Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆՇՎԵԼ Է «ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ՕՐԸ»

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Հոկտեմբերի 23-24-ը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարում անցկացվեց «Հայոց գրերի օր» միջոցառումը, որը 2013 թվականից ամեն տարի նշվում է Ռուսաստանի մայրաքաղաքումՙ համաձայն Մոսկվայի կառավարության որոշման։

Ռուսաստանի հայերի միության եւ Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպվող այս ավանդական միջոցառումն ամեն անգամ վերածվում է հայոց գրերի ու դպրության եւ հայկական մշակույթի ներկայացման յուրօրինակ տոնիՙ ռուսաստանաբնակ հայերին, ռուս հանրությանն ու քաղաքի հյուրերին ծանոթացնելով մեր ժողովրդի փառավոր անցյալին, ձեռքբերումներին, ինչպես նաեւ նպաստում է ռուս-հայկական կրթական եւ մշակութային կապերի ամրապնդմանը:

Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել ՌԴ պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ազգային-մշակութային միավորումների ղեկավարներ, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի հայերի միությունըՙ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ուսանողության, գրական հաստատությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, արվեստաբան Կարինա Վարդանովան, Խորհրդային Միության մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Չույկովի թոռները, բազմաթիվ հյուրեր, լրագրողներ:

Իր խոսքում Մոսկվա քաղաքի ազգային քաղաքականության եւ միջտարածաշրջանային կապերի վարչության պետ Վիտալի Սուչկովը նշեց. «Այս տոնի արմատները խորանում են պատմության մեջ, ինչի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ սերնդեսերունդ տարածել եւ փոխանցել իր գիտելիքները, կրթություն ստանալ, զարգացնել, պահպանել իր մշակույթն ու ավանդույթները: Մոսկվայում ամենամյա տոնակատարությունը նպաստում է պատմական հիշողության պահպանմանը, միջմշակութային երկխոսության հետագա զարգացմանը եւ բազմազգ Մոսկվայի բնակիչների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ Հայոց գրերի ստեղծումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ պատմական մեծ նշանակություն: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը: Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը:

«Ռուսաստանի հայերի միությունը հարյուրավոր տարբեր միջոցառումներ է անցկացնում Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ շրջաններում, ինչպես նաեւ Հայաստանում եւ այլ երկրներում: Բայց «Հայոց գրերի օրը» առանձնահատուկ տեղ ունի, որովհետեւ երկար դարեր պետականությունից զրկված, թվով, տարածքով ու բնական պաշարներով շատերին զիջող մեր ժողովուրդը երբեք չի զիջել իր կրթությամբ»,-հավելեց պարոն Աբրահամյանը:

Տոնի նախօրեինՙ հոկտեմբերի 23-ին, թեմատիկ միջոցառումներ են անցկացվել Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնում։ Այստեղ կազմակերպվել է հայոց այբուբենի տառերի ցուցադրություն եւ նկարչության վարպետության դաս, անցկացվել է դասախոսությունՙ «Մշակութային դիվանագիտություն. Հայաստան-Ռուսաստան» թեմայով, իսկ Մոսկվայի հայկական թատրոնը հանդես է եկել «Լույս Մարի» ներկայացումով։

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարում անցկացվել է թեմատիկ ցուցահանդես եւ վարպետության դասՙ հայոց այբուբենի տառերի ուսուցմամբ: Համերգային մասում ելույթ են ունեցել ինչպես արվեստի ականավոր վարպետներ, այնպես էլ էթնիկ ու մանկական պարային համույթներ։ Մոսկվայի պետական ​​լեզվաբանական համալսարանի եւ Մոսկվայի պետական ​​համալսարանի ուսանողները հայ դասականների ստեղծագործություններ կատարեցին այնպիսի հին հայկական նվագարաններով, ինչպիսիք են քամանչան, քանոնը եւ, իհարկե, դուդուկը:

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ կլոր սեղանՙ «Այբուբենի ստեղծումից մինչեւ տպագրություն» թեմայով, որի շրջանակում հանդես եկան հայտնի գիտնական-հայագետներ, բանաստեղծներ եւ թարգմանիչներ, որոնք ներկայացնում էին Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Ռոստով եւ Պյատիգորսկ քաղաքների բուհերի գիտական ​​կենտրոնները եւ հայագիտության բաժինները։ Ի դեպ, առաջին անգամ միասին հավաքվել էին Ռուսաստանի բոլոր հայագետները: Զեկուցումների թեմաներն էին. «Հայոց գրերի եւ գրավոր խոսքի ձեւավորումը 5-րդ դարում. պոեզիա, պատմագրություն, աստվածաբանություն», «Հայկական թարգմանչական շարժումը վաղ միջնադարում», «Ռուսական գեղարվեստական ​​մշակույթը «Գեղարվեստ» հայկական ամսագրի էջերում 1908-1921 թթ.», «Կերպարվեստի դերը հայոց լեզվի ուսուցման գործում» եւ այլն։

Միջոցառման բազմաթիվ մասնակիցներ նշում էին, որ կորոնավիրուսային համավարակի խստագույն սահմանափակումներից հետո վերջապես հաջողվեց շունչ քաշել եւ Մոսկվայում Հայոց գրերի օրըՙ այս համաքաղաքային տոնը, ոչ միայն լրացնում եւ հարստացնում է Մոսկվայի գրական եւ մշակութային առօրյան, այլեւ այն դառնում է հայ-ռուսական հարաբերությունների տարեգրության եւս մեկ հիշարժան էջ:

Մասնակիցները տպավորված էին Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի տարածքում տեղակայված «Հայաստան» տաղավարի ամբողջովին վերակառուցված տեսքից եւ հարմարություններից: Հայաստանի Հանրապետության ցուցահանդեսային այս կենտրոնը ներկայացնում է ցուցասրահ, ինչպես նաեւ հանդես է գալիս որպես տարբեր միջոցառումների անցկացման հարթակ, որն այցելուներին ծանթացնում է երկրի պատմության, մշակույթի, տնտեսության հետ։ Միջոցառումներն անցկացվում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

«Հայաստան» տաղավարի ղեկավար Արտեմ Մուսայելյանը նշում է, որ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը մեծ ներդրում է ունեցել «Հայաստան» տաղավարին նոր շունչ եւ դիմագիծ հաղորդելու գործում եւ հայկական մշակույթի տարածման առաքելությունում:

Այսօր «Հայաստան» տաղավարում արժանապատվորեն ներկայացված է մեր հանրապետությունը: Սրահներում հայկական եկեղեցիների մանրակերտերն են, այցելուները կարող են ծանոթանալ մեր երկրի պատմությանը, պատշաճ ներկայացված են հայ նկարիչների, քանդակագործների եւ երաժիշտների գործերը, որոնք պարբերաբար թարմացվում են։ Տաղավարը հայկական արտադրողների համար ցուցահանդեսային յուրօրինակ հարթակ է: Այն դարձել է նաեւ մշակութային կենտրոն, որտեղ պարբերաբար կազմակերպվում են մեծ միջոցառումներ, անցկացվում կլոր սեղաններ եւ այլն:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Նախորդ գրառումը

ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՑԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ 26 ՊԱՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՑԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ 26 ՊԱՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական