Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Մարիա Զախարովան՝ Բաքվի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ, նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մոսկվան անհրաժեշտության դեպքում կապահովի Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից միջազգային հետախուզում հայտարարված ռուս լրագրողների շահերի պաշտպանությունը։
Հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող ռուս լրագրողների հայտարարությունները չեն արտացոլում ՌԴ-ի մոտեցումները Բաքվի հետ հարաբերություններին։
Ռուսաստանը հույս ունի Ադրբեջանի հետ երկխոսության միջոցով բարելավել տեղեկատվական միջավայրը,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների՝ լրագրող Իվան Կնյազևի, քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովի և տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։
Նրանց նկատմամբ հեռակա կարգով որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
