Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ամենամեծ երկինքը Շիրակում է». Բացվեց Շուշան Վարդանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ճեմասրահ – ցուցասրահում բացվեց համալսարանի վաղեմի շրջանավարտ, ներկայումս՝ մանկավարժ – նկարչուհի Շուշան Վարդանյանի անհատական ցուցահանդեսը: Նրա գեղանկարչական աշխատանքները մի քանի շաբաթ առաջ ցուցադրվել էին նաեւ «Փյունիկ» զարգացման կենտրոնում: Մանկավարժական մայր բուհում այս ցուցադրությունը ներկաները գնահատեցին՝ իբրեւ դստեր՝ հայրական տուն վերադարձ, որտեղ նկարչուհին ի ցուց է դնում էր իր ողջ շնորհը, ինչը գլխավորապես ձեւավորվել է մայր բուհում ուսանելու տարիներին:

Խոշոր, լայն վրձնահարվածներով արված յուղաներկ աշխատանքներ, գրաֆիկայի «տրամաբանությամբ», բայց խառը տեխնիկայով աբստրահարումներ, բնանկարներ՝ առնված Հայոց աշխարհի տարբեր անկյուններից, վանքանկարներ, որ իրենցով խորհրդանշում են մեր բոլոր սրբավայրերը, մեր աղոթքն են առ Աստված ու նաեւ մեր հավատը, մեր ոգու անընկճելիության ժայռեղեն խորհրդապատկերները՝ մերթ այրված, խորդուբորդ, արեւից խանձված ու քամիներից մաշված, մերթ կանաչապատ նորածիլ կանաչով, ջահե՜լ, ջահե՜լ… Եվ ծաղկանկարներ՝ դարձյալ կտավին վրձնի խոշոր քսվածքներով, որ ճանաչելի  են դարձնում գեղանկարչուհի Շուշան Վարդանյանի «ձեռագրակերպը», հուշում նրա պոռթկուն բնավորության մասին: Նրա կտավներն էլ, ասես, պոռթկումներ են՝ իր հայրենի բնության, սրբությունների, Շիրակ աշխարհի երկնքի, Սեւանա փիրուզ ջրերի, հանդերի հանդարտության, լեռների խոսուն լռության հանդեպ սիրո, հիացման գեղարվեստական արտահայտություններով: «Ամենամեծ երկինքը Շիրակում է, տեսադաշտը շատ մեծ է»,- ասում է նկարչունին:

Ծնունդով Շիրակի գյուղերից է՝ Ջրարփիից, եւ այն համոզմունքն ունի, որ իր ծննդավայրի երկինքը տարբեր է. այդպես է տեսել, զգացել, այդպես էլ պատկերում է, հորիզոններ չճանաչող բարձրությամբ՝ լեռներն իրենցում առած: Մանկուց տարվել է նկարչությամբ՝ իրենց գյուղ հյուր եկած նկարչի աշխատանքը տեսնելով: Մանկավարժական համալսարանում ուսանելու տարիներին հատկապես ազդվել է իր ուսուցչի՝ Ավետիք Հակոբյանի արվեստից, շարժվել է նրա խորհուրդներով, թեւ առել նրա՝ իր ունակությունների եւ կարողությունների հանդեպ հավատից: Հենց իր ուսուցչից էլ փոխ է առել կանոններից դուրս, ներքին ազատությամբ թելադրված մտածելակերպն ու նկարելաոճը: «Չեմ սեղմվում ստեղծագործելիս, զգացականը շատ է: Նկարներս շնչում են»,- ասում Շուշանիկը: Մասնակցել է մի քանի ցուցահանդեսների, այդ թվում՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում: 

Նրա արվեստում հայկականությունն է գերակա, այս ցուցահանդեսում ներկայացրած վառ, արտահայտիչ 30 կտավներով ուզում է հաղթահարել մեր օրերի նկուն տրամադրությունները: Նոր գործերը վրձնել  է Սյունյաց աշխարհում՝ կտավին հանձնելով հուժկու լեռնագագաթները, Գեղամա սարերում, Եղեգնաձորում՝ Սելիմի լեռների բարձունքներին, տվել է մեր հողի գույնը, ջրերի փիրուզափայլը, մեր տաճարների կառույցների խորհրդավորությունը, էներգիան:

Հավելենք, որ Շուշանիկ Վարդանյանը երջանիկ գերդաստան ունի, երեք զավակների մայր է, եւ իր մի՝ ավելի մեծ գերդաստանն էլ Մասիս քաղաքի արվեստի դպրոցն է, որը հաջողությամբ ղեկավարում է արդեն տարիներ:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կորին Զարզավաթճյանի «Ռոզը Դիարբեքիրից»

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի խանդավառված, իրականությունից կտրված, ինքնասիրահարվածությունից բժժած գլխին։ Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավին Նիկոլի «գլխին, սրտին, ջիգյարին մեռնող» 60-ից բարձր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական