Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցեխը

20/07/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռեժիսոր Վահան Գրիգորյանի «Ցեխը» կարճամետրաժ ֆիլմը բոլորովին վերջերս է բարձրացել մեծ էկրան: Սա ռեժիսորի առաջին ֆիլմն է: Էքսցենտրկ սյուժեով ֆիլմը միաժամանակ ունի և՛ հայ իրականության, և՛ համամարդկային էլեմենտներ: Գործողությունները տեղի են ունենում գյուղական պարզ միջավայրում: Գյուղի աշխատանք, բակերում հավաքված մարդիկ, որոնք շարունակ քննարկում են գյուղական անվերջանալի թվացող գործերը, հայհոյում են անձրևին ու կարկուտին, ցրտին ու շոգին… Հանկարծ նրանց աշխարհը մի ակնթարթում փոխվում է. գլխավոր հերոսի տանը տեղի է ունենում բեկումնային դիպված: Այս հերոսի կինը, տան հատակին տեսնելով ամուսնու ցեխոտ ոտնահետքերը՝ վրան էլ սագի փետուրներ, ենթադրում է, որ հրեշտակ է մտել իրենց տուն:

Այս ցնցող լուրը շրջադարձային իրարանցում է ստեղծում, որից խաթարվում է գյուղացիների անդորրը: Սկսվում են դրամատիկ զարգացումներ, որոնք լի են զավեշտական տարրերով: Հավաքվում են ահել ու ջահել, հիվանդության մեջ ապաքինման հույս որոնողներ. կատարվել էր հրաշք…

Ֆիլմում անմեղ հավատալիքների, պաշտամունքային սիմվոլների մի նուրբ առանցք է ձգվում, որն էլ երբեմն գրոտեսկային բնույթ է ստանում:

Ամեն ազգ պատմության խորխորատներն անցնելիս հյուսում է իր յուրատիպ հավատալիքները, որոնք դառնում են համամարդկային կենցաղի, վարքուբարքի, մշակույթի մի մասը, և որքան էլ փոխվում են ժամանակները, այնուամենայնիվ, մարդը դեռ շարունակում է տեղի տալ հորինվածքներին:

…Գլխավոր հերոսը, իրենց տանը տեսնելով հավաքված մարդկանց, որոնք անթարթ սևեռվել են ցեխին և անկեղծորեն հավատում են, որ քիչ առաջ ճերմակ հրեշտակ է իջել, դառնում է կնոջն ու ասում, որ «սրբի ցեխը» գետնին մնալով բան դուրս չի գա: Առաջարկում է, որ համագյուղացու կաղացող ոտքին քսեն, գուցե լավանա. սրբի ցեխը բուժիչ էլ կլինի: Առաջին հայացքից թվում է, թե այս իրոնիկ առաջարկը պետք է վերջ տա տիրող խառնաշփոթին, սակայն այդ առաջարկը ֆիլմում դառնում է «պտտող բանալի»: Համագյուղացին էլ իր հերթին խոստովանում է, որ լավանալուն պես տան բակում մատուռ է կառուցելու:

Ասում են, երբ մի բանի ողջ հոգով հավատում ես, կատարվում է: Ահա հենց այդ «օրենքի» ուժով էլ լավանում է հարևանի ոտքը, և սկիզբ է առնում մեկ այլ իրականություն… Ռեժիսորը հիանալի ավարտ է ստացել՝ կադրին հաղորդելով ալեգորիկ վիճակ:

(Նկարը՝ կադր ֆիլմից) 

ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին Անկախության տոնի կապակցությամբ

Հաջորդ գրառումը

Գաղտնիքնե՜ր, գաղտնիքնե՜ր. ինչո՞ւ Բըրնսը եկավ Հայաստան

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Ազգային

Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել է խորհրդանշական մշակութային հուշարձան. ARCTA Artsakh

07/04/2026
Երաժշտություն

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր

31/03/2026
Մշակութային

Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր՝ տիեզերքից․ Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով

24/03/2026
Հաջորդ գրառումը

Գաղտնիքնե՜ր, գաղտնիքնե՜ր. ինչո՞ւ Բըրնսը եկավ Հայաստան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական