Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՊԻ ՆԵՐՍ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

«Ով այնքան խիզախություն չունի իր կյանքը վտանգել ազատության համար, դատապարտված է ստրկության»:

Հեգել

Հիմա արդեն միայն դավաճանությունն ու ուրացությունը գլխատելու պարզագույն սխեմաները չեն կարող վերացնել այն չարիքը, որը դարերի խորքից կարծես սերտաճել է մեր ինքնության տոհմածառի հետՙ օտարասիրության թույնը պատվաստելով մեր արյունատար համակարգին: Այդ ինչպե՞ս է ստացվում այդքան դժնի գծապատկեր, երբ բոլոր ազգերը անողոքաբար ճնշում ու ոչնչացնում են կոլաբորացիոնիզմը, դավաճանությունն ու ուրացութունը, իսկ մենք պսեւդոռեալիստական «ոչմիթիզականության» խարանով ոչնչացնում ենք մի ողջ ազգի դիմադրողականանություն, հրեշավոր «խաղաղասիրությամբ» գողանում նրա գոյատեւման բնազդը: Եվրոպայում ֆաշիստական ներխուժման եւ գերակայության ողջ ժամանակահատվածում ոչ ոք չէր կասկածում, որ ինտերվենտների հետ համագործակցողները, հարմարվողական կոլաբորացիոնիստները, առավել եւսՙ թշնամու կողմն անցած դավաճանները դաժանորեն պատժվելու են: Այսպիսին է քաղաքական ազգերի եւ այդ ազգերի քաղաքական վերնախավերի քաղաքակրթական առաքելությունն ու ինքնապահպանության բանաձեւը: Չես կարող երկխոսել քեզ գլխատել ցանկացողի եւ կենսատարածքդ արյամբ կամ անարյուն նվաճել ցանկացողի հետ. այլընտրանքը մահն է:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեզ միշտ ստիպում են ընտրել հանգչող ու թուլացող քաղաքակրթական միավորների միջեւ. ինչպես հազար տարի առաջ մնացինք հասարակական, քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի ու կոլապսի մեջ գտնվող բյուզանդականության փլատակների տակ, այնպես էլ այսօրՙ նույն փտած բյուզանդականության վերապրուկիՙ սովետականության ուրվական դարձած Ռուսաստանի նահանջող կայսերապետության շահերին ենք զոհաբերվում: Ինֆանտիլ համառությամբ շարունակում ենք դաշնակցել ինքն իրեն գտնել չկարողացող, եվրոպականության եւ ասիականության սահմանագծին արդեն 200 տարի խարխափող ցարաբոլշեւիզմի հետ: Այդ որքա՞ն կործանված պետք է լինես, որ քեզ ցեղասպանածի ու ցեղասպանել ցանկացողի հետ «խաղաղության դարաշրջան» կոչվող ցնորական մառազմով տառապեսՙ առանց անգամ գիտակցելու, որ նման ազգերին սկզբունքորեն չեն թողնի գոյատեւել, զուտ այն բանի համար, որ այդպիսի ժողովուրդները կարող են խաթարել առողջ ազգերի միջեւ հաստատված հարաբերությունների տրամաբանությունը: Ինչպե՞ս կարելի է լինել որեւէ մեկի հարճը (Ռուսաստանի, Թուրքիայի, թե Արեւմուտքիՙ նույն դիպվածն է), հաղթել ուրիշների ճակատամարտերում, իսկ սեփականումՙ տանուլ տալ: Այդ ինչպե՞ս հանգեցինք այս ապաշնորհ ընթացքին, երբ մեր գոյությունն իսկ հակասում է աշխարհակարգի օրինաչափություններին ու օրենքներին:

Ո՞ւմ համար է գաղտնիք, որ գտնվելով կայսրապետությունների ու քաղաքակրթությունների հատման կետումՙ վերածվել ենք օտարների շահերն սպասարկող ժողովրդի. մեզանից քամել են այն բոլոր ազնվազարմ վարքաբանական, ինքնութենական եւ քաղաքակրթական հատկանիշները, որոնք կարող են ձեւավորել բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին արժանավայել դիմագրավող ազգ, քաղաքակրթական սուբյեկտ, որին հնարավոր չէ կոտրել: Մեզնից եւ մեզ միշտ քամել են, որովհետեւ մենք այդպես ենք ցանկացել ու թույլ տվել: Աշխարհագրական դիրքի ու դասավորության հնամաշ դետերմինիզմի մասին պատկերացումները ի՞նչ կապ ունեն այն բանի հետ, թե ինչպիսի ազգ ես դու ցանկանում լինել կամ դառնալ: Եվ, առհասարակ, թուլամորթության վերջին հանգրվանն է մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը բացատրել կամ դետերմինացնել աշխարհագրական իրողություններով. ազգերն իրե՛նք են իրենց կերտումՙ իրենց իդեալների, արժեքների եւ սրբացված ցանկությունների նմանությամբ: Մարդը եւ մարդկային հասարակությունը վաղուց արդեն սովորել են սրբացված գաղափարների տաճարներ կառուցել, ազգային, վերազգային եւ անհատական մակարդակներում գերնպատակներ դնել եւ դրանք իրագործել, վաղուց են ինքնամաքրվումՙ իրենց մեջ արմատախիլ անելով ինքնակատարելագործմանը խոչընդոտող ելուստները: Իսկ ի՞նչ ենք մենք ուզում, ինչպիսի՞ ապագա ենք ցանկանում կառուցել, ի՞նչ իդեալների եւ արժեքների շուրջ: Մեր մեջ աստվածային տիեզերակարգն ենք խորտակելՙ մեր իսկ հոժար կամքով: Օտար նվաճողների իդեալներն են դարձել մեր ազգային ճակատագրի ուղենիշները:

Մեր հոգեւոր կուրությունն այնքան համակարգային է, որ հայ ժոողովրդի կենսական հարցերի շուրջ բանավեճերի, այդ բանավեճերում հայոց համընդհանուր ճգնաժամի շուրջ շրջանառվող առանցքային բանաձեւերի, «էկզիստենցիալ» նշանակության հարցադրումների, ազգային փրկության վերաբերյալ անթիվ-անհամար դեղատոմսերի անվերջ ու աշխարհացունց հարցերի շարանում մենք հրաժարվում ենք տեսնել ամենաառանցքայինըՙ մարդու փլուզումը. մարդու համակարգային փլուզումը: Մեր ազգային կացությունն երեկ, այսօր եւ վաղը նախեւառաջ հենց այդ փլուզված մարդու վերարտադրությունն է հանրային չափման տիրույթում. ողբերգության սկզբնաղբյուրը ջախջախված արժեքներով բեռնավորված եւ իրականում գոյաբանական միայնության մեջ գտնվող մարդ-ճգնաժամն է, ինքն իր անդունդի մեջ նայող դատարկված անհատականությունը: Մարդու ազատատենչության խարիսխն են կոտրել մեր մեջՙ հայկյան ազատասիրության խարիսխը: Եթե կարողանանք վերակառուցել մեր ներսի մարդունՙ իր արմատական ու խորքային արժեքներով, կվերակառուցենք նաեւ մեր հայրենիքը, որն այդ մարդու տաճարն է:

ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, պատմ. գիտ. թեկնածու

Նախորդ գրառումը

ԿՅԱՆՔԸՙ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

ԻՄԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՄԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական