Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՄԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Էշըՙ գլխավոր գեոդեզիստ

«ԷՇԻ», կամՙ «ու» արտաքին հոլովումով «ԻՇՈՒ» մասին գրել-չգրելու միտքն ինձ երկար է զբաղեցրել, քանի որ չարքաշ կենդանուն նվիրված մտորումներս կարող էին ոմանց կողմից այլաբանորեն ընկալվել: Այնուամենայնիվ, գրի առա մտքինս, ու այժմ առաջարկում եմ, առանց ենթատեքստ փնտրելու, կարդալ ու խորհել:

Նախ, ներկայացնեմ էշի ու ձիու ցեղակցական կապի մասին Նորին Գերազանցություն ստուգաբանության հայտնությունը, համաձայն որիՙ հայերեն ԷՇ բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի *ek՛ue-s արմատիցՙ ՁԻ նշանակությամբ, որի ժառանգներից է պարսկերեն [ասբ] (ՁԻ) բառը:

ԷՇԻ եւ ՁԻՈՒ ցեղակցական կապն ապացուցելու համար կարելի է բերել նաեւ այն փաստը, որ երկու կենդանիների ձագերն էլ կոչվում են քուռակ: Էլ չեմ խոսում ջորու ֆենոմենի մասին:

Մի հարց մշտապես հետաքրքրել է ինձ, թե ինչո՞ւ հայերն ու մեզ հարեւան ժողովուրդները «գործը մի կերպ գլուխ բերելու» իմաստն արտահայտելիս, օգտագործում են «ԷՇԸ ՑԵԽԻՑ ՀԱՆԵԼ» դարձվածքը: Ձիուն անտեսելու պատճռը ո՞րն է: Երկար մտորումներից հետո պարզեցի հետեւյալը. Երկրաչափության մեջ կա գեոդեզիկ գծերի թեորեմՙ (էվկլիդեսյան հեռավորություն), համաձայն որիՙ երկու կետերի միջեւ ընկած ամենակարճ տարածությունը ուղիղ գիծն է: Ուշագրավ է, որ արաբներն ու իրանցիներն այն կոչում են ԷՇԻ, կամ արաբերենովՙ ՀԻՄԱՐԻ ԹԵՈՐԵՄ (հայերեն ՀԻՄԱՐ բառն առաջացել է ԷՇ նշանակությամբ արաբերեն himaar հոմանիշից): Ըստ այդ թեորեմիՙ եթե էշը կանգնի A կետի վրա, իսկ B կետի վրա խոտ տեղադրվի, A կետից B կետն անցնելու համար էշը կընտրի ամենակարճՙ ուղիղ ճանապարհը: Այլ կերպ ասած, եթե նշված կետերի միջեւ ցեխ էլ լինի, միեւնույն է, համառությամբ ձիուց տարբերվող էշն իր նպատակակետինՙ խոտին հասնելու համար կընտրի ամենակարճ ճանապարհը: Այդ պատճառով էլ էշը համարվում է գեոդեզիայի հիմնադիրը:

Էշի եւ ձիու առանձնահատկություններն ընդգծելու համար, այդ ցեղակից կենդանիների համառության աստիճանի, ականջների երկարության ու երգեցողության ոճերիՙ զռռոցի ու խրխինջի միջեւ համեմատություններ անցկացնելը բավարար չէ: Սրանց տարբերակելու համար կան նաեւ այլ կռվաններ: Օրինակՙ «էշի ականջի մեջ» կարելի է քնել, իսկ ձիու ականջի մեջՙ ոչ: Անիմաստ խոսակցությունը բնութագրելու համար կարելի է ասել «էշ-էշ դուրս տալ», իսկ ձիու մասինՙ ոչ: Անիրական խոստումների համար ժամկետ առաջարկելիս, կարելի է հիշել «էշի զատիկը» , իսկ «ձիու զատկի» մասին առայժմ մեզ ոչինչ հայտնի չէ:

Մի հարց եւս մշտապես հետքաքրքրել է ինձ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» միջոցով մեզ փոխանցված հնագույն առասպելաբանական վեպից տեղեկանում ենք, որ արի արքայն Արտաշեսն Ալանաց օրիորդին գերեվարելիս, սեւ ձի է հեծնել: Բայց Խորենացին, չօգտագործելով «ՁԻ» բառը, ասես անորոշության քող է սփռել այդ խնդրի վրա:

Նախորդ գրառումը

ԴԵՊԻ ՆԵՐՍ

Հաջորդ գրառումը

ԱՎԵԼ ԹԻՔԱՆ ՓՈՐ ՉԻ ԾԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՎԵԼ ԹԻՔԱՆ ՓՈՐ ՉԻ ԾԱԿՈՒՄ

Լրահոս

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը. Վարդանյան

14/07/2026

 Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ...

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազաներին. Tersim

14/07/2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում գտնվող ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի հիմնական օբյեկտներն ու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական