Ձերբակալվել է 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով։ Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետ Դավիթ Հակոբյանը, որն այժմ Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետն է:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը, ով մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել:
