Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱՅԹԱԿՂԻՉ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձեւավորման գործընթացը: Սահմանադրության նոր տարբերակի վրա աշխատողների համար, ըստ տարբեր կարծիքների, առաջնային նպատակն ու «վերեւներից» եկած հրահանգը երկրի կառավարման մոդելը փոխելն է լինելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ վարկանիշը գնալով անկում է ապրում, ու չնայած ամենասուր ելույթներին, ուղիղ եթերներին ու «նախկին-ներկա» մշտազդու հռետորիկայինՙ միեւնույնն է, մարդիկ ամեն ինչ տեսնում ու զգում են սեփական մաշկի վրա: Հետեւաբար նրա համար իշխանությունը պահելու ու այնքան դուրեկան աթոռից չհրաժարվելու հարցը կենաց-մահու պայքար է:

Ըստ տարբեր վերլուծությունների, փոփոխվող սահամանդրության հիմքում պետությունը պառլամենտականից նախագահական դարձնելն է: Ու եթե որպես կուսակցության առաջնորդիՙ Փաշինյանին վստահողներ կամ աջակոցողներ գրեթե չեն լինի (ամենօրյա ռեժիմով տեսնում ենքՙ ինչպես են անգամ ամենամոլեռանդ ՔՊ-ականները լքում շարքերը), ապա որպես նախագահի թեկնածուի, որին, ի դեպ, աջակցում են մի շարք կուսակցություններ, ավելի հեշտ կլինի մնալ ղեկին: Հետեւաբար կփոխեն Սահմանադրությունը, կվերադառնան նախագահական համակարգին, ապա 5 տարով ՀՀ նախագահ կընտրեն: Իհարկե այդ ամենը կներկայացնեն բոլոր ժամանակների ամենահայտնի սոուսով, թե սահմանադրությունը փոխվում էՙ ելնելով ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների հիմնարար այլ սկզբունքներից, ինչի մասին, ցավոք, միայն գեղեցիկ դիֆերամբներ ենք լսում:

Սա Փաշինյանիՙ սահմանադրությունը փոխելու առաջին փորձը չէ: Մոտ երկու տարի առաջ էլ սոսկ մեկ անձիՙ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար էր հանրաքվե նախաձեռնել, ինչը, համավարակով պայմանավորված, չեղյալ հայտարարվեց:

Նիկոլ Փաշինյանը երկրի ո՛չ առաջին, ո՛չ էլ երեւի վերջին առաջնորդն է, որ հանձն է առնում Սահմանադրություն փոփոխել: Սահմանադրական փոփոխությունների հիմքն ու ավանդույթը Հանրապետւթյան առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է դրել:

1995 թ. հուլիսի 5-ին, երբ հանրաքվեի դրվեց Սահմանադրությունը, քաղաքագետներն ու սահմանադրագետներն ասում էին, որ այն նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին անսահմանափակ իշխանությամբ էր լիազորում: Մայր օրենքի հիմնական առանցքը, ասում էին, ոչ թե մարդն էր, այլ հանրապետության նախագահը` իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով: 2001 թ., երբ նախագահն արդեն Ռոբերտ Քոչարյանն էր, Հայաստանն էլ Եվրոպայի Խորհրդի անդամ էր դարձել, Սահմանադրությունը կրկին փոխելու անհրաժեշտություն էր առաջացել: Եվրոպացիները Հայաստանի առջեւ դատական համակարգի, Տեղական ինքնակառավարման մարմիների բարեփոխման, անկախ օմբուդսմենի ներդրման ու այլ պահանջներ էին դրել, ինչը պետք է կարգավորվեր Սահամանդրությամբ:

2003 թ. փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո նախագահ Քոչարյանը հանձն առավ սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսել: Նույն թվականի մայիսի 25-ին հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ինչը տապալվեց, քանի որ ընտրողները զանգվածաբար բոյկոտել էին հանրաքվեն: Քոչարյանը սահմանադրական փոփոխությունների երկրորդ փորձը երկու տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին արեց: Սահմանադրական փոփոխությունների երկրորդ փաթեթը դարձյալ դրվեց հանրաքվեի. այս անգամ այն հաջողությամբ պսակվեց: Սահմանադրության հերթական տարբերակը, որը ենթադրում էր կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնել, հրապարակ բերվեց նախորդ փոփոխություններից 10 տարի անց:

Նախագահ Սերժ Սարգսյանը, որը հայտարարել էր կառավարման ղեկը թողնելու մասին, 2015 թ. առաջնորդում էր «այո»-ի ու «ոչ»-ի քարոզարշավը: Սահմանադրական փոփոխությունները, ըստ էության, նրան հնարավորություն էին տալու արդեն որպես վարչապետ ղեկավարել Հայաստանը: 2015-ին ընդունված Սահմանադրությամբ ոչ միայն երկրի կառավարման մոդելը փոխվեց, այլեւ դրանով հիմք դրվեց, այսպես ասած, «սուպերվարչապետական» համակարգին: Այսպես.

Հայաստանի երրորդ Հանրապետության բոլոր ղեկավարները, փաստորեն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե են նախաձեռնել: Այդ փոփոխությունները, ցավոք, միտված են եղել ոչ թե օրենքի ու իրավունքի գերակայության հաստատմանը, այլ սեփական իշխանության ամրապնդմանն ու սեփական ամբիցիաներին տուրք տալուն: Հայաստանի 26-ամյա սահմանադրությունը փաստացի եղել եւ մնում է ընդամենը իշխանության պահպանության եւ վերարտադրման միջոց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով հայտնում են` իրենք անելիք չունեն Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով

Հաջորդ գրառումը

Քարոզչական քաոսի պատճառով անընդհատ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք դեմարկացիային եւ դելիմիտացիային դեմ ենք. Փաշինյան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Քարոզչական քաոսի պատճառով անընդհատ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք դեմարկացիային եւ դելիմիտացիային դեմ ենք. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական