Հինգշաբթի, 20 Օգոստոս, 2026

Զինվորները պատժված են եղել և զորամասից դուրս տարածքում՝ ճանապարհի վրա, վազել են հակագազերով. Արամ Գևորգյան

«Ճամբարակում օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում,  ավտոճանապարհին վրաերթի զոհ  դարձած զինծառայող Սուրեն Վարդանյանն ապրում էր Ձորաղբյուրում։ Անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մի տարով՝ սրտի խնդիրների պատճառով։

Այս տարվա  հուլիսի 22-ին զորակոչվել էր բանակ։ Փաստորեն նա  1 ամսվա զինծառայող էր։ Ունի իրենց մեկ տարի փոքր եղբայր։ Ծնողներն ունեն առողջական խնդիրներ, ապրում էին եղբայրների աշխատանքով։

Ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել և զորամասից դուրս տարածքում՝ ճանապարհի վրա, վազել են հակագազերով,  ինչի պատճառով էլ չեն լսել մոտեցող բեռնատարի ձայնը և չեն  նկատել այն։ Վիրավոր զինվորներից մեկի մոր խոսքերով՝ իր որդին «հոդվածավորված» է եղել և ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից»,-հայտնում էբլոհեր Արամ Գևորգյանը։

Հիմա հարց՝ Պաշտպանության նախարարին՝ ժամը 21:20-ին վրաերթի ենթարկված զինվորներն ի՞նչ գործ ունեին Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին, ու՞ր էին վազում:

Եթե զինվորներին պատժելու լուրը ճիշտ է, ուրեմն ամենախիստ պատժի պիտի ենթարկվեն Պաշտպանության նախարարության, ԳՇ կառույցի առանցքային դմքերը, զորամասի հրամանատարությունը։

«Զինվորները վազելուց են եղել: Դեպքից մի 5-10 րոպե հետո ես հասել եմ, չես կարա պատկերացնես ճանապարհի մեջտեղով, թե եզրով են վազել»,-Ազատությանը պատմել է Վահան համայնքի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը:

«Ինքը եղել է սթափ: Պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխա ունի, 4-րդն էլ՝ կինը հղի է: Լացում էր, իրեն կոտորում էր, ծանր վիճակում էր», -նշել է Արշակ Մկրտչյանը:

«Գազ-53» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վահան համայնքից է: