Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՉ

17/12/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ

Սույն կոչը, որն ստորագրել են Ռամկավար Ազատական կուսակցության նախկին՝ տարբեր տարիների ու տարբեր կառույցների ղեկավարներ, նպատակ ունի կուսակցության բոլոր շրջանակների անդամներին միավորելու եւ վերամիավորելու ՌԱԿ միասնականության շուրջը, հաղթահարելու տարակարծությունները եւ վերջ տալու պառակտիչ գործողություններին ու կեցվածքներին։ Այս նախաձեռնությունը, ինչպես նշում են ստորագրողները, բնավ ինքնանպատակ չէ։ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը գտնվում են ռազմաքաղաքական ճակատագրական հանգրվանի առջեւ, որը պահանջում է ազգային բոլոր հոսանքների եւ կառույցների, այդ թվում՝ 100-ամյա Ռամկավար Ազատական կուսակցության, համախմբված եւ համակարգված ջանքերն ու զոհողությունները ավելի քան երբեւէ։

«ԱԶԳ»

Ռ.Ա.Կ.-ի Միասնականութեան Նախաձեռնող Ղեկավարներու Համախմբում

ԿՈՉ

Դեկտեմբեր 19, 2021

Ռ.Ա.Կ.-ԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՀԸ ՀՆՉԱԾ Է ԱՐԴԷՆ

Սիրելի եւ հաւատաւոր ընկերներ, Ռամկավար Ազատական Կուսակցութեան

Այսօր մայր հայրենիքը կը գտնուի ճակատագրական մարտահրաւէրներու դիմաց: Պատմութեան ժլատ պատեհութիւններէն ստեղծուած երեսնամեայ անկախ Հայաստանը եւ Արցախը կը դիմագրաւեն իրենց լինելութեան օրհասական հեռանկարը: Իր դարաւոր պատմութեան մէջ Հայաստան քանիցս կորսնցուցած է իր պետականութիւնը, մեր լուսաւոր ժողովուրդը ենթարկելով օտար տիրապետութեանց, թէեւ այնուհետեւ յաջողած է վերականգնիլ:

Ներկայ սերունդներուն սեպուհ պարտքն է՝ արեան, արցունքի ու տառապանքի գնով ձեռք բերուած պետականութեան պահպանութիւնն ու յաւերժացումը:

Սփիւռքը իր հերթին կ’ապրի իր ղեկավարութեան տագնապը, թերանալով ինքնակերտումի եւ հայրենիքին սատարելու իր պարտաւորութեանց մէջ, հակառակ միտքի, մշակույթի, նիւթական ինչքի աննախընթաց հարստութեան:

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը որ իր հարիւրամեայ պատմութեամբ կենսական դեր մը կատարած էր մեր ժողովուրդի ամէնէն սուր ու տագնապալի հանգրուաններուն՝ այսօր կը գտնուի տխուր վիճակի մէջ, կարենալ շարունակելու իր ազգային ու գաղափարական առաքելութիւնը, այս օրուան մարտահրաւէրներուն դիմաց:

Ներկայ ժամանակներու համաշխարհայնացումի պայմաններուն մէջ ամէն ազգային կառոյց կը գտնուի անհրաժեշտութեան դիմաց՝ պատշաճելու ընկերութեան նոր պայմաններուն, կարենալ համահունչ գործելու արդի կեանքի տուեալներուն ներքեւ:

Իր հերթին Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը բովանդակ աշխարհի մէջ, կը գտնուի հարկադրանքին առջեւ իր տունը կարգի դնելու:

Իր հայրենանուէր առաքելութեան մէջ ՌԱԿը ջահակիրներէն հանդիսացած է Հայկական Դատի արի պայքարին. նոյնպէս կամրջած է հայրենի ժողովուրդը ի սփիւռս աշխարհի տարածուած հայութեան հետ, իր հերթին իրագործելով քաղաքական հաւասարակշռութեան անփոխարինելի դերը:

Սակայն, այսօր դէպքերը կը զարգանան ու կ’անցնին մեր կողքէն, կը յառաջանան մարտահրաւէրներ, որոնք կը մնան անպատասխանի, երբ անցեալին մեր ղեկավարութիւնն ու անդամակցութիւնը պատասխանատուութեամբ կը դիմագրաւէին զանոնք ու կու տային ձեւ ու կերպարանք, ինչպէս նաեւ խոհական լուծումներ:

Կուսակցութիւնն ու կուսակցականներս անզօր կը դիտենք դէպքերու ընթացքը եւ մեր անզօրութիւնը ամօթով ու պարտազանցութեան զգացումով կը վիրաւորէ մեր գաղափարական արժանապատուութիւնը. որովհետեւ իրերամարտ հատուածներով կը մնանք բաժնուած ու պառակտուած:

ՌԱԿը կերտելէ ետք իր փառաւոր պատմութիւնը՝ ապրեցաւ նաեւ իր անկումի ու պառակտման վիճակները: Այսօր իր բնօրրանը հանդիսացող Սփիւռքի մէջ ոչ մէկ կառոյց, խմբաւորում եւ մարմին որ կը գործէ ՌԱԿի պիտակին ներքեւ, արդարացումը ունի գոյացած ըլլալու կուսակցութեան ծրագիր-կանոնագրի օրէնքներով: Օրինականութեան սկզբունքը մնացած է ետին, ասպարէզը բանալով նոր էջի մը անհրաժեշտութեան:

Մենք, որպէս նախաձեռնող խումբ մը ՌԱԿի ղեկավարներ, պատասխանատու կը զգանք մենք զմեզ մեր պատմութեան, մեր շարքերուն եւ մեր ժողովուրդին դիմաց՝ անկարելին գործադրելով իրականացնելու կուսակցութեան միաւորումը. որովհետեւ չենք կրնար կիսաւարտ թողուլ մեր առաքելութիւնը մեր պատմութեան ու ժողովուրդին դիմաց:

Ենթականերս յաճախ ունեցած ենք տարակարծութիւններ իրարու հետ, եւ գուցէ կը շարունակենք ունենալ: Սակայն կուսակցութեան ճակատագրական միասնականութիւնը գերիվեր նկատելով ամէն կարծիքէ՝ կը միանանք այս կոչին մէջ:

Իբրեւ նախկին ղեկավարներ, մենք մեր տուրքը տուած կը նկատենք մեր սիրելի կուսակցութեան եւ անպայմանօրէն յաւակնութիւն չենք սնուցաներ պաշտօններ եւ աթոռներ գրաւելու:

Ժամանակը հասած է նոր սերունդի ղեկավարութեան յանձնելու այս պատմակշիռ կազմակերպութեան առաջնորդութիւնը եւ սատարելու այդ ղեկավարութեան բոլոր միջոցներով, յաջողցնելու եւ շարունակելու կուսակցութեան պատմական առաքելութիւնը:

Մեր շրջանակներէն հասնող անկեղծ կոչերով՝ նախկին ղեկավարներու այս շարժումը կը յաւակնի ներկայացնել շարքերու մեծամասնութեան սրտի կոչը՝ միասնականութեան:

Մեր նախաձեռնութիւնը առ այսօր պատրաստի տարազներ չունի առաջարկելիք, ոչ ալ՝ թեկնածուներ պաշտօններ գրաւելու. մեր նախաձեռնութիւնը կը բխի այն խորունկ հաւատքէն որ ՌԱԿը պէտք է վերականգնի եւ մեր սերունդի պարտքն է իրականացնել այդ վերականգնումը:

Այսու կոչ կ’ուղղենք բոլոր անհատ կուսակցականներուն, մարմիններուն եւ շրջանակներուն՝ ոչ թէ միանալու մեզի, այլ ստեղծելու հասարակաց բեմ մը ուր բոլորս կրնանք համախմբուիլ աննախապաշար հոգիով ու ձեռնարկել վերամիաւորման սրբազան գործին:

Գործնական յաջորդ քայլերը պիտի առաջարկենք մեր յաջորդ յայտարարութեան մէջ:

Միասնականութեան պահը հնչած է արդէն:

Ռ.Ա.Կ.-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Դոկտ. Արշաւիր Կէօնճեան (Մոնթրէալ)

Յակոբ Գասարճեան (Պէյրութ)

Սերխիօ Նահապետեան (Պուէնոս Այրէս)

Երուանդ Ազատեան (Տիթրոյթ)

Վարդան Նազիրեան (Լոս Անճելըս)

Դոկտ. Գրիգոր Ատանալեան (Լոս Անճելըս)

Դոկտ. Հրաչ Գույումճեան (Լոնտոն)

Յակոբ Աւետիքեան (Երեւան)

Նախորդ գրառումը

ԱՆՀԱՒԱՏԱԼԻ, ԲԱՅՑ ԻՐԱՒ

Հաջորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Լրահոս

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

08/07/2026

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի. Արման Աբովյան

08/07/2026

Սա արդեն իսկապես հետաքրքիր է։ Խոսքը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրգոլամիի մամուլի ասուլիսին, որի ընթացքում նա մանրամասն...

Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները․ հայտարարություն. «Մայր Հայաստան»

08/07/2026

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ, ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում...

ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան

08/07/2026

Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու...

Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ. Լիլիթ Գալստյան

08/07/2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի երկրորդ ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ «Հարգելի գործընկերներ, Խաղաղության և արդարության...

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել

08/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել: Այսօր կայացած ԿԸՀ նիստում նախագահի տեղակալ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական