«Երևանի գիշերները». բացօթյա համերգաշար Երևանի այգիներում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվում է «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում։
Ծրագրի շրջանակում կանցկացվի 6 համերգ՝ 3 դասական և 3 ջազային։
Դասական համերգային ծրագիր
«Կանտատա» անսամբլի և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի կատարմամբ կհնչեն հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ՝
Ա. Դոլուխանյան — «Երևանի գիշերները»
Ա. Հարությունյան — «Երգիր ինձ համար», «Վոկալիզ»
Ռ. Մելիքյան — «Սիրուն գիշեր»
Erik Satie — Je te veux
Francis Poulenc — Les chemins de l’amour
Vincenzo Ciara — La Spagna
Reynaldo Hahn — À Chloris
Սերգեյ Ռախմանինով — «Сирень», «Здесь хорошо»
Ástor Piazzolla — Milonga sin palabras
Լ. վան Բեթհովեն — «Во лесочке», «Ах, реченьки, реченьки», «Как пошли наши подружки», Schöne Minka, ich muß scheiden։
Օգոստոսի 25 — Մերգելյանի այգի
Օգոստոսի 31 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի այգի
Ջազային համերգային ծրագիր
ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի «Armenian Colors» և «New York – Yerevan» ջազ խմբերի կատարմամբ կհնչեն Վահագն Հայրապետյանի հեղինակային ջազային մշակումները՝ հայկական ժողովրդական և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա, ինչպես նաև հայտնի ջազային ստանդարտներ։
Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի այգի
Օգոստոսի 27 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 11 — Մերգելյանի այգի
Սկիզբը՝ ժամը 20:00-ին
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք բոլորին՝ վայելելու Երևանի երեկոները դասական և ջազային երաժշտության ուղեկցությամբ։
