ԱԳՆ-ն անունը կփոխի և կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

ԱԳՆ-ն անունը կփոխի և կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն. կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հին կազմով նոր կառավարությունն իրեն համարում է Հայաստանի չորրորդ հանրապետության իշխանություն և հայտարարում, որ չորրորդ հանրապետության գաղափարախոսությունն իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և իրենց ռազմավարությունը։
«Այսօր առաջավոր փորձը հենց սրա մասին է, որովհետև շատ զարգացած երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը. մեր դեպքում դա տեղի չի ունեցել և, ի վերջո, դա ունեցել է շատ օբյեկտիվ պատճառ։ Պետք է ընդունել, որ 3-րդ հանրապետության գոյության ողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարության, եթե չչափազանցնենք, 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ»,-նշեց Փաշինյանը։
