագրային հնարավոր եւ հեռահար ականներից:

 (1990թ. հունվարի 19-ին Հեյդար Ալիեւի ղեկավարած Նախիջեւանի ԻԽՍՀ ԳԽ  նախագահությունը որոշեց, որ «Նախիջեւանի ԻԽՍՀ-ն դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից, դառնում անկախ հանրապետություն»՝ վկայակոչելով Կարսի պայմանագիրը: ՀՅԴ կառավարությունը Թուրքիայի հետ պայմանագրով Նախիջեւանի տարածքը թողեց  երրորդ պետության՝ Ադրբեջանին: Պայմանագիրն ամրագրվեց Մոսկվայում եւ Կարսում: 1923-ին Նախիջեւանը ինքնավար միավոր էր, 1924-ին վերակազմվեց Նախիջեւանի ԻԽՀ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում):

«Իրանի դեմ սկսված պատերազմից հետո, Ալիեւի հրահանգով, Նախիջեւանի ինքավար հանրապետության սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները՝ ամրագրելով «Նախիջեւանը Ադրբեջանի հանրապետության անկապտելի մասն է» ձեւակերպումը, ֆբ-ում գրել էր Հրանուշ Խառատյանը՝ մանրակրկիտ անդրադառնալով խնդրո առարկային, որ տարբեր մասնագետների՝ պատմաբանների, իրավաբանների, քաղաքագետների ուշադրության առանցքում պիտի լինի՝ հետագա հոդվածների նյութ:

Դառնանք Բեռլինում Բաքվի գրաքննիչին: Աղաեւը հրապարակային որեւէ բան չէր գրել 2024-ի դեկտեմբերին, երբ գերմանագիր երկու հեղինակ Նախիջեւանի մասին հոդված էին հրատարակել՝ հայկականի մասին ակնարկելով: Հարմար պահը՝ թայմինգը կարեւոր է, հիմա է, բայց մարտի 6-ից հետո էլ գերմանական մեդիան Նախիջեւան բառի մեջ ո՛չ տառ է փոխել, ո՛չ հնչյուն: Եւ ամենապարադոքսալը՝ «Ազերթաջի» գերմաներենն էլ Նախիջեւան է գրում:
2024 թվականի դեկտեմբերի 15-ին գերմանական «Վելթը» վերնագրել էր՝ «Հիշեցնում է Մաչու Պիչուն, բայց 1000 տարով ավելի հին է»: Հեղինակ Բեթթինա Զայփփի (Bettina Seipp) հոդվածի սկզբում լուսանկարին կից մակագրություն կա՝ «Հայերը կովկասյան Ալինջագալա ամրոցի (Երնջակաբերդի հիմնաքարը- Ան. Հ.) դրել են մ.թ. 4-րդ դարում»: «1600 աստիճան է տանում դեպի Նախիջեւանի այդ ամրոցը, որ հիշեցնում է Պերուի հայտնի ավերված քաղաքը: Ադրբեջանի էքսկլավը զարմացնում է նաեւ այլ անսովոր առանձնահատկություններով՝ եթե Նախիջեւան ես եկել իբրեւ զբոսաշրջիկ, մեծ մասամբ անտեղյակ կմնաս դրա հակամարտություններով լի փոթորկալից պատմությանը: Անդրկովկասի Շվեյցարիա են անվանում այս տեղանքը, որի ամենաբարձր (3904 մ) գագաթը Կապուտջուղն է (գերմաներեն տեքստում՝ ՝Kaputdschugh):Նախիջեւանում ադրբեջանցիները առանձնահատուկ խնամում են մշակութային ժառանգության այն մասը, որը թյուրքական ժողովուրդների հետ կապ ունի: Նրանցից մի քանիսը 11-րդ դարում Կենտրոնական Ասիայից գաղթել են Կովկաս, պայքարել հիմնականում տեղում վաղուց հաստատված հայերի հետ՝ գերիշխանության համար: Նախիջեւանում 400,000 բնակիչների մեջ այլեւս հայեր չկան, նրանք 19-րդ դարում կազմում էին բնակչության 40 տոկոսը: Նոյ նահապետին վերագրվող՝ աշխարհում հայտնի 4 դամբարանների մեջ Նախիջեւանում գտնվողը բառացիորեն առանձնահատուկ դիրք է զբաղեցնում: Եթե նախիջեւանցիների պնդումը ճիշտ է, թե փայտե մեծ նավակը խրվել է 2415 մետր բարձրությամբ Իլանդաղ (Օձասար, Վիշապասար- Ան.Հ.) լեռան գագաթին: Եվ նույնիսկ եթե Նոյն իրոք ոտք է դրել ցամաքի՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան վրա, Ադրբեջանի զբոսաշրջության պաշտոնյաները պնդում են, որ մարգարեն եւ նրա ընտանիքը հետագայում ապրել են Նախիջեւանում: Նրանք երկրի անվանումը կապում են հին պարսկերեն բառերի հետ՝ Նախ՝ Նոյ եւ Չիվան՝ վայր, հետեւաբար՝ «Նոյի վայր»: Հնարավոր է նաեւ, որ Նախիջեւան բառը ծագել է հայերեն՝ «վայրէջքի վայր» բառերից: Բոլոր հայկական եկեղեցիները քանդվել են Նախիջեւանում:  Հայապատկան 89 եկեղեցի, ըստ երեւույթին, վերաօգտագործվել կամ քանդվել է վերջին 30 տարիների ընթացքում: Պատմաբան Արգամ Այվազյանը, փաստաթղթավորել է Նախիջեւանի քրիստոնեական պաշտամունքի բոլոր վայրերը՝ 1964- 1987 -ին: 2008 -ին հրատարակված «Նախիջեւանի հուշարձանների հանրագիտարանն» այլեւս ոչ մի եկեղեցի չի թվարկում: Ագուլիսում (այժմ՝ Այլիս) 12 եկեղեցի կար. այսօր միայն մզկիթներ են մնացել»:
Նկատելի է, որ «Վելթը» նախապատվություն է տվել հայկական անվանաձեւերի կիրառմանը: Թերթը գրում է, թե «Նախիջեւանն իր մեկուսացված դիրքը վերածել է առավելության, լիովին ինքնաբավ է, եւ դա է պատճառը, որ BBC-ին գնահատել է՝որպես «Աշխարհի ամենակայուն վայրերից մեկը»: Հացահատիկ, միրգ, բանջարեղեն, միս, ձուկ, գարեջուր, գինի ինքնուրույն է արտադրում՝ առանց թունաքիմիկատների, կենտրոնանալով օրգանական սննդի վրա»: Որքան էլ արտառոց հնչի, սակայն ըստ «Վելթի»՝ սննդի մշտական մատակարարումն ապահովագրում է՝ «եթե Հայաստանը կրկին մեկուսացնի տարածաշրջանը երկրի մնացած մասից, ինչպես դա արեց ԽՍՀՄ փլուզումից հետո»:

Նախիջեւանի մասին հաջորդ հոդվածը՝ «Ազգի» առաջիկա համարում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Երնջակաբերդի լուսանկարը՝ «Վելթի»:

Նախորդ գրառումը

2030 տարվա բանտարկություն է սպասվում Էրդողանի մրցակցին

Հաջորդ գրառումը

Իրանը նոր առաջնորդ է ընտրել

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իրանը նոր առաջնորդ է ընտրել

Լրահոս

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

17/07/2026

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից: Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական