Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ ՉՈՒՆԻ՞

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանի թվացյալ եւ հեղհեղուկ ներքին հանգստությունը մի քանի ժամում ոչ եւս եղավ այն բանից հետո, երբ Հայաստանի` այլեւս վտանգի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհին նոյեմբերի 11-ի զրո ժամից Ադրբեջանը մաքսային կետեր է տեղադրում, ու նույն օրվա ցերեկը առանց այլեւայլի վրադիր տեղեկացրեց, որ Հայաստանի քաղաքացին կարող է անցնել այդ ճանապարհով, ենթադրվում էՙ որոշակի մաքսային վճար վճարելուց հետո: Հայաստանի մայրուղով անցնելու համար: Հայաստանի քաղաքացիները: Մաքսային վճար: Ամենայն լրջությամբ:

Այսինքնՙ այն, ինչ մենք որպես դառը կատակ գրել էինք Իրանի վարորդների հետ կապված միջադեպից հետո, իրականում հենց իրականություն էր, դա հավանաբար մեր իշխանությունների, Ադրբեջանի եւ Ռուսաստանի գաղտնի պայմանավորվածությունների ծիրում էր, որի մասին հարկ չի համարվել տեղյակ պահել ժողովրդին, դեֆակտո կանգնեցնելով փաստի առաջ: Այլապես կառուցվող այլընտրանքային ճանապարհը դրանից մեկ շաբաթ առաջ իշխանությունն ափալ-թափալ չէր հանձնի շահագործման, որի մասին վերեւի սեւ գույժը Հանրային հեռուստատեսությամբ ժողովրդին դեմ տալիս հպարտորեն հայտնեց Արմեն Գրիգորյանը: Մնում է իմանալՙ որտեղի՞ց է կառավարվում Արմեն Գրիգորյանը, արդյոք Հայաստանն իշխանություն ունի՞ ի վերջո, ու ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը դրանից երկու օր առաջ նույն Հանրային հեռուստատեսությամբ ասում, որ սահմանազատումը կատարվելու է 1920- ական թվականների քարտեզով (այդ քարտեզներով Գորիս-Կապան ճանապարհն ամբողջությամբ Հայաստանի վերահսկողության ներքո է), իսկ դրանից երկու օր հետո Ա. Գրիգորյանը տեղեկացնում է փաստացի սահմանազատման մասին խորհրդային քարտեզներով, առանց որեւէ իրավական հիմքի, առանց ստորագրված փաստաթղթի:

Ու կառավարության նիստին էլ Փաշինյանն իր նախորդ ասածին տրամաբանորեն հակառակ բան է ասում, թե բաՙ հնարավոր էր խուսափել մաքսակետերից, սակայն դրա գինը միջանցքային տրամաբանությունն էր լինելու, կրկին Էյվազլի ու Զայզամի էր անվանել հայկական բնակավայրերըՙ հասկացնելով, որ մաքսակետերը ադրբեջանական տարածքում են դրված, մինչդեռ տարբեր առիթներով կրկնել էր, որ միջանցքի հարց չի քննարկվում, իսկ տարանցման համար տրվող ճանապարհը Հայաստանի վերահսկողության տակ է լինելու:

Այսինքնՙ եթե մաքսակետերին դեմ լինեինքՙ միջանցք էինք տալու: Բայց Ադրբեջանը շարունակելու է միջանցք ուզել, ու Ադրբեջանի արտգործանախարարը մաքսակետերը տեղակայելուց հետո կրկին խոսելու է այդ մասին, շարունակելու է այս ու այն տարածքն անվանել ադրբեջանական, ու ի՞նչՙ անվերջ պատմությունը կրկնվելո՞ւ է:

Ու, նկատեք, սա կատարվում է առանց որեւէ փաստաթուղթ ստորագրելու, որից, շունչը պահած սպասելով, վախենում էր հայ հանրությունը: Ի՞նչ է կատարվում, ո՞վ է ամեն օր ստիպում մեր ղեկավարությանը խաբել ժողովրդին: Ո՞վ է ստիպում մեր ղեկավարներին անընդհատ փոխել որոշումները: Կամ հիմա ի՞նչ անենքՙ վախենանք անգամ դառը կատակ անե՞լՙ դե էն է բոլոր սահմաններին մոտիկ մայրուղիների համար այլընտրանքային ճանապարհներ կառուցեք, ու ողջ սահմանի երկայնքով տարածքները հանձնեք թշնամուն, ու բայղուշի նման նստեք Երեւանումՙ մինչեւ նոր համանման վիճակ:

Ճիշտն ասածՙ 44-օրյա պատերազմի մեկամյա տարելիցից հետո գրելիքս պիտի լիներ այն, թե այդ ժամանակահատվածն ամենեւին չամոքեց ցավը, որ առաջացել էր պատերազմի զոհերի, վիրավորների, ռազմագերիների պարագան, մեր հայրենիքի զգալի հատվածի կորուստը: Հակառակըՙ ցավը ծանրացել ու հաստատուն տեղ է գրավել մեր հոգիներումՙ տարբեր առիթներով դուրս պոռթկալու ներուժով: Եւ առհասարակՙ մեկ տարի առաջ տեղի ունեցածն ու ողջ տարվա ընթացքում դրան հետեւող ու դեռ հետեւելիք մետաստազները, այդ թվումՙ ամեն սահման անցած այս վերջինը, մեր երկրի շուրջ այսօր տեղի ունեցող վտանգավոր գործընթացները հուշում են այն մասին, որ պատերազմի ձայնը դեռ տասնամյակներով է լսվելու, տասնամյակների կյանք կանխորոշող դեպքեր են տեղի ունեցել, որոնց մեղավորներին ոչ ոք ո՛չ մոռանալու է, ո՛չ էլ ներելուՙ նրանք մարդու ու Աստծո դատաստանի առաջ են լինելու մշտապես: Ու այս կարգի փրկագներով սովորական կյանքի իմիտացիա ստեղծող իշխանությունից մի օր իրոք պատասխան պահանջողներ կլինեն:

Ուզում էի գրելՙ մի՛ ստեղծե՛ք պոպուլիստական ու խաբս տալու նպատակ դրած ԱԺ քննիչ հանձնաժողովը, պատերազմի պատճառահետեւանքային կապ, մեղավորներ գտնել այդ հանձնաժողովով չի ստացվելու, մի՛ արեք այդ բանը, մի՛ ձեւացրեք, որ իրոք ցանկություն ունեք մեղավորներին գտնելու, ախր նրանք վաղուց հայտնի են, ժողովուրդն առանց ձեզ է վաղուց ամեն ինչ քննելՙ պատերազմի դրվագներով լցված ողջ յութուբը վկա: Ֆարսով մի՛ զբաղվեք, դա միայն ավելի կծանրացնի վիճակըՙ անխուսափելի ձեւախեղումներով եւ կեղծիքներով ստվարացնելով մեղավորների մեղքը, որոնք այդ հանձնաժողովում փորձելու են մեղքը բարդել ուրիշների վրա ու քավության նոխազներ նշանակել, ինչպես որ մշտապես եղել է հայ իրականության մեջ, ու հատկապես այդ կարգի քննիչ հանձնաժողովներում:

Եւ առհասարակՙ անկախ ամեն տեսակի հանձնաժողովներից, ռազմական ղեկավարների դավաճանական կամ ոչ կոմպետենտ գործողություններից, սովորաբար պարտության մեղավորն այն մարդն է, որն ի պաշտոնե այդ պահին ղեկավարում է երկիրն ու բանակը, պատասխանատու է ամեն գործողության ելքի համար. Պատկերացնում եքՙ Նապոլեոնի պարտությունը վերագրվեր նրան իրոք դավաճանած այս կամ այն զորահրամանատարին, սա տրամաբանությունից դուրս է:

Ուզում էի գրել այն մասին, որ ընդդիմության հանրահավաքը նոյեմբերի 9-ի տարելիցին պարզապես հիասթափեցնող էր, քանի որ այնտեղ ոչ մի ծրագիր, ոչ մի ճանապարհային քարտեզ չկարՙ Հայաստանի եւ Արցախի վիճակիՙ իշխանությունից տարբեր մոտեցումների, նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերատեսության կամ թեկուզ Արցախի ճանաչման վերաբերյալ (այն, ինչն անում է նաեւ ընդդիմությունը խորհրդարանում), ոչ մի այլընտրանքային ծրագիր չկար, այլ միայն յոթ երգը մեղրի մասին, ու դա, հասկանում եք, նորմալ մարդկանց, երկրով իրոք մտահոգ մարդկանց վանում է տվյալ ընդդիմությունից: Ու ընդդիմությունն էլ էս վիճակի համար իր մեղքն ունի, որ երեկվա հայտարարության հանգովՙ իշխանությունն անկարող է դիմադրել Ադրբեջանին, կատարվածն ուղղակի սպառնալիք է Սյունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգության, Հայաստանի պաշտպանունակության առումով: Մինչդեռ դիմադրության շարժման կարգախոսների անորոշությունն էլի նույնն է: Այն աստիճան, որ արդեն այսօր, երբ իրոք դիմակայություն է պետք ցույց տալ այս կարգի նոր գիշերային որոշումներին, մարդիկ չեն արձագանքում այդ ընդդիմության կանչին, իշխանությունն էլ հաջողությամբ կիրառում է ոստիկանական ռեսուրսը ու բերման ենթարկում մի քանի տասնյակ մարդկանց:

Ուզում էի գրել ու ասել նույնը հաջորդ օրը տեղի ունեցած Ագզային ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասին, որոնց անհատները ֆեյսբուքյան հավանումների քանակով իրենց պահանջարկված լինելու պատկերացմամբՙ արդեն իրենց միակ ու անկրկնելի փրկիչ են համարումՙ մոռանալով շաաա՜տ փոքրիկ մանրուք. այնՙ որ ժողովուրդն իրենց չի ճանաչում համարյա:

Ուզում էի ասել, ահա թե ինչ է լինում, երբ արտահերթ ընտրությունները դարձնում են գործիք նույն դաշտում խաղացող խորհրդարան հավաքելու համար (արհեստականորե՛ն), որը զրկել է Հայաստանին արտաքին ճակատում դիվերսիֆիկացված քաղաքականություն վարելուց եւ ստեղծել այս միակողմանի- փակուղային վիճակը, որից դուրս գալու համար գերմարդկային ճիգեր են պետք: Չնայած մի շարք արտաքին բարենպաստ ազդակների:

Ուզում էի ասել, որ ինչպես մեկ տարի առաջ, մեր մտքերը զբաղված են պատերազմով, նրա հետեւանքներով, Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված վատթարագույն իրավիճակով, այդպես էլ հիմա է, ոչինչ չի փոխվել: Մինչդեռ շարունակում ենք զարմանալ, որ իշխանությունն ու ընդդիմությունը դեռ իշխանության համար պայքարում են ՏԻՄ ընտրություններում, օդանավակայանի տաքսիների հարց լուծում, վեթինգից խոսում կամ խաղատների գովազդն արգելել-չարգելելու հարց քննարկում, երբ երկրի սահմաններն անվտանգ չեն,«խաղաղության դարաշրջանի» ենթադրյալ շահառու-մեր թշնամին ուղիղ նշանառությամբ իր գործն անող խաղաղ հայ քաղաքացիների է սպանում, իսկ մեր կողմիցՙ ոչ մի պատասխան, հա դեՙ մենք էսկալացիա չենք կարող թույլ տալ, ամեն օր ում ուզում եք սպանեք: Մի խոսքով սիրտ տրաքելու թեմաների պակաս չկար գրելու:

Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, քանի որ իշխանությունն արդեն անցավ կարմիր գիծըՙ Հայաստան մտած թշնամուն թույլատրելով մաքսակետեր տեղադրել, սպառնալիք ստեղծել Սյունիքի համար, նախադեպ դարձնելով կատարվածըՙ նմանատիպ այլ իրավիճակների համար: Անխոսՙ այս անգամ պիտի որ դիմակայություն լինի, ու դա պետք է անեն երկրով մտահոգ այն մարդիկ, որոնք իրենց հայ են համարում, ու չնայած որեւէ քաղաքական կանչի չեն ենթարկվում-օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց այս անգամ խնդիրը բոլորիս է վերաբերում, բոլորիս հայրենիքի մի հատվածը նվիրվել է թշնամուն, իսկ թշնամին կանգ չի առնելու: Արտակարգ իրավիճակը արտակարգ լուծումներ է պահանջում:

Անշուշտ, կհետեւեն զարգացումներ, ու այդ առումով անգամ անիմաստ է խոսել ԵԱՀԿ հովանու ներքո ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ փարիզյան հանդիպումից (ի՞նչն է լեգիտիմացնում ԵԱՀԿ Մինսկի խումբն այս անգամ, արդյոք տեղի ունեցածըՙ որպես խաղաղության շարունակման քա՞յլ), կամ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում առաջին ընթերցմամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծից, քանի որ դրանք մեծ համատեքստերի բաղադրիչ են, շահերիի տարբեր ենթատեքստերով, իսկ կոնկրետ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է:

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆՐԱԴՐԱՄ Է, ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐՙ 500 ՄԱՆԱԹԱՆՈՑ

Հաջորդ գրառումը

ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական