Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

Հակոբ Ավետիքյան
15/05/2026
- 15 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
5
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտաքին ուժերի չափազանցյալ հետաքրքրվածությունը, իսկ ոմանց շահագրգռվածությունը խորհրդարանական առաջիկա մեր ընտրությունների նկատմամբ՝ կարող է, թերեւս, մեզնից ոմանց մոտ ազգային սնապարծություն առաջացնել: Կոմպլեքսավորված ազգ ենք՝ հիվանդագին բարդույթներով տառապող պետական ղեկավարությամբ: Մեզնով հետաքրքրվում են, զբաղվում, մեր մասին գրում, վերլուծում, ենթադրությունն են անում, ռեյտինգներ ներկայացնում: Ի՞նչ վատ է որ…

Դեռ 6-7 օր առաջ էր. Եվրոպայի շեֆերը, երեւի չգտնելով հարմար մի այլ վայր ողջ ցամաքամասում՝ Երեւան էին եկել իրենց 8-րդ համաժողովն անցկացնելու: Ոչ միայն իրենք, այլեւ Կանադային էլ էին բերել իրենց հետ՝ երեւի ՆԱՏՕ-ում նախագահ Թրամփի մենատիրության դեմ պատվար կանգնեցնելու: Ավելին՝ արկածախնդիր պոպուլիստ Զելենսկուն էլ քարշ էին տվել Երեւան, որպեսզի Մոսկվայի Կարմիր հրապարակը ռմբակոծելու սպառնալիքով վախեցնի Ռուսաստանին, հատկապես նախագահ Պուտինին: Ժողովականները, միաժամանակ, ցանկացել էին չհոխորտալու, չթրփոշանալու ազդանշաններ ուղարկել Թեհրան, որին այսքան ժամանակ չեն կարողանում ծնկի բերել Իսրայելն ու նրա կամակատար Մ. Նահանգները:

Եվրոպացիների հայաստանյան կամպանիայի գլխավոր խնդիրն այլ էր սակայն. պոկել Հայաստանը ռազմավարական իր դաշնակից Ռուսաստանից ու դրանով՝ ռուսներին ամբողջովին վանել Կովկասից, առաջին հերթին վերացնել 102-րդ ռազմաբազան, որը, եթե չեմ սխալվում, վերջինն է նրա արտասահամանյան հենակետերից, որտեղ, ի դեպ, ծառայում են նաեւ հայ զինծառայողներ: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է առ ոչինչ հայտարարել 1992-ին ՀՀ հիմնադիր նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի 45 տարով կնքած պայմանագիրը, ապա, զուգահեռաբար, մեր երկիրը դուրս հանել ՀԱՊԿ-ից՝ Հավաքական անվտանգության համակարգից, որի երդվյալ հակառակորդը ի սկզբանե Փաշինյանն է եղել, որի «հերոսական» առաջին գործերից մեկը, Սահմանադրական դատարանը գլխատելուց հետո, ինչպես հիշում ենք, եղավ ՀԱՊԿ պետի պաշտոնում գտնվող Գեներալ լեյտենանտ Խաչատուրովի դեմ «քրեական» գործ հարուցելը, վարկաբեկելով այդ ողջ կառույցը, միաժամանակ ի կատար ածելով իրեն նշանակողների հանձնարարությունը:

Եվրոպացիների երեւանյան հավաքի գլխավոր խնդիրներից մեկն էլ հավերժացումն էր իրենց դրածոյի պաշտոնավարության, հունիսյան ընտրություններից քիչ առաջ: Լռությամբ համաձայնվելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարություններին՝ նրանք, եվրոպացիները, փաստորեն կրկնած են լինում նրանց «կա՛մ Փաշինյան, կա՛մ պատերազմ» սպառնալիքները, ինչը, համենայնդեպս, թողնում է տպավորություն մեր որոշ ընտրողների վրա, որոնց միանում են այն մյուսները, որոնք տպավորված են հավաքի մասնակիցների թվով եւ անուններով: Այսօր շատերն են կրկնում. «Ուրիշ ո՞վ կարար էդքան մարդ բերել», առանց անգամ հասկանալու, թե այդ բերվածները ի՞նչ են բերել կամ բերելու մեր գլխին:

Եվրոպական այդ խճողակի ներկայությունը, մյուս կողմից, զգուշացում է ընդդիմադիրներին, որ իրենք ծպտուն չեն հանելու, երբ իրենց դրածոն կրկին ու կրկին շարունակի խախտել ընտրությունների մասին օրենքը, միջազգային բոլոր կանոնները, նորից մոլեգնի իր շահատակությունների, բռնարարքների մեջ:

Ահա՛ այսպիսի պատկեր, դժխեմ ու մտահոգիչ, բարեկամներից ու թշնամիներից սպասվող անտարբերության, խարդավանքների, դավաճանության ու հարվածների մի ողջ համալիր, որը լավագույնս է բնորոշվում միջազգային բառարանի՝ «vicious circle», «չարամետ օղակ» արտահայտությամբ:

Այդ օղակը չի ստեղծվել ինքնաբերաբար: Թե ո՞վ եւ ովքե՞ր են ստեղծել, ինքներդ ասեք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

Համանման Հոդվածներ

15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Արեւմտյան Ադրբեջան» մտացածինի շուրջ արդեն հիշողության մշակույթ են ձեւավորում

15/05/2026

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական