Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի. Փաշինյան

ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։ Այս մասին ԵԱՏՄ նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ սկզբունքներին։ Հիմնական սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։

Ցավոք, գործնականում այդ սկզբունքները կատարվում են ոչ ամբողջական ծավալով՝ խանգարելով բիզնեսի զարգացմանը։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»: