Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Գաղտնիքնե՜ր, գաղտնիքնե՜ր. ինչո՞ւ Բըրնսը եկավ Հայաստան

Չափից դուրս երիտասարդ տարիքում պատգամավոր դարձածները  եթե կարծում են՝  պատմության ուսուցիչ  կամ դասղեկ են, սխալվում են: Իրենց չկայացվածության հետեւանք է նման տպավորությունը՝ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանում է իշխանականների այն ձեւակերպմանը, թե ընդդիմությունը, խելոք, գլուխը կախ,  կգնա խորհրդարան:

  «Ընդդիմությունը  խելոք որեւէ տեղ չի գնա, ընդդիմությունն իր առաքելությունը, խնդիրներն ու ստացած մանդատն ունի, ըստ այդ մանդատի էլ շարժվում է»,- նշում է Գեղամ Մանուկյանը:

Խորհրդարան վերադառնալն ընդդիմադիր պատգամավորը ֆիզիկական գործողություն է համարում, եւ դա, ասում է՝  օրակարգ չի կարող լինել: Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրրների  շուրջ գործունեություն ծավալելն է իրենց  պարտականությունը, ինչն անում են: Անցած երկու շաբաթվա ընթացքում Սեյրան Օհանյանի հետ եղել են Սյունիքում, այցելել են Ներքին Հանդ, որտեղ թշնամին առաջ է  եկել, բայց իշխանությունը փորձում է արդարանալ, թե նման բան չկա:  Եղել են Տավուշում: Այստեղ Մանուկյանն անվտանգային առումով մտահոգիչ  տարրեր է նկատել, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնի, այլ որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ՝ պատգամավորական հարցադրումներ կանի Պաշտպանության եւ Տարածքային կառավարման նախարարություններ եւ այլ գերատեսչություններ:

    Իսկ ի՞նչ է կատարվում տարածաշրջանում եւ ինչու՞ էին մեկը մյուսի հետեւից Հայաստան գալիս ԱՄՆ եւ ՌԴ արտաքին հետախուզության  ծառայությունների ղեկավարները. Գեղամ Մանուկյանը մանրամասներ չգիտե։ Կառավարությունը հանգամանալից տեղեկատվություն չի տրամադրել: Բայց այն, որ իշխանությունը փորձում էր կոծկել Ուիլյամ Բըրնսի այցը, մինչև տեղեկատվական արտահոսքը,  պատգամավորը խոսուն փաստ է համարում:

  Մեկ արտառոց դրվագ եւս. ամերիկացի պաշտոնյան հանդիպել էր  անվտանգության խորհրդի քարտուղարի և Նիկոլ  Փաշինյանի հետ, իսկ իր գործընկերոջ՝  ԱԱԾ տնօրենի հետ առանձին հանդիպում չէր ունեցել: Մանուկյանը կարծում է ՝  ժամանակի ընթացքում ինչ-որ ծալքեր կբացահայտվեն: