Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով հայտնում են` իրենք անելիք չունեն Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով

Այսօր ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով հայտնում են` իրենք անելիք չունեն 2018թ-ին Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը եւ իր էջում հրապարակել է ԱԱԾ պատասխանը:

Օրեր առաջ ըստ Համաշխարհային Բանկի հաշվետվության՝ 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման մանրամասների բացահայտման և պարզաբանման ակնկալիքով դիմել էի ՀՀ ԱԱԾ-ին։

Այսօր ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով փաստացի հայտնում են, որ իրենք այդտեղ անելիք չունեն…

Առնվազն տարօրինակ է թշնամական երկրից ՀՀ առերևույթ գումար փոխանցվելու փաստի նկատմամբ նման անտարբեր մոտեցումը»։