Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

Անահիտ Հովսեփյան
30/01/2026
- 30 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Հունվարի 27-ին Բեռլինում Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով, ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը, Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ելույթ են ունեցել «Շրջադարձային ժամանակ Հարավային Կովկասում. Պատմական խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Գերմանիայի դերը եւ Եվրոպա- Արեւելք նոր կապը» խորագրով քննարկմանը: Առաջին անգամ է նման վերնագրով ՀՀ-ի եւ Ադրբեջանի դեսպանի մասնակցությամբ քննարկում կազմակերպվում: Թեեւ ՀՀ դեսպանության ֆբ էջում տարածված հաղորդագրության, «Ազերթաջի» հրապարակման մեջ նշվում է, թե «միջոցառմանը ներկա էին տասնյակ փորձագետներ, պատգամավորներ եւ լրատվամիջոցներ», սակայն գերմանական մեդիայի արձագանք չգտանք: Սույն միջոցառման վերնագիրը փնտրեցինք որոնողական ցանցում, մեր գերմանացի գործընկերները չեն անդրադարձել «շրջադարձին», «պատմական» բնորոշումն էլ չի գրավել նրանց: Պատմական որակել էին Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանի հունվարի 22-ի վճիռը, որով հաստատվեց, թե Բունդեսթագի նախկին պատգամավոր քրիստոնա-դեմոկրատ Աքսել Ֆիշերը Ադրբեջանից կաշառքի դիմաց Ալիեւին է ծառայել, ԵԽԽՎ-ում ԼՂ-ի վերաբերյալ բանաձեւերում գործել է հօգուտ Ադրբեջանի: Սույն վճիռը նախադեպ է, գրել ենք «Ազգի» հունվարի 23-ի համարում, կանդրադառանք նաեւ առաջիկայում: «Շրջադարձային ժամանակ Հարավային Կովկասում. Պատմական խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Գերմանիայի դերը եւ Եվրոպա -Արեւելք նոր կապը» խորագրով քննարկման մասին համառոտ իրազեկել է  ՀՀ դեսպանությունը, իսկ ադրբեջանական պետական «Ազերթաջ» բազմալեզու գործակալությունը մի քանի անդրադարձ է արել:

 Ըստ Բեռլինում ՀՀ դեսպանության հաղորդագրության, «դեսպան Ենգիբարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ԳԴՀ կառավարությանը, անձամբ ԱԳ նախարար Վադեֆուլին, որ նախկինում Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահն էր, նախորդող ժամանակահատվածում կառուցողական աշխատանքի եւ աջակցության համար»:

«Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունեցել միջոցառման ժամանակ», վերնագրել է «Ազերթաջը» հունվարի 28-ին: «Միջոցառմանը, որն իր տեսակի մեջ առաջինն էր Գերմանիայում, մասնակցել են Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներ, Բունդեսթագի անդամներ, փորձագետներ, լրագրողներ եւ Գերմանիայի քաղաքական, տնտեսական եւ ակադեմիական ոլորտների ականավոր գործիչներ», գրում է նույն աղբյուրը: Ըստ «Ազերթաջի», ԳԴՀ արտաքին գործերի նախարար Վադեֆուլն ասել է, թե Բունդեսթագում Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ լինելով` լավատեղյակ է հայ-ադրբեջանական  հակամարտությանը, ժամանակին այդ հարցը պարբերաբար քննարկել է երկու երկրների դեսպանների հետ: Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության գործընթացում առաջընթացը մեծ նվաճում է երկու երկրների համար, նշանակալի իրադարձություն Եվրոպայի պատմության մեջ: Վադեֆուլը նշել է, որ  Գերմանիան պատրաստ է շարունակել իր ներդրումը այս գործընթացում: Նա նաեւ ընդգծել է, որ խաղաղությունը լայն հնարավորություն է բացում երկու երկրների՝ ԵՄ-ի հետ կայուն եւ հուսալի հարաբերություններ կառուցելու համար: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթը բարձր է գնահատել այն փաստը, որ նման միջոցառում առաջին անգամ է տեղի ունենում Բեռլինում՝ երկու երկրների դեսպանների մասնակցությամբ: Լաշեթի մեկնությամբ, գործընթացը մեծ նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ Գերմանիայի համար, քանի որ տրանսպորտային եւ երկաթուղային նոր կապեր են ստեղծվում դեպի Կենտրոնական Ասիա, ինչը կարեւոր է նաեւ Եվրոպայի համար: Լաշեթը նաեւ հիշեցրել է, որ 2025-ին ուղեկցել է ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Հայաստան եւ Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ, հատկապես ընդգծել Ադրբեջանի հարուստ ավանդույթները՝ հանդուրժողականությունը եւ բոլոր կրոնների ներկայացուցիչների խաղաղ համակեցությունը: «Ազգն» իհարկե 11.04.2025-ին անդրադարձել է Լաշեթի՝ Բաքվում «հանդուրժողականության» մասին հայտարարություններին https://azg.am/am/%d5%b8%d5%b9-%d5%b4%d5%ab-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a5%d6%82%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/, բայց Բեռլինում գերմանական համալսարանների կազմակերպած քննարկմանն ինչպե՞ս է համարձակվել նույնը կրկնել, երբ կողքին նստած է եղել ոչ միայն Նասիմի Աղաեւը, այլեւ Վիկտոր Ենգիբարյանը, դժվար է պատկերացնել:

Շարունակենք «Ազերթաջի» ընթերցումը. «Դեսպան Նասիմի Աղաեւն ելույթում նշեց, որ 2020 թվականի հայրենական պատերազմից հետո (արտոնու՞մ են ԳԴՀ, ՀՀ ԱԳՆ-ները «հայրենական» եզրույթը, սա նվազագույնը բողոքի առիթ պիտի դառնա, ագրեսորի ոճը պիտի զսպվի- Ան.Հ.)  նախագահ Ալիեւի հեռատես եւ ռազմավարական ղեկավարության ներքո, սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն եւ կայուն պայմաններ հաստատելու ուղղությամբ: Ադրբեջանը նախաձեռնել է խաղաղության օրակարգը, առաջարկել խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքները եւ ներկայացրել իր առաջին նախագիծը: Չնայած բանակցությունները երկկողմ են եղել, Գերմանիան կառուցողական դեր է խաղացել՝ հատկապես վճռորոշ փուլում: Աղաեւը հավելել է, որ երկարատեւ եւ իրավաբանորեն ամուր խաղաղության համար ՀՀ սահմանադրության լիակատար համապատասխանեցումը խաղաղության համաձայնագրի սկզբունքներին եւ Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջների անհապաղ վերացումը առաջնային նշանակություն ունեն»:

«Ազերթաջի» Բեռլինի թղթակիցը չի գրում՝ ՀՀ դեսպանը, մասնակիցներից որեւէ մեկը հակադարձե՞ց, պարզաբանե՞ց, հիշեցրե՞ց, թե ՀՀ սահմանադրությանը միջամտելու արտոնություն չունի Ադրբեջանը, իսկ տարածքային պահանջների առումով արտգործնախարար Միրզոյանը դեռ 2023-ի աշնանը, երբ ԳԴՀ ԱԳ նախարար Բերբոքը Երեւանում էր, հաջորդ օրը Բաքու պիտի մեկներ, հստակեցրեց, թե ադրբեջանական ԶՈՒ-ն ապօրեն զբաղեցնում է ՀՀ 200 քմ-ից ավելի տարածք:

«TRIPP-ի կարեւորության վերաբերյալ Աղաեւը նշել է, որ երթուղին Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի անարգել վերականգնում է, կամրապնդի խաղաղությունը՝ համատեղ տնտեսական շահի միջոցով: TRIPP -ը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում առեւտրի եւ կապի դիվերսիֆիկացման համար, ինչը կբարելավի Եվրոպայի եւ Գերմանիայի մատակարարման շղթաները»:

Հարավային Կովկասում պատմական պահը, ժամանակը շրջադարձային է որակել Համբուրգի համալսարանի իրավաբան պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդը 2020-ին, երբ Ադրբեջանը 1994-ի հրադադարի ուժի չկիրառման հանձնառությունը խախտելով, Թուրքիայի օգնությամբ, միջազգային իրավունքը ոտնահարելով, Արցախի ինքնորշման իրավունքի դեմ ռազմական ագրեսիա ձեռնարկեց:

Վաղ, թե ուշ միջազգային դատարանի առջեւ են կանգնելու պատերազմի հրձիգները, ինքնորոշման իրավունքը ոտնահարողները, բնիկ ժողովրդի բռնագաղթը տնտեսական եւ առեւտրային շահով մաքրազտողները: Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Գլխավոր լուսանկարում՝ ԳԴՀ արտգործնախարարը ելույթի պահին: Լուսանկարը՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ֆբ էջից:

Նախորդ գրառումը

Իրանի շուրջ լարվածություն

Հաջորդ գրառումը

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

Լրահոս

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական