Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը նոր առաջնորդ է ընտրել

Գրիգոր Առաքելյան
13/03/2026
- 13 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնում Մոջթաբա Խամենեիի ընտրվելու մասին լուրը անակնկալ չէր: Նրա հնարավոր ընտրության շուրջ պտտվող ենթադրությունները լայն տարածում էին ստացել նույնիսկ հոր մահվանից առաջ: Սակայն Մոջթաբա Խամենեիի սպանված լինելու մասին ենթադրությունները նույնպես երկրում ակտիվ քննարկումների առարկա էին դարձել:

Պատերազմի սկսվելուց չորս օր անց իրանական լրատվամիջոցները վերջապես հավաստեցին, որ Մոջթաբան ողջ է եւ երկրի կարեւոր հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում: Այս տեղեկատվության տարածումից հետո հրապարակվեց նաեւ հաջորդ առաջնորդին ընտրելու նպատակով Բանիմացների խորհրդի հրավիրման մասին ոչ պաշտոնական լուրը, որը հակասական արձագանքների արժանացավ:

Իրանի իշխանական վերնախավի որոշ շրջանակներում Մոջթաբա Խամենեիին անվանեցին «Գերագույն առաջնորդի միակ թեկնածու»: Մյուսները կրտսեր Խամենեիին առաջնորդ ընտրելու շտապողականությունը համարեցին «կասկածելի եւ անտրամաբանական» քայլ եւ քննադատեցին նրանց, ովքեր փորձում էին արագացնել նոր առաջնորդի ընտրության գործընթացը:

Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Իսլամական Հանրապետության նոր առաջնորդ ընտրելու նիստերը, ըստ երեւույթին, անցկացվել են հեռակա կարգով կամ, անվտանգության նկատառումներից ելնելով, բացակա անդամների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ֆարս» լրատվական գործակալությունը, որը մոտ է Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսին, տեղեկացված աղբյուրներին հղում անելով հաղորդեց, որ Բանիմացների խորհրդում բանակցությունները ընթանում են «անվտանգ միջավայրում»՝ ընդգծելով, որ «վերջնական փուլերը ընթացքի մեջ են, եւ նոր առաջնորդի ընտրության արդյունքը կարող է շուտով հրապարակվել»:

«Ֆարս» լրատվական գործակալությունը նաեւ տեղեկացրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության նոր առաջնորդին ընտրելու համար Բանիմացների խորհրդի վերջնական նիստը կարող է գումարվել խորհրդի անդամների ներկայությամբ՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունից հետո:

Բանիմացների խորհրդի նիստերի մասին ենթադրություններին զուգահեռ՝ իրանական եւ արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ Բանիմացների խորհրդի գրասենյակը Ղոմ քաղաքում ենթարկվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հրթիռակոծությանը: Սակայն հարձակման հետեւանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվել:

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն, մինչեւ նոր առաջնորդի ընտրությունը երկիրը կառավարում էր Ժամանակավոր ղեկավարության խորհուրդը:
Այժմ ընտրության փաստն արդեն արձանագրվել է, եւ Մոջթաբա Խամենեին տարբեր երկրների ու կազմակերպությունների ղեկավարներից շնորհավորական ուղերձներ է ստանում:
Եմենի «Անսարուլլահ» շարժման առաջնորդ Սեյյիդ Աբդուլ Մալիք Բադրեդդին ալ-Հուսին շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:

Նույն առիթով շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանին:

Մոջթաբա Խամենեիին է փոխանցվել նաեւ Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքի շնորհավորանքը:

Չի ուշացել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը:

Մարտի 5-ին Նախիջեւանում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առաջացած լարվածության ֆոնին Իրանի նոր առաջնորդին շնորհավորելու առիթը բաց չի թողել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շտապել է այս անգամ լրացնել Իրանի նախկին հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ ցավակցելու եռօրյա հապաղումը եւ հայտնվել Իրանի նոր առաջնորդին առաջինը շնորհավորող ղեկավարների շարքում:

Մոջթաբա Խամենեիին շնորհավորողների թվում էր նաեւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Սակայն վստահաբար կարելի է ասել, որ շնորհավորական ուղերձ չի ուղարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը մինչեւ Մոջթաբա Խամենեիի ընտրվելը հայտարարել էր. «Յուրաքանչյուր ոք, ով կցանկանա դառնալ Իրանի նոր առաջնորդը, կսպանվի»:

Axios-ին տված հարցազրույցում Թրամփը նաեւ բացառել է սպանված Իրանի առաջնորդի որդու՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեիի հետ համագործակցության հնարավորությունը եւ ասել. «Նրանք զուր են ժամանակ կորցնում: Խամենեիի որդին թույլ մարդ է»:

Թրամփը նաեւ նշել է, որ Իսլամական Հանրապետության ապագա առաջնորդը պետք է ստանա ի՛ր հավանությունը, հակառակ դեպքում նա երկար չի դիմանա:

Մոջթաբա Խամենեին իշխանությունը ստանձնում է մի ժամանակաշրջանում, երբ երկրի թեոկրատական համակարգը կանգնած է վերջին հինգ տասնամյակների ամենամեծ փորձության առջեւ: 1979 թվականի հեղափոխությունից ի վեր Իրանի երրորդ առաջնորդը իշխանությունը ստանձնում է երկրի պատմության ամենապատասխանատու փուլերից մեկում:

«Ալլահու Աքբար» («Ալլահը մեծ է») բացականչություններով փողոց դուրս եկած կրոնապետական կարգերի բազմահազարանոց կողմնակիցները ողջունեցին կրտսեր Խամենեիի ընտրությունը՝ միաժամանակ ոգեկոչելով «անհավատների» կողմից սպանված ավագ Խամենեիի հիշատակը: Երկրի անվտանգության ուժերը հավատարմության երդում տվեցին՝ «մինչեւ արյան վերջին կաթիլը» ծառայելու իրենց նոր գլխավոր հրամանատարին:

Մոջթաբա Խամենեիի ընտրվելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո մի քանի ժամվա ընթացքում քաղաքական եւ ռազմական կառույցների ղեկավարները շտապեցին իրենց հավատարմությունը հայտնել նոր առաջնորդին:

Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը ավելի առաջ գնաց՝ ոչ միայն հայտարարելով իր հավատարմության մասին, այլ նաեւ Մոջթաբա Խամենեիին անվանելով «Իմամ Զամանի փոխանորդ»՝ մի տիտղոս, որը նախկինում կիրառվել էր նաեւ նրա հոր նկատմամբ: Ըստ ամենայնի, այդ քայլերը կատարվում էին կառավարման համակարգի միասնականությունը ցույց տալու նպատակով:

Ի դեպ, շիա իսլամի գաղափարախոսության մեջ «Իմամ Զամանի փոխանորդ» տիտղոսը տրվում է այն անձին, ով ներկայանում է որպես բացակա իմամի ներկայացուցիչ կամ իրավահաջորդ: Այլ կերպ ասած՝ այդ տիտղոսակիրը պետք է ունենա լիազորություն՝ Իմամ Մահդիի (շիաների տասներկուերորդ իմամ) անունից հանդես գալու կրոնական առաջնորդին վերապահված գործառույթներով:

Չնայած իշխանության հիմքերը ամրապնդելու ուղղությամբ իրականացվող ջանքերին՝ նոր առաջնորդը իր լեգիտիմության հարցում ստիպված է լինելու հաղթահարել լուրջ խոչընդոտներ: Մոջթաբա Խամենեին կրոնական շրջանակներում լայնորեն հայտնի չէ որպես այաթոլլա: Իրանի հեռուստատեսությունը, կարծես, փորձել է պատասխանել այդ հարցին՝ նրան անմիջապես ներկայացնելով «Այաթոլլա Մոջթաբա Խամենեի» տիտղոսով:

37 տարի առաջ, երբ իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ դրվեց առաջնորդի ընտրության հարցը, երկրի Գերագույն առաջնորդի թեկնածու Ալի Խամենեին կանգնած էր նմանատիպ մարտահրավերի առջեւ:

Սակայն հայր եւ որդի Խամենեների միջեւ կա մի էական տարբերություն. Ալի Խամենեին գրեթե մեկ տասնամյակ նախագահել է երկիրը եւ հզոր դաշնակիցներ է ունեցել իշխանական վերնախավում: Մոջթաբա Խամենեին, հակառակը, իր քաղաքական կարիերայի մեծ մասն անցկացրել է հանրության աչքից հեռու:

Ավելին՝ Ալի Խամենեիի մերձավոր շրջապատը, այդ թվում՝ ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներ, հետախուզության պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ, կա՛մ սպանվել են 2025 թվականի ամռանը բռնկված 12-օրյա պատերազմի ընթացքում, կա՛մ էլ զոհվել են նախորդ շաբաթվա ավիահարվածների հետեւանքով:

Հիշեցնենք նաեւ, որ Իրանի գերագույն առաջնորդի նստավայրի վրա իրականացված հարձակման ժամանակ Մոջթաբա Խամենեին կորցրել է ոչ միայն հորը, այլ նաեւ մորը՝ Մանսուրե Խոջասթե Բաղերզադեին, կնոջը՝ Զահրա Հադդադ-Ադելին եւ որդիներից մեկին:

Այլ կերպ ասած՝ այս պատերազմը նաեւ վրեժխնդրության մասին է: Իսկ երբ վրեժխնդրությունը ձեւավորվում է անձնական դրդապատճառներից, առաջինը տուժում է ժողովուրդը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Դիվանագիտական ցուցում՝ Նախիջեւան բառի էթնիկ շեշտադրման վտանգը

Հաջորդ գրառումը

Ի՞նչ է որոնում Փաշազադեն Վատիկանի առաքելական գրադարանում

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ է որոնում Փաշազադեն Վատիկանի առաքելական գրադարանում

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական