Շաբաթ, Մայիսի 24, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչի՞ց եք վախենում, որ կկորցնեք ձեր 68,000 դրամնե՞րը, թե՞ Արցախից մնացած փշրանքը. Նաիրի Հոխիկյանը՝ արցախցիներին

30/06/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող, քաղաքական մեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օրերս մի հրապարակում էի արել Արցախի բնակիչներին օտարերկրյա համարներից զանգերի մասին՝ մեր հայրենակիցներին կոչ անելով չենթարկվել ադրբեջանական սադրանքին ու խուճապի մեջ չընկնել։ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158361750608831 Զանգերի մասին լսել էի ավելի վաղ՝ քաղաքագետ Թևան Պողոսյանից, բայց գերադասել էի անձամբ խոսել նաև Արցախում ապրող մարդկանց հետ, հետո միայն հրապարակում անել։ Այդ լուրը ինձ հաստատեցին Ստեփանակերտի, Շոշի, Ճարտարի, Կարմիր շուկայի որոշ բնակիչներ։ Արցախի ԱԱԾ որևէ աշխատակից, սակայն, իրեն նեղություն չի տվել՝ կապ հաստատել ինձ հետ և հետաքրքրվել, թե որտեղից ես ունեմ այդպիսի տեղեկություն։ Գուցե ես տալու եմ կոնկրետ անուններ ու փաստեր։ Բայց դա բացարձակապես հետաքրքիր չէ Արցախի ԱԱԾ-ին, փոխարենը նրանք գերադասել են գնալ ՀՀ կառավարության ճանապարհով ու մերկապարանոց հայտարարություն անել՝ ժխտելով ադրբեջանցիների կողմից համակարգված զանգերի խնդիրը։ Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ թշնամուն հաջողվել էր կոտրել մեր կառավարական ներքին ցանցը և ստանալ մոտ 55 տերաբայթի տեղեկություն, այդ թվում՝ մարդկանց անձնական տվյալների բազա։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ եղան (հղումը՝ մեկնաբանությունում)։ Որ պետական չինովնիկները իրենց պաշտոնները պահելու համար հաճախ աչք են փակում ամեն վտանգի վրա, զզվելի, անընդունելի, բայց հասկանալի է։ Ես, սակայն, չեմ կարողանում հասկանալ այն արցախցիներին, ովքեր վախենում են բարձրաձայնել ադրբեջանցիների զանգերի մասին։ Ինչի՞ց եք վախենում, որ կկորցնեք ձեր 68,000 դրամնե՞րը, թե՞ Արցախից մնացած փշրանքը։ Վստահ եղեք, կկորցնենք, եթե շարունակեք նույն իներտ պահվածքը՝ գերադասելով պատերի տակ նվնվալ, իսկ ինձ նամակ ուղարկել ու շնորհակալություն հայտնել ձեր ցավերով տառապելու համար։ Եթե դուք՝ արցախցիներդ, չլինեք համարձակ՝ գերադասելով լռել ու վախվորած նայել, թե ինչ են անում չինովնիկներն ու թշնամին, ապա վաղը կորցնելու ենք նաև Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին ու մյուս բնակավայրերը։ Առաջին անգամ վրդովված եմ արցախցիների վարքից։ Սա՞ է ձեր չորկողությունը։ Սրանո՞վ եմ ես հպարտանում տարիներ շարունակ։ Եթե ստացել եք զանգեր կամ նամակներ ադրբեջանցիներից, մի՛ վախեցեք խոսել այդ մասին, նույնիսկ եթե ձեզ ինչ-որ չինովնիկներ հրահանգում են չխոսել։ Պատմեք, բարձրաձայնեք, որ կարողանանք հասցեական կանխել թշնամու բոլոր մտահղացումները։ Հասկացեք, ի վերջո»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի Աղավնո գյուղը պատերազմից հետո

Հաջորդ գրառումը

Դիմում՝ ՄԻԵԴ-ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան

24/05/2025
Հրապարակախոսություն

Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ

23/05/2025
Հրապարակախոսություն

Ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը. Փաշինյան

23/05/2025
Հրապարակախոսություն

Լավ սովորեք, որ լավ ապրեք. Ժաննա Անդրեասյանի ուղերձը՝ շրջանավարտներին

23/05/2025
Հաջորդ գրառումը

Դիմում՝ ՄԻԵԴ-ին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ոչ թե Նիկոլի հեռացման վրա են աշխատում, այլ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար. Տիգրան Աբրահամյան

24/05/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «2026-ի ընտրական գործընթացներին ընդառաջ կրկին ակտուալություն է ձեռք բերել այն...

ԿարդալDetails

Այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը. Վարդան Ոսկանյան

24/05/2025

Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը

24/05/2025

Սա համարենք ԵՄ գլոբալիստական ղեկավարության նվերը Փաշինյանին. Սուրեն Սարգսյան

24/05/2025

Ինչի՞ վրա է ամսական շուրջ 50.000 դոլար ծախսելու ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում

24/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական