Հինգշաբթի, 20 Օգոստոս, 2026

Գերմանական մրցանակ Փաշինյանին` Արցախը հանձնելու եւ  «խաղաղասիրական ջանքերի համար»

  Անահիտ Հովսեփյան 5

«Հեսսենի երկրամասի խաղաղության այս տարվա մրցանակը շնորհվել է ՀՀ վարչապետին՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքի համար: Նա պարգեւատրվում է ժողովրդավարությանն իր նվիրվածության, Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար», օգոստոսի 20-ի առավոտվա լրահոսում հաղորդեց hessenschau-ն՝ հղում անելով նույն օրը երկրամասի լանդթագի տեղեկատվությանը: «ՀՀ-ն ավանդաբար ՌԴ-ի սերտ դաշնակիցն է եղել, սակայն Փաշինյանի օրոք այն առավելաբար դեպի Եւրոպա է կողմնորոշվում: 51-ամյա նախկին լրագրողը պարգեւատրվում է նաեւ ԼՂ հակամարտության հարցում իր  քաղաքականության համար. Տարածաշրջանը տասնամյակներ վիճարկվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ՝ հանգեցնելով բռնության եւ պատերազմի»: Փաշինյանը 25 000 եվրո մրցանակը կստանա սեպտեմբերի 18-ին Վիսբադենում, Հեսսենի լանդթագում:                  

  ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա